Տիգրայի (տիգրայի՝ ተጋሩ), ժողովուրդ Հյուսիսային Եթովպիայում։ Մեծ մասը համախումբ բնակվում է Տիգրե և Էրիտրեա նահանգներում։ Թիվը՝ 7,2 միլիոն (2020 թվական)։ Լեզուն տիգրային է (տիգրինյա), պատկանում է սեմական լեզուներին։ Դավանում են քրիստոնեություն (միաբնակներ)։

Տիգրեի բնակիչներ

Զբաղվում են առավելապես հողագործությամբ (ցորեն, գարի, լոբազգիներ են) և անասնապահությամբ (խոշոր և մանր եղջերավորներ, ուղտ, էշ), մասամբ՝ արհեստներով ու առևտրով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 696