Տետրիս («տետրամինո» և «թենիս» բառերից[1], անգլ.՝ Tetris), շատ տարածված համակարգչային խաղ։

Տետրիս
Изображение логотипа
ՄշակողԱլեքսեյ Պաժիտնով, Vladimir Pokhilko? և Վադիմ Գերասիմով
ՆախագծողԱլեքսեյ Պաժիտնով
Թողարկման թվականհունիսի 6, 1984
ՊլատֆորմներGame Boy Advance, Amstrad PCW, ZX Spectrum, Acorn Electron, Amiga, NES, NEC PC-9801, WonderSwan Color, Sega Mega Drive, Mac OS, CD-i, MSX, Apple IIGS, Amstrad CPC, Commodore 64, Game Boy, MOTO Gamme?, Atari ST?, Atari Falcon?, Nintendo Switch և Անդրոիդ
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
🌐tetris.com(անգլ.)
 Tetris Վիքիպահեստում

Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից և հանրությանը ներկայացվել 1984 թվականի հունիսի 6-ին։ Խաղը մատչելի է գրեթե բոլոր սարքերի համար, որոնք ունեն նման հնարավորություն։

Կանոններ խմբագրել

Տետրամինոյի պատահական ֆիգուրները ընկնում են վերևից ուղղանկյուն բաժակի մեջ։ Թռիչքի ժամանակ խաղացողը կարող է պտտել և շարժել այն հորիզոնական ուղղությամբ։ Նաև կարելի է արագացնել նրա ընկնելը, երբ արդեն որոշված է, թե որտեղ պետք է ընկնի ֆիգուրը։ Ֆիգուրը թռչում է, մինչև չի կպչում ուրիշ ֆիգուրի կամ բաժակի տակին։ Եթե լրացվում է հորիզոնական 10 վանդակ, այն անհետանում է, և նրա վերևում եղած ֆիգուրները ընկնում են մեկ վանդակ ներքև։ Հատուկ դաշտում խաղացողը կարող է տեսնել, թե որ ֆիգուրն է լինելու հաջորդը. այդ հուշումը օգնում է պլանավորել քայլերը։ Խաղի տեմպը գնալով արագանում է։ Խաղի անվանումը գալիս է վանդակներից, որոնցից կազմված են ֆիգուրները։ Խաղը վերջանում է, երբ նոր ֆիգուրը չի կարողանում տեղավորվել բաժակի մեջ։ Խաղացողը ստանում է միավորներ ամեն մի ֆիգուրի համար, ուստի համար նրա առաջադրանքն է լրացնել հնարավորինս շատ շարքեր՝ չլրացնելով բաժակը և այդպիսով հավաքելով, ինչքան հնարավոր է, շատ միավորներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vadim Gerasimov. «Tetris Story» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետրիս» հոդվածին։