Տիմոտի Կաստան (հոլ.՝ Timothy Castagne, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2][3], Արլոն, Վալոնիա, Բելգիա[1]), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։

Տիմոտի Կաստան
Timothy Castagne
Կաստանը 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Արլոն, Վալոնիա, Բելգիա[1]
Հասակ 180 սմ
Քաշ 80 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 21
Պատանեկան կարիերա
2002-2004 Բելգիա Վալսին
2004-2006 Բելգիա Ժենես Լորայն Արլոնեզ
2006-2011 Բելգիա Ռոյալ Էքսելսիոր Վիրտոն
2011-2014 Բելգիա Գենկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Բելգիա Գենկ 59 (0)
2017-ներկա Իտալիա Ատալանտա 61 (5)
Ազգային հավաքական
2013 Բելգիա Բելգիա Մ18 4 (0)
2013-2014 Բելգիա Բելգիա Մ19 12 (0)
2014-2016 Բելգիա Բելգիա Մ21 7 (1)
2018-ներկա Բելգիա Բելգիա 7 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Գենկ խմբագրել

Կաստանը Գենկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[5]։ 2015 թվականի ապրիլի 3-ին Կաստանը հեռացվեց խաղադաշտից Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 80-րդ րոպեին[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 2-ին՝ Վասլանդ-Բեվերեմի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 23-ին բելգիացին ստացավ երկրորդ դեղին քարտը Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 69-րդ րոպեին[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Բուդուչնոստ Պոդգորիցայի դեմ խաղում[9]։ Գենկի առաջին թիմի կազմում Կաստանը անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին Կաստանը 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 2-ին՝ Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում[14]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց օգոստոսի 27-ին՝ Ռոմայի դեմ խաղում[15]։ 2019 թվականի հունվարի 30-ին Կաստանը գոլ խփեց Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16][17]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[18], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[19][20]։ 2018-19 մրցաշրջանում Կաստանը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[21], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[22][23]։

2019 թվականի սեպտեմբերի 22-ին Կաստանը գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից[24][25]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը բելգիացին խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյորի դեմ երկրորդ խաղում[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կաստանը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Շոտլանդիայի և Իսլանդիայի դեմ խաղերի համար[30][31]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[32]։ Բելգիայի կազմում իր առաջին գոլը Կաստանը խփեց 2019 թվականի հունիսի 8-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[34][35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գենկ 2014–15 Ժյուպիլեր Լիգա 21 0 1 0 6 1 28 1
2015–16 14 0 1 0 7 0 22 0
2016–17 24 0 5 0 12 2 8 0 49 2
Ընդհանուր 59 0 7 0 12 2 21 1 99 3
Ատալանտա 2017–18 Սերիա A 20 0 3 1 3 0 26 1
2018–19 28 4 5 1 4 0 37 5
2019–20 13 1 0 0 5 1 18 2
Ընդհանուր 61 5 8 2 12 1 0 0 81 8
Կարիերայի ընդհանուր 120 5 15 2 24 3 21 1 180 11

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 5 2
Ընդհանուր 7 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 8, 2019 Բոդուեն թագավորի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա   Ղազախստան 2–0 3–0 Եվրո 2020 Որակավորում
2. Հոկտեմբերի 10, 2019   Սան Մարինո 9–0 9–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատալանտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Belgium - T. Castagne - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «KRC Genk - Club Brugge KV, Sep 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «KRC Genk - SV Zulte Waregem, Apr 3, 2015 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «KRC Genk - Waasland-Beveren, May 2, 2015 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «KRC Genk - Royal Excel Mouscron , Oct 23, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «KRC Genk - Buducnost Podgorica, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Official: Atalanta sign Castagne | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Atalanta complete signings of Castagne from Genk and Pessina from Milan». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Ecco Timothy Castagne». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Atalanta BC - US Sassuolo, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «SSC Napoli - Atalanta BC, Jan 2, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «AS Roma - Atalanta BC, Aug 27, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  17. «Holders Juventus were knocked out of the Coppa Italia at the quarter-final stage, losing 3-0 to Atalanta». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  18. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. 19,0 19,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  21. «Timothy Castagne | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  22. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. «Atalanta BC - ACF Fiorentina, Sep 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  25. «Atalanta v Fiorentina LIVE: Line-ups and updates». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  26. «Atalanta BC - Shakhtar Donetsk, Oct 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  27. «Atalanta-Shakhtar Donetsk: Live, Confirmed line-ups». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  28. «Shakhtar Donetsk - Atalanta BC, Dec 11, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  29. Reuters (2019 թ․ դեկտեմբերի 11). «Shakhtar 0-3 Atalanta: Champions League new boys seal last-16 spot». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  30. «Castagne debuts in Belgium squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. Onefootball. «Four new faces in Belgium squad as Sels, Benteke return - Onefootball». onefootball.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. «Scotland - Belgium, Sep 7, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  33. «Belgium - Kazakhstan, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  34. «Belgium - San Marino, Oct 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  35. UEFA.com. «Belgium-San Marino | European Qualifiers». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  36. 36,0 36,1 «Timothy Castagne». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոտի Կաստան» հոդվածին։