Տիեզերագնացների ծով

ծով

Տիեզերագնացների ծով[1], Անտարկտիդայի ափերին մոտ Հարավային օվկիանոսի հնդկական մասում գտնվող ծայրամասային ծով։ Գտնվում է Էնդերբիի երկրի և Ռիսեր-Լարենսի ծովի միջև, որից առանձնացված է ստորջրյա Գուններուսի առանցքով, գտնվում է Հնդկական օվկիանոսում։ Էնդերբիի երկրի արևելյան ափերը սահման են հանդիսանում Տիեզերագնացների և Համագործակցության ծովերի միջև։ Մակերեսը կազմում է 698,6 հազար կմ²։ Խորությունը հասնում է մինչև 4798 մետր։ Մշտապես ծածկված է սառույցով. շատ են այսբերգները։

Տիեզերագնացների ծով
Տեսակծով և proposal?
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մակերես699 000 կմ²
Մասն էՀարավային օվկիանոս
Անվանված էcosmonaut?
Քարտեզ
Քարտեզ

Անվանվել է ի պատիվ առաջին սովետական տիեզերագնացների[1]։

Ցամաքային ծանծաղուտի նեղ գոտին ձգվում է դեպի հյուսիս և հասնում է մինչև 4798 մետր խորության։ Տիեզերագնացների ծովի պայմանական սահմանը կարելի է համարել Աֆրիկա-անտարիկտիկական գոգահովիտը։ Ռիսեր-Լարենսի թերակղզուց և ծովից արևելք ձգվում են այնպիսի ծովափնյա տարածքներ, ինչպիսիք են Արքայազն Ուլաֆի ափը, Արքայազն Հերալդի ափը, Էնդերբիի երկիրը, Միձուխո տարածքը։ Սառույցների և այսբերգների մեջ առանձնանում է Լյուտց-Հոլմբուգտա նեղուցը, որտեղ տարվա ամենատաք եղանակին Մոդ թագուհու երկրից հոսում է սառույցով ջուր` ինքնատիպ արկտիկական գետ։

Անտարկտիդայի ափը Տիեզերագնացների ծովի շրջանում առատ է սառույցներով, այսբերգներով, իսկ ձմռանը ծովի մակերևույթը սառչում է։ Այս ծովով, ինչպես այլ արկտիկական ծովերով, նավարկելը ծայրահեղ դժվար է և շատ վտանգավոր։ Օդի ջերմաստիճանը հազվադեպ է բարձր լինում զրոյից։

Տիեզերագնացների ծովի ջուրը հարուստ է միկրոօրգանիզմներով, որը հրապուրում է ձկների վտառներին, չվող թռչուններին, պինգվիններին։ Այստեղ կան նաև փոկեր, ծովառյուծներ, կետեր։

Ծովն իր անվանումը ստացել է Սովետական անտակտիկական էքսպեդիցիայի կողմից 1962 թվականին՝ ի պատիվ տիեզերագնացների։ Այդ նույն թվականին բացվել է նաև «Երիտասարդական» գիտական կայանը, որն այժմ է գործում է որպես սեզոնային բազա։ Սակայն Տիեզերագնացների ծովի ափերին առաջինը եղել են ճապոնացիները։ Նրանց օդերևութաբանական կայանը կառուցվել է 1957 թվականին։ Այն միայն 1966 թվականից է աշխատում շուրջօրյա։ 2008 թվականին «Երիտասարդականից» ոչ հեռու բացվել է բելառուսական կայան, որը սերտ համագործակցում է ռուսական կայանի հետ։ Բելառուսները հետազոտում են կլիման և զբաղվում են տարածաշրջանում հանքանյութերի որոնումներով։

Ափին աշխատում են հետևյալ գիտական կայանները.

  • «Երիտասարդական» ռուսական կայանը,
  • «Սյովա» ճապոնական կայանը,
  • Բելառուսական անտարկտիկական կայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աշխարհագրական հանրագիտական բառարան

Արտաքին հղումներ խմբագրել