Տիրոջ Հարության տաճար (Բատայսկ)

Տիրոջ Հարության տաճար (Հարության տաճար) (ռուս.՝ Храм Вознесения Господня, Вознесенский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[1]։

Տիրոջ Հարության տաճար
ռուս.՝ Храм Вознесения Господня (Батайск)
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲատայսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1872
Հիմնադրված1872
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Ascension of the Lord (Bataysk) Վիքիպահեստում
koisug.prihod.ru

Պատմություն խմբագրել

 
Եկատերինոսլավի թեմի տեղեկատու գիրք
  Արտաքին պատկերներ
  Եկեղեցու քանդված զանգակատունը
  Եկեղեցու ժամանակաից տեսքը

Հարության եկեղեցին կառուցվել է 1872 թվականին Դոնի զորքի մարզի Կոյսուգ գյուղում (այժմ` Բատայսկի մաս), Ենթարկվել է Եկատերինոսլավի թեմին։ Տաճարը եղել է փայտե` աղյուսե ցոկոլով։ Ունեցել է հինգ գմբեթ` մեկ մեծ և չորս փոքր։ Հարության եկեղեցու զանգակատունն ամբողջությամբ աղյուսե էր։ Ըստ Սրբազան Սինոդի տնտեսական բաժնի փաստաթղթերի` 1910 թվականի դրությամբ եկեղեցական գույքի մաս էին դպրոցը, պահակատունը, քահանայի տունը և օժանդակ շինություններ[2]։

1930-ական թվականներին Հարության եկեղեցին փակվել է և ավերվել։ Մինչև մեր օրերը պահպանվել է միայն զանգակատան առաջին հարկը։

1989 թվականին, ԽՍՀՄ վերակառուցման տարիներին, գրանցվել է Հարության տաճարի ուղղափառ համայնքը, և 1990 թվականին եկեղեցական նախկին մանկապարտեզի տարածքում սկսվել են Հարության եկեղեցու վերականգնման աշխատանքները ըստ Բորիս Վիննիկովի նախագծի (17-րդ դարի մոսկովյան-յարոսլավլյան ճարտարապետության ոճով)։ 1995 թվականի նոյեմբերի 4-ին նոր տաճարում մատուցվել է առաջին Աստվածային պատարագը[3]։ Ժամանակի ընթացքում կառուցվել են նաև զանգակատունը, տնտեսական շինություններ, բարեկարգվել է եկեղեցու բակը։ 2006 թվականին ծուխը ձեռք է բերել նոր զանգեր զանգակատան համար։ Շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 2006 թվականին, և նույն թվականի սեպտեմբերի 5-ին Տիրոջ Հարության տաճարն օծվել է գործող հովվապետի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել