Տիտանը (անգլ.՝ The Titan), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպն է՝ ստեղծված 1914 թվականին։ Հեղինակի Ցանկության եռերգություն[1] վիպաշարի երկրորդ վեպն է, որը պատմում է Ֆրենկ Կաուպերվուդի կյանքի մասին, ում նախատիպը գործարար Չարլզ Յորքսն է։ Վեպում նկարագրվում է գլխավոր հերոսի կյանքի դեպքերի մասին։

Տիտանը
ՀեղինակԹեոդոր Դրայզեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՉիկագո
ՇարքՑանկության եռերգություն
ՆախորդՖինանսիստը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչՋոն Լեյն
Հրատարակման տարեթիվ1914

Վեպի վրա աշխատանքները զբաղեցնում են Դրայզերին կես տարի, գրողը մեկնում է Չիկագո՝ Չարլզ Յերքի մասին տեղեկություններ հավաքելու համար։ Ավելի ուշ վեպի գլխավոր հերոսուհու՝ Բերենս Ֆլեմինգի նախատիպ է հանդիսանում Էմիլիա Գրիգսբին[2]։ 1914 թվականի մարտին Դրայզերը ստորագրություն է տալիս «Հարպերս» հրատարակչությանը, որը հրաժարվում է հրատարակել վեպը։ Դրայզերի ընկերները՝ Աննա Տատումը և Վիլյամ Լենջելը սկսում են վեպը ներկայացնել «Սենչյուր», «Ջորջ Հ․ Դորան», «Alfred A. Knopf» և այլ հրատարակչություններին։ Բոլոր ամերիկյան հրատարակչությունները բացասաբար են պատասխանում։ Արդյունքում համաձայնվում են վեպը թողարկել «Ջոն Լեյն ընկերության» Նյու Յորքի բաժանմունքում։ «Հարպերս» հրատարակչությունը նշում է, որ «վեպի ռեալիզմը չափից դուրս անզիջում բնույթ ունի», թեև մի շարք կենսագիրների կարծիքով, կազմողները վախենում էին, որ Յորքսի մտերիմները, որոնք հասարակության մեջ դիրք են զբաղեցնում, դատական գործ կհարուցեն։

Ամերիկյան քննադատները վեպի լույս տեսնելուն լռությամբ կամ բացասաբար արձագանքեցին՝ գլխավոր հերոսին կոչելով «անբարոյական» և ընդգծեցին վերջինիս «անբարոյական բնույթը»։ Վեպի հրատարակումը հեղինակին ֆինանսական հաջողություն չբերեց։ Դրայզերն այս առիթով ասել է․

․․․միտում կա տապալել նրանց, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակի վրա են գտնվում, հօգուտ մեծամասնության կանխակալության և հիմարության։ Ամբողջն արվում է հանուն նրանց, ովքեր կանգնած են իշխանության կողքին։

Վեպի մասին դրական արձագանք է տվել լրագրող Հենրի Մենկենը՝ Դրայզերին գրելով․ «Հավատացեք ինձ, սա լավագույն գործն է, որը դուք երբևէ ստեղծել եք, Ջեննի Գերհարդից բացի․․․»։

Սյուժե խմբագրել

Ստեղծագործությունում նկարագրվում է Կաուպերվուդի կյանքը՝ Չիկագոյից Ֆիլադելֆիա ժամանելուց հետո։ Դուրս գալով ֆիլադելֆյան բանտից և զբաղեցնելով հաջողակ սպեկուլյանտների շարքը շուկայական ցնցումների ժամանակ, Կաուպերվուդը որոշում է գործունեություն ծավալել Չիկագոյում։ Իր բիզնեսը նոր վայրում նա սկսում է աշխատել կազմակերպությունների հետ։ Հետագայում Կաուպերվուդը մուտք է գործում քաղաքային տրանսպորտի ոլորտ, որը թույլ է տալիս նրան կտրուկ մեծացնել իր կապիտալը և մտնել քաղաքի հարուստների ցանկ։ Մրցակիցների հետ կռվում նա ակտիվորեն կաշառում է չինովնիկներին ու քաղաքական գործիչներին։ Իր գործողություններով նա իր դեմ է հանում քաղաքի ֆինանսական շրջանի հայտնի մասին, որոնց գլխին կանգնած էր Շրայհարտը, Մերիլը, Արնիլը և Հենդը (վերջինս չարացած էր նրա վրա, որովհետև կնոջ հետ սիրային կապերի մեջ էր)։ Մրցակիցները սկսում են առմկահարույց քաղաքական և ինֆորմացիոն արշավ ընդդեմ Կաուպերվուդի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Հանրապետական կուսակցության և ԶԼՄ-ների աշխատակիցների միջոցով։

Անձնական կյանքում Կաուպերվուդը ավելի է հեռանում իր կնոջից՝ Էլինից՝ հանդիպելով նոր կանանց հետ, այդ թվում Ռիտա Սոլբերգը, Ստեֆան Պլեյտոն, Սեսիլ Հեյգենինը, Քերոլայն Հենդը և այլք։ Վեպի ավարտին տեղի է ունենում նրա հանդիպումը Բերենս Ֆլեմինգի հետ։ Պատահաբար հանդիպելով միսիս Քարտերի հետ, Կաուպրվուդը նկատում է մի գեղեցիկ աղջնակի լուսանկար՝ նրա 15-ամյա դստեր Բերենիսի նկարը[3]։ Կաուպրվուդն սկսում է միսիս Քարտերի պաշտպանությունը, գաղտնի հուսալով ծանոթանալ իր երիտասարդ դսեր հետ։ Միսիս Քարտերը, փորձելով իր երեխաների համար լավ կրթություն ապահովել և նրանց աշխարհիկ հասարակություն մտցնել, շնորհակալությամբ է ընդունում Կաուպերվուդի օգնությունը՝ չգուշակելով նույնիսկ նրա իրական ձգտումների մասին։

Որոշ ժամանակ անց նա մտերմանում է Բերենսի հետ, իսկ Էլինը իմանալով նրա նոր սիրուհու մասին, ով աչքի էր ընկնում հազվագյուտ գեղեցկությամբ և մաներայով, փորձում է ինքնասպան լինել, բայց Ֆրենկը փրկում է նրան։ Էլինը՝ մինչև վերջ հուսալով հայտնվել բարձր հասարակություն, սկսում է շփվել անգործունյա հարուստների կազմակերպությունների հետ, որտեղ ավելի հաճախ է սկսում խմել։ Մութ գիշերներին նա նստում է իր շքեզ առանձնատանը և նրան սկսում են տանջել Կաուպերվուդի մասին մտքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դրայզեր Թեոդոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  2. M. C. Rintoul. Dictionary of Real People and Places in Fiction. p. 467. Taylor & Francis, 1993. ISBN 0-415-05999-2
  3. Հաջորդ՝ «Ստորիկ» վեպում խոսվում է, որ Բերենսն այդ նկարում 12 տարեկան է եղել

Արտաքին հղումներ խմբագրել