Տեսուչ Գաջեթը (ֆիլմ)

ֆիլմ

«Տեսուչ Գաջեթը» (անգլ.՝ Inspector Gadget), ռեժիսոր Դեվիդ Քելլոգի ֆիլմը, նախորդել է նույնանուն մուլտսերիալին։

Տեսուչ Գաջեթը
անգլ.՝ Inspector Gadget
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2] և մարտաֆիլմ
ՀիմքInspector Gadget?
Թվականհուլիսի 23, 1999 և հոկտեմբերի 7, 1999[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Kellogg?[4][5][6][…]
ՊրոդյուսերՌոջեր Բիրնբաում, Andy Heyward? և Ջորդան Կերներ
Սցենարի հեղինակKerry Ehrin?, Զակ Փեն և Օդրի Ուելս
ԴերակատարներՄեթյու Բրոդերիկ[4][2][6][…], Ռուփերթ Էվերեթ[4][2][6][…], Ջոելի Ֆիշեր[2][6][7], Միշել Տրախտենբերգ[6][7], Դեբնի Քոուլմեն[4][6][7], D. L. Hughley?[6], Էնդի Դիք[6][7], Չերի Օթերի[6][8][7], Ֆրենսիս Բեյ[6][7], Մայք Հագերթի[6][7], Միստր Թի[6][7] և Ռենե Օբերժոնուա
ՕպերատորԱդամ Գրինբերգ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԹոմ Նոուբլ
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրԼոս Անջելես և Փիթսբուրգ
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Caravan Pictures, DIC Entertainment Corporation?, Avnet–Kerner Productions? և Roger Birnbaum Productions?
Տևողություն78 րոպե
ՀաջորդInspector Gadget 2?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ջոնաթան (Ջոն) Բրաունը Ռիվերտոն քաղաքի (Օհայո նահանգ) բժիշկ Արտեմուս Բրենֆորդի լաբորատորիայի պահակն է, ով համակրանք է տածում բժշկի աղջկա` Բրենդայի հանդեպ։ Ջոնն ապրում է իր զարմուհու` Պեննիի և Բրեյն անունով շան հետ և չի հրաժարվում ոստիկան դառնալու իր երազանքից։ Բրենդան և Արտեմուսը ուզում են իրականացնել «Գաջեթ» ռոբոտատեխնիկական նախագիծը` ոստիկանությանն օժանադակելու համար։ Արդյունքում նրանք ստեղծում են ռոբոտ-ոտք, որը կարելի է կառավարել մտքի ուժով։

Սակայն հանցավոր մագնատ Սենֆորդ Սկոլեքսը հարձակվում է լաբորատորիայի վրա` գողանալով ոտքը փաստաթղթերի և գծագրերի հետ։ Արտեմուսը մահանում է, և Ջոն Բրաունը ընկնում հանցագործի հետևից։ Սկոլեկսը պայթեցնում Ջոնի ավտոմեքենան և թողնում է, որ թիկնապահը մահանա, սակայն ինքն էլ դառնում է հաշմանդամ, երբ բոուլինգի թռչող գնդակն ընկնում Սկոլեքսի ավտոմեքենայի` «Chevrolet Chevette»-ի վրա և կոտրում է հանցագործի ձեռքը։

Ջոնը մահամերձ է, և Բրենդան որոշում է նախագծի փորձերն իրականացնել Ջոնի վրա։ Բժիշկները հրատապ վիրահատություն են կատարում ու փրկելով Ջոնին` նրան դարձնում են հանցագործության դեմ պայքարող ռոբոտացված մարտիկի` Տեսուչ Գաջեթ անվամբ։ Նա իմանում է, որ իր մեջ գտնվում է 15 հազար սարքավորում` հակաքրեական գործունեության համար և աստիճանաբար սովորում է տիրապետել դրանց, ինչպես նաև ծանոթանում «Գաջեթ-մոբիլ» ավտոմեքենայի և արեստական բանականության հետ։ Այդ ժամանակ Սկոլեքսը կոտրված ձեռքի փոխարեն ստանում է մեխանիկական պրոթեզ-ճանկ և այժմ իրեն անվանում է Քլո (անգլ.՝ Claw-Ճանկ)` սկսելով պատրաստել վարձու ռոբոտների ստեղծման նախագիծ և ցանկանալով գրավել աշխարհը գիտնական Քրամերի և հսկա Սայքսի օգնությամբ։ Սակայն խնդկրն այն էր, որ լաբորատորիայի կողուպուտի ժամանակ նա չէր հասցրել վերցնել կառավարման չիպը, որի շնորհիվ էլ կատարվում էր ռոբոտի կառավարումը։ Գաջեթը, չնայած իր բոլոր ունակություններին, ավելին չէր, քան սովորական զվարճանք անցորդների համար. բայց նա փորձում է ստանալ պրոֆեսսոր Բրեֆորդի գործը հետաքննելու իրավունքը, բայց նրա ղեկավար Կուիմբին հրաժարվում է Գաջեթին վստահել այդ գործը։

Գաջեթը որոշում է ինքնուրույն հետաքննություն անցկացնել։ Իր զարմուհու` Պեննիի օգնությամբ նա դուրս է գալիս Սկոլեքսի հետքի վրա, ում համար այդ ժամանակ աշխատում է նաև Բրենդան։ Քլոն օգտագործում գծագրությունները ռոբոտի իր տարբերակն ստեղծելու համար. դա «Ռոբո-գաջեթ»-ն է, որը իսկական Գաջեթի հակատիպն և քաոս է տարածում ամբողջ Ռիվերտոնում։ Գաջեթը հասնում է Քլոյի լաբորատորիա, բայց բռնվում և ապաակտիվացվում է։ Քլոն կոտրում է գաջեթի կառավարման չիպը և նրան նետում է աղբանոց։ Բրենդան, Պեննին, Բրեննը և գաջետմոբիլը գտնում են Գաջեթին, որը սակայն չի արձագանքում և կյանքի նշաններ ցույց չի տալիս։ Սակայն Բրենդան համոզված է, Գաջեթի մարմնում դեռ բաբախում Ջոնի սիրտը և համբուրում է Գաջեթին (Ջոնին)` ստիպելով նրան վերակենդանանալ. նա կարող ապրել նաև առանց չիպի։ Գաջեթը և Բրենդան Գաջեթմոբիլով գնում են Քլոյին գտնելու, իսկ Պեննին և Բրեյնը մնում են տանը։

Գաջեթը և Ռոբո-Գաջեթ հանդիպում են որոշիչ մարտում, և իսկական տեսուչը կիսում է ինքնակոչի գլուխը։ Մարմնում ներկառուցված ուղղաթիռային պտուտակի շնորհիվ Գաջեթը հասնում է Քլոյի շտաբ-բնակարանի տանիքին, որտեղ իմանում է, որ Սկոլեքսը փորձում է ուղղաթիռով փախչել և առևանգել Բրենդային։ Գաջեթը մարտի ժամանակ հիշում է իր ունակություններն ու պարտադրում է Քլոյին, օգտվել իր պրոթեզից, շարքից հանել ուղղաթիռի կառավարման համակարգը։ Գաջեթը և Բրենդան փրկվում են հովանոց-անկարգելի հաշվին, իսկ Քլոն թռչում է անկարգելով` միայն որպեսզի ընկնի ոստիկանության ձեռքը։ Քլոն բանտ է ուղարկվում, իսկ Գաջեթը, Բրենդան և Պեննին վերադառնում տուն` որպես հերոսներ։

Դերերում խմբագրել

  • Մեթյու Բրոդերիկ - Տեսուչ Գաջեթ/Ջոն Բրաուն/Ռոբոգաջեթ
  • Ռուպերտ Էվերետտ - Սենֆորդ Սկոլեքս/Դոկտոր Քլո
  • Ջոելի Ֆիշեր - Բրենդա Բրենֆորդ
  • Միշել Տրախտենբերգ - Պեննի
  • Էնդի Դիկ - Քրամեր
  • Չերի Օթերի - քաղաքապետ Ուիլսոն
  • Մայք Հագերթի - Սայքս
  • Դէնբի Քոուլմեն - Կուիմբի
  • Դ. Լ. Հյուլի - Գաջեթմոբիլ
  • Ռենե Օբրեժեոնուա - Արտեմուս Բրենդֆորդ
  • Ֆրենսիս Բէյ - Տելմա

Նկարահանումներ խմբագրել

Արտադրություն խմբագրել

1993 թվականին Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում էր նկարահանել «Տեսուչ Գաջեթ» անվանումով մուլտսերիալ. նախագծի վրա աշխատել են Այվէն Ռայթմենը, Ջեպ Լեբը և Մեթյու Վայսմենը[9]։ Սակայն հետո նախագիծը վստահվում է «Walt Disney Pictures»-ին, ռեժիսոր է ընտրվում Դեվիդ Քելլոգը։

Քասթինգ խմբագրել

  • Գաջեթի դերի համար հրավիրվել են տարբեր դերասաններ։ Այսպես, Բրենդան Ֆրէյզերը չեղարկել է առաջարկը, բայց նկարահանվել է Disney-ի մեկ այլ` «Ջորջը ջունգլիից» ֆիլմում։ Սթիվեն Սփիլբերգը, ում դուր էր եկել ինքնատիպ մուլտսերիալը, դառնում է ֆիլմի պրոդյուսերը և անգամ Չևի Չեյզին կամ Ստիվ Մարտինին առաջարկում է Գաջեթի դերի համար, բայց «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի վրա երկարատև աշխատանքի պատճառով այդ նախագծերը չեն իրականանում։ Գաջեթի դերի համար դիտարկվել է նաև Քևին Քլայնի թեկնածությունը։
  • Բժիշկ Բրենդա Բրենֆորդի դերը կարող էր խաղալ Քեմերոն Դիասը, սակայն նա հրաժարվում է առաջարկից` նախընտրելով «Ամեն կիրակի» ֆիլմը[10]։
  • Բժիշկ Քլոյի դերը կարող էր կատարել Թիմ Քարրին։
  • Պեննիի դերը կարող էր խաղալ Լինդսի Լոհանը, սակայն նա հրաժարվում է, որովհետև նա արդեն զբաղված էր իր դեբյուտային` Ծուղակ ծնողների համար ֆիլմի նկարահանումներով։
  • Ոստիկաններից մեկի դերը կարող էր կատարել Լուի Սի Քեյը։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորն է Ջոն Դեբնին։ Սաունդրեքի մեջ են մտել են «All Star» (Smash Mouth) և «I'll Be Your Everything» (Yungstown) երգերը[11]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը տեսաերիզներով և DVD սկավառակներով թողարկվել է 1999 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ 2003 թվականի մայիսի 7-ին վերաթողարկվել է DVD սկավառակներով, Buena Vista Home Entertainment ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.rottentomatoes.com/m/inspector_gadget
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/inspector-gadget
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/inspektor-gadzet
  5. http://www.imdb.com/title/tt0141369/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 http://bbfc.co.uk/releases/inspector-gadget-1999-2
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt0141369/fullcredits
  8. http://www.commeaucinema.com/film/inspecteur-gadget,31
  9. Marx, Andy (1993 թ․ ապրիլի 30). «U plans live-action 'Gadget'». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  10. Fleming, Michael (1998 թ․ մայիսի 12). «Broderick, Everett gear up for 'Gadget'». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Inspector Gadget (1999) Soundtracks Soundtrack Credits». IMDb. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.