Տիգրան Քեոսայան

հայ կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան

Տիգրան Էդմոնդի Քեոսայան (ռուս.՝ Тигран Эдмондович Кеосаян, հունվարի 4, 1966(1966-01-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսահայ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար։ Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրը։ 2009 թվականից՝ «Պերեց» հեռուստաընկերության (մինչև 2011 թվականի հոկտեմբերը՝ «ԴՏՎ») պրոդյուսերն է[2]։

Տիգրան Քեոսայան
Тигра́н Эдмо́ндович Кеосая́н
Տիգրան Քեոսայանը 2009 թվականին
Ծնվել էհունվարի 4, 1966(1966-01-04) (58 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1983-ից մինչ օրս
ԱզգությունՀայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր, թատերական ռեժիսոր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր և կինոպրոդյուսեր
ԱմուսինԱլյոնա Խմելնիցկայա և Մարգարիտա Սիմոնյան
Պարգևներ
IMDbID ID 0449085
Տիգրան Քեոսայանի ձայնը

Անցանկալի անձ (persona non grata) Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եվրոպական միությունում։

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ։ 1983 թվականից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Այդ թվականին նա նկարահանել է իր առաջին՝ «Արևոտ ծովափ» դրաման։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, նկարահանել տեսահոլովակներ ռուսական էստրադայի տարբեր երգիչների՝ Իրինա Ալեգրովայի, Միխայիլ Շուֆուտինսկու, Իգոր Սարուխանովի և այլոց համար։

1992 թվականին նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Կատկան և Շիզը»։ 1993 թվականին դարձել է «Gold Vision» ստուդիայի հիմնադիրներից մեկը և գեղարվեստական ղեկավարը։

2000 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը թատրոնում՝ Սլուցկու «Նորը»։ 2002 թվականին խաղացել է «Գլխավոր դերեր» սերիալում։

Խաղացել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ Եղել է ռուսական բազմաթիվ մեծամասշտաբ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ։

2007 թվականից վարել է ռուսական «Ren TV» հեռուստաընկերության «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», 2011 թվականից՝ «Բավական է լռել», 2009 թվականից՝ «Ռոսիա» հեռուստաընկերության «Ես և դու» հաղորդումները։ 2009 թվականից «Պերեց» (նախկինում՝ «ԴՏՎ») հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերն է, որտեղ նաև վարում է «Թեժ երեկո Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։

2020 թվականի հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակին։

2022 թվականի փետրվարի 28-ին, կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ, կնոջ և բազմաթիվ այլ անձանց հետ հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ ռուսաստանյան լրավամիջոցներում հակաուկրաինական քարոզչությամբ զբաղվելու համար[3]։ Քեոսայանին արգելվեց մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվեցին նրա բոլոր ակտիվները[4]։

2022 թվականի հոկտեմբերի 10-ին իր կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ միաժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել է անցանկալի անձ (persona non grata) և արգելվել է նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Կատկան և Շիզը» (1992)
  • «Գործեր ծիծաղելի, գործեր ընտանեկան» (1996)
  • «Խեղճ Սաշան» (1997)
  • «Նախագահը և նրա թոռնուհին» (1999)
  • «Մահվան դիրեկտորիան» (1999)
  • «Արծաթափայլ հովտաշուշան» (ֆիլմ, 2000)
  • «Տղամարդու գործ» (հեռուստասերիալ, 2001)
  • «Տղամարդու գործ-2» (հեռուստասերիալ, 2002)
  • «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, 2005)
  • «Նապաստակն անդունդի վրա» (2006)
  • «Միրաժ» (2008)
  • «Յալթա-45» (հեռուստասերիալ, 2012)
  • «Երեք ընկեր» (հեռուստասերիալ, 2012)
  • «Ծով, լեռներ, կերամզիտ» (հեռուստասերիալ, 2013)

Այլ աշխատանքներ խմբագրել

  • «Նորը» (ներկայացում, 2000)
  • «12 աթոռ» (մյուզիքլ, 2003)

Դերասանական աշխատանք կինոյում խմբագրել

  • «Ստալինգրադ» (1989)
  • «Ջոկեր» (1991)
  • «Արծաթափայլ հովտաշուշան» (2000)
  • «Գլխավոր դերեր» (հեռուստասերիալ, 2002)
  • «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, «Դուստրը» սերայում, 2005)` Կիմ
  • «Սիրուհի» (հեռուստաֆիլմ, 2005)` Սերգեյ
  • «Տապ» (2006)` ծաղկավաճառ
  • «Երջանիկ ենք միասին» (հեռուստասերիալ, 2010)` «Սիրային սեր» սերիալի ռեժիսոր

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ria.ru/20240412/zvanie-1939552693.html
  2. «Mediа-ն Քեոսայանին նշանակել է ԴՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  3. «ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը». Սպուտնիկ Արմենիա. 2022 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  4. «ԵՄ-ն 26 անձանցից բաղկացած պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել». armeniatoday.news. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  5. amartikian (2022 թ․ հոկտեմբերի 26). «Zatulin and Simonyan banned from Armenia». English Jamnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  6. «Հարցազրույց Ալյոնա Խմելնիցկայայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  7. Милена Жарова. Алёна Хмельницкая, Тигран Кеосаян и его новая жена Маргарита Симоньян устроили переполох в Ницце. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (14 сентября 2016 года)
  8. Сусанна Альперина. «Марьяна Today». — Маргарита Симоньян родила дочь. «Российская газета» // rg.ru (12 августа 2013 года)
  9. Елена Лаптева (27 сентября 2014 года). «Тигран Кеосаян и Маргарита Симоньян назвали сына Багратом. — Режиссёр и редактор снова стали родителями». Газета «Комсомольская правда». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. У Кеосаяна и Симоньян родилась дочь Маро

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Քեոսայան» հոդվածին։