Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տուն), բացվել է 1970 թ., 1984 թվականից կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
Տեսակշենք և ակումբ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1970 թ.
Իրավ. կարգավիճակհասարակական կազմակերպություն
Նպատակներշախմատի զարգացումը Հայաստանում
ՏեղագրությունԵրևան, Խանջյան փողոց 50
ՏնօրենՀրաչիկ Թավադյան
Անվանված էՏիգրան Պետրոսյան
Կայքchesshouse.am

Պատմություն խմբագրել

Շախմատի տունը մայրաքաղաքի մարզական կարևորագույն կառույցներից է (ճարտարապետներ` Ժաննա Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան, նկարիչներ` Հ. Բդեյան, Դ. Բաբայան, 1970)։ Շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Տիգրան Պետրոսյանը։ Շենքն ունի անսովոր եռանկյունու ձև, որը շախմատային նավակ է հիշեցնում։ Ճակատը զարդարում են պղնձից կոփված յոթ ոճավորված շախմատի խաղաքարեր։

 
Տիգրան Պետրոսյանի կիսանդրին Օղակաձև զբոսայգում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարևանությամբ կանգնեցված է տաղանդավոր շախմատիստի կիսանդրին (քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ` Կարլեն Անանյան, 1989

Այս շենքում է իր գործունեությունը ծավալում Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

1971 թվականից այստեղ գործում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցը[1]։

Հասցե խմբագրել

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Խանջյան փողոցի 50 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել