Տիկնիկների և ավտոմատների թանգարան

Տիկնիկների և ավտոմատների թանգարան (կատ.՝ Museu de Joguets i Autòmats), տիկնիկների և ավտոմատների իսպանական թանգարան՝ հիմնված Բարսելոնայի արևմուտքում՝ Վերդու քաղաքում։ Թանգարանը հիմնվել էր 2004 թվականին, սակայն 2013 թվականին փակվել է, քանի որ այդ շինությունը վերակազմավորվեց որպես պատկերասրահ[1]։

Տիկնիկների և ավտոմատների թանգարան
Տեսակթանգարան և խաղալիքների թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՎերդու
Ղեկավարության նստավայրՎերդու, Urgell
Հասցեplaça Major 23
Հիմնադրվել է2004
Կայքmjoguetsautomats.com/index.php?pagina=1

Պատմություն խմբագրել

 
Տիկնիկների և ավտոմատների թանգարանի ցուցասրահներից մեկը

Թանգարանը հիմնվել է տեղացի Մանել Մայորալի կողմից, ով հին ու նոր խաղալիքների ահռելի հավաքածուի հավաքորդ էր։ Մայորալը թանգարանը հիմնեց մի հին շինության ներսում, որը հայտնի էր "Cal Jan" անվանմամբ։ Այդ շենքը, որը եռահարկ էր և զբաղեցնում էր 2.000 մ² տարածք, գտնվում էր Վերդուի կենտրոնական հրապարակում։ Շինության մեծ մասը ժամանակակից վերանորոգում ուներ[2]։

"Cal Jan"-ը կառուցվել էր 15-րդ դարում, ինչպես և այդ փողոցի վրա գտնվող մնացյալ շենքերը։ "Cal Jan"-ը, որպես թանգարան բացվելուց հետո, Վերդու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող շինություն դարձավ։ Առաջին հարկի պատշգամբների կամարները 17-րդ դարի ճարտարապետության օրինակ են հանդիսանում։ Հարկ է նշել, որ թանգարանի ճակատամասի հատվածում կա մի գրություն, որը թվագրվում է 1695 թվականին, երբ շինությունը վերակառուցվել է։ 1999 թվականին սկսվեց շինությունը թանգարանի վերածելու գործընթացը, ինչի արդյունքում այն ավելի ընդարձակ դարձավ և վերանորոգվեց։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 2 075 մ², ներքին մակերեսը՝ 1 895 մ²։

Թանագարանը կառուցելիս օգտագործվել է.

 
Տիկնիկների և ավտոմատների թանգարանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El Museu de Joguets de Verdú serà en un Museu d'Art el 2013» (Catalan). TV3 (Catalonia). 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «El Museu de Joguets i Autòmats de Verdú amplia un 50% la seva superfície i incorpora un fons d'art» (Catalan). TV3 (Catalonia). 2011 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել