Տիկին Հադսոն (անգլ.՝ Mrs. Hudson), Արթուր Կոնան Դոյլի ստեղծած գրական կերպար։ Բեյքեր Սթրիթում գտնվող 221Բ բնակարանի սեփականատիրուհին, որտեղ բնակվում են Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը։

Տիկին Հադսոն
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և քրեական ֆիլմի կերպար
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Առաջին հիշատակումԱլ կարմիր գույներով էտյուդը (1887)
Ներկայացված էՇերլոք Հոլմսի մատենագիտություն, Շերլոկ և Շերլոք Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները: Ագրայի գանձը
Սեռիգական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Բնակության վայրՇերլոկ Հոլմսի թանգարան
Մասնագիտությունlandlord և domestic worker cook
Դերը կատարել ենՄերի Գորդոն և Ունա Սթաբս

Պատմություն խմբագրել

Կոնան Դոյլի գրքերում տիկին Հադսոնը երկրորդական կերպար է։ Նա բավականին կցկտուր է հիշատակվում, սակայն «The Adventure of the Naval Treaty» պատմվածքում ակնարկվում է նրա շոտլանդուհի լինելու մասին[1]։

Տիկին Հադոսնը իրավիճակի բարձունքում է, - կարիոտ հավի վրայից կափարիչը հանելով ասաց Հոլմսը։ - Նրա սեղանը այդքան էլ զանազան չէ, սակայն նախաճաշը շոտլանդուհուց վատ չէ մտածված։

Նա իրենից տան մաքրությունը պահպանող մի կնոջ է ներկայացնում և հաճախ պայքարում է այդ հարցով Շերլոկ Հոլմսի դեմ։ Վաթսոնը տիկին Հադսոնին նկարագրում է որպես լավ խոհարար։ Վաթսոնը գործնականում չի նկարագրում նրա արտաքինը և չի նշում նրա անունը։ Ֆիլմերի և հեռուստատեսությունների ադապտացիաներում, որպես կանոն, նկարագրվում է որպես տարեց կին, սակայն հազվադեպ նա ներկայանում է որպես երիտասարդ կին։ Օրինակ՝ «Մեծ խուզարկու Հոլմս» անիմե սերիալում նրա անունը «Մարիյա» է։ Ռուսական «Շերլոկ Հոլմս» սերիալում նա ստացել է «Մարտա» անունը։

Վաթսոնը՝ տիկին Հադոսնի և Հոլմսի հարաբերությունների մասին «Մահացող դետեկտիվը» պատմվածքում։

Շերլոկ Հոլմսի տան տիրուհին իսկապես չարչարվում էր։ Բացի այն, որ նրա տան երկրորդ հարկը ցանկացած ժամանակում ենթարկվում էր տարօրինակ և հատկապես տհաճ մարդկանց ներխուժման, այլ նաև նրա հայտնի վարձակալը, իր էքսցենտրիկությամբ և թափթփվածությամբ, խստորեն տան տիրուհու համբերությունն էր փորձում։ Նրա ծայրահեղ անզգուշությունը, օրվա ամենա անհարմար ժամերին նվագելու սովորությունը, երբեմն սենյակից լսվող կրակոցները, հաճախ կատարվող հանելուկային և բավականին ոչ բուրալի քիմիական փորձարկումները, և ընդհանրապես նրան շրջապատող հանցագործության և վտանգի ընդհանուր մթնոլորտը, Հոլմսին դարձնում էին Լոնդոնի գրեթե ոչ սովորական վարձակալներից մեկը։ Սակայն, մյուս կողմից, նա բավականին վճարում էր տիկին Հադսոնին։ Ես չեմ կասկածում, որ այն գումարը, որը նա, մեր ամբողջ ընկերության տարիներին վճարել է տիկին Հադսոնին, բավական կլիներ նրա ամբողջ տունը գնելու համար։

Նա բարկանում էր Հոլմսի դիմաց և երբեք չէր համարձակվում հակաճառել նրան, սակայն նրա ապրելակերպը նրան բավականին անհանգստացնում էր։ Նա համակրում էր նրան, քանի որ նա զարմանալի քնքուշ և փափուկ էր կանանց նկատմամբ։ Նա չէր սիրում կանանց և չէր հավատում նրանց, սակայն նա ասպետական հարգանք էր տածում տիկին Հադսոնի նկատմամբ։

Տիկին Թյորներ խմբագրել

«Սկանդալ Բոհեմիայում» պատմվածքում Հոլմսը ասում է՝ «Երբ տիկին Թյորները մատուցի ընթրիքը, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ․․․»։ Համարվում է արդյոք «տիկին Թյորները» հրատարակչի/հեղինակի սխալի արդյունքը, ով «տիկին Հադսոնին» ի նկատի ուներ, կամ տիկին Թյորները համարվում է տիկին Հադսոնի ծառայողը, այս հարցերին կոնկրետ պատասխան չկա։

Տիկին Թյորների անունը կրկին հիշատակվում է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածույի, «Դատարկ տուն» պատմվածքի բնօրինակ ձեռագրում, սակայն ջնջվել և փոփոխվել է Արթուր Դոյլի կողմից որպես տիկին Հադսոն։ Սա հաստատում է այն վարկածը, որ «տիկին Թյորներ» անունը հեղինակի սխալն էր։

«Շերլոկ» հեռուստասերիալում տիկին Թյորները տիկին Հադսոնի հարևանուհին է։

Ստեղծագործություններ խմբագրել

Կինոյում խմբագրել

 
Ունա Սթաբսը Տիկին Հադսոնի դերում «Շերլոք սերիալում (2015)

1939 թվականից մինչև 1946 թվականների ընթացքում Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածների մասին պատմող ֆիլմերում տիկին Հադսոնի դերը կատարել է Մերի Գորդոնը։

2010-ականնների բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալում տիկին Հադսոնի դերը կատարում է դերասանուհի Ունա Սթաբսը։ Տիկին Հադսոնի մասին հաղորդվում է՝ «Մարտա Լուիզա Հադսոնը (ծնված որպես Սիսոնս) այրի կին է, բուժումը չավարտած հարբեցող, նախկինում «էկզոտիկ պարուհի», չի վճարել վարկի 21 %-ը։ Թույլ տեղը մարիխուաննան է»։ Նաև հաղորդվում է, որ տիկին Հադսոնը որոշ ժամանակ առաջ իր ամուսնու մոտ քարտուղարուհի է աշխատել, ով նարկոկարտելի ղեկավար էր։

Ամերիկյան «Տարրական» հեռուստասերիալում տիկին Հադսոնը միախառնված է բժիշկ Վաթսոնի հետ՝ բժիշկ Ջոն Վաթսոնի տեսքով (Լյուսի Լյու)։ Ավելի ուշ, 19-րդ սերիայում հայտնվում է տիկին Հադսոնի կերպարը (Քենդիս Քեյն)։ Սիրեցյալի հետ կապված խնդիրների պատճառով նա կարճ ժամանակով Հոլմսի բնակարան է տեղափոխվում։ Այն բանից հետո, երբ Հադսոնը կարգի է բերում բնակարանը, Հոլմսը որոշում է նրան որպես աղախին ընդունել։ Այս տարբերակում տիկին Հադսոնը, ինչպես նաև նրա դերը կերտող դերասանուհին, տրանսսեքսուալ է։

Ի տարբերություն Կոնան Դոյլի պատմվածքների, տիկին Հադսոնի կերպարը բավականին նշանակալից դեր է խաղում սովետական  «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները» հեռուստասերիալում։ Այս հեռուստասերիալում տան տիրուհու դերը կերտում է Ռինա Զելյոնայան։

Ամբողջ հեռուստասերիալում իմ դերը դա անհատական առարկություններ են։ Իմ ներկայությունը նաև այնքան անհրաժեշտ է, որքան ժամացույցը ճաշասենյակում կամ ձևավոր մոմակալները։ Եվ ես ինքս ինձ չեմ զգում որպես կերպար, այլ որպես իր, այս իրադրության անբաժանելի մասը:

— Ռինա Զելյոնայա[2]

2013 թվականի ռուսական հեռուստասերիալում տիկին Հադսոնի դերը կերտում է Ինգեբորգա Դապկունայտեն։ Հետևաբար, այս հեռուստասերիալում տիկին Հադսոնը միջին տարիքի կին է։ Սերիալում նա բժիշկ Վաթսոնի սիրուհին է և Մերի Մորստերի նախատիպը (ըստ սյուժեի, Վաթսոնի պատմությունների մեծ մասը հորինված են)։

Ֆիլմագրություն խմբագրել

Մերի Գորդոն խմբագրել

  • 1939 — Բասկերվիլների շունը / The Hound of the Baskervilles
  • 1939 — Շերլոկ Հոլմսի արկածները / Adventures of Sherlock Holmes
  • 1942 — Շերլոկ Հոլմսը և գաղտնի զենքը / Sherlock Holmes and the Secret Weapon (Secret Weapon)
  • 1942 —Շերլոկ Հոլմսը և սարսափի ձայնը / Sherlock Holmes and the Voice of Terror (Sherlock Holmes Saves London)
  • 1943 — Շերլոկ Հոլմսը մահվան դեմ / Sherlock Holmes Faces Death
  • 1943 — Շերլոկ Հոլմսը Վաշինգտոնում / Sherlock Holmes in Washington
  • 1944 — Մահվան մարգարիտը / The Pearl of Death
  • 1944 — Բոսորագույն ճանկ / The Scarlet Claw (Sherlock Holmes and the Scarlet Claw)
  • 1944 — Սարդ կինը / Spider Woman (Sherlock Holmes and the Spider Woman)
  • 1945 — Սարսափի ամրոց / The House of Fear
  • 1945 — Փախուստ դեպի Ալժիր / Pursuit to Algiers
  • 1945 — Կանաչ հագուստով կինը / The Woman in Green
  • 1946 — Գիշերային ահաբեկչություն / Terror by Night
  • 1946 — Հագնված սպանելու համար / Dressed to Kill (Sherlock Holmes and the Secret Code)

Ռինա Զելյոնայա խմբագրել

Մարգրետ Ջոն խմբագրել

  • 1991 — Միջադեպ Վիկտորիա ջրվեժում / Incident at Victoria Falls
  • 1991 — Շերլոկ Հոլմսը և պրիմադոննան / Sherlock Holmes and the Leading Lady

Ջերալդինա Ջեյմս խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Артур Конан Дойл. Морской договор». www.lib.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  2. Зеленая Рина Разрозненные страницы. — Вагриус, 2007. — 368 с. — (Мой XX век). — ISBN 978-5-9697-0382-7
  3. «Говорит Москва. Рина ЗЕЛЕНАЯ». www.ruthenia.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.