Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները (ԻՏ, ինչպես նաև՝ Ինֆորմացիոն տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաներ[1][2]) ստեղծված են ինֆորմացիայի ստացման, պահպանման, մշակման և փոխանցման գործընթացներ իրականացնելու համար, ինչպես նաև այդ գործընթացների մեթոդների մշակման համար[3]։

Ժամանակակից ՏՏ հիմնական առանձնահատկությունները խմբագրել

 
Zuse Z3

Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկեր, տեքստ և «առանց լար» բառերը։ Այսօր Ինտերնետը և հեռուստատեսությունը դարձել են հասանելի բջջային հեռախոսների վրա. վերջինս ծառայում է նաև որպես ֆոտոխցիկ։ XX դարի վերջին տասնամյակում ինֆորմատիկայի և հեռահաղորդակցման մոտեցումը նպաստում են բաղադրիչների փոքրացմանը, որոնք թույլ են տալիս 2000 թվականից սկսած արտադրել «բազմաֆունկցիոնալ» սարքեր՝ մատչելի գներով։ ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ՝ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում՝ անօրինական ծառահատման դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի համալիր դիտարկում (մոնիթորինգ) կամ կենսական բազմազանություն, ակտիվ ժողովրդավարություն, առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարում, ցանցի, մեքենայացման և ռազմական բնագավառներ, աջակցություն հաշմանդամներին (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ) և այլն, ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակական գործունեության մեջ։ ԻՏ- ները պահանջում են լուրջ պատրաստվածություն, մեծ ներդրումներ և գիտական բարդ սարքավորումներ։ ԻՏ ներդրումը պետք է սկսվի մաթեմատիկական ևծրագրային ապահովման ստեղծմամբ, մասնագետների պատրաստման համակարգում ինֆորմացիոն հոսքերի ձևավորմամբ։ Արդի ԻՏ-ի հիմնական գծերն են՝

  • ինֆորմացիայի համակարգչային մշակումը ըստ տրված ալգորիթմերի,
  • մեքենայական կրիչների վրա մեծ ծավալով ինֆորմացիայի պահպանումը,
  • սահմանափակ ժամանակահատվածում ինֆորմացիայի փոխանցում ցանկացած հեռավորության վրա։
 
Դակիչ ժապավեններ, օգտագործվում էին հին սերնդի համակարգիչներում՝ տվյալներ պահպանելու համար

Եզրաբանության աճը խմբագրել

Համացանցի և, մասնավորապես, համաշխարհային սարդոստայնի երևան գալը, որպես զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև բլոգների, վիքիների, կամ Peer to Peer տեխնոլոգիաների հաջողությունը ՏՀՏ-ներին հասարակայնության չափեր են հաղորդում։ ժերար Այաշն իր «Մեծ շփոթմունքում» խոսում է «հիպերտեղեկատվության» մասին՝ ընդգծելու համար նոր տեխնոլոգիաների մարդաբանական բախումը։ Ինտերնետի բազմաթիվ օգտագործողներ դիտարկում են այն որպես հարաբերման տեխնոլոգիա (ՀՏ)։ ժոել դը Ռոսնեյը նորից օգտագործեց այս արտահայտությունը Պրոլետարիատի ապստամբությունում. զանգվածային լրատվական միջոցների փոխարեն զանգվածային լրատվամիջոցներ։

ՏՏ ոլորտի մեծ ընկերւթյուններ խմբագրել

Որոնողական համակարգ խմբագրել

ծրագրային ապահովման և ապարատային համալիր՝ վեբ ինտերֆեյսով, որն ապահովում է ինտերնետում տեղեկատվություն որոնելու հնարավորությունը։ Սովորաբար որոնողական են բոլոր կայքերը, որոնց վրա գտնվում է համակարգի միջերեսը։ Որոնողական համակարգերի մեծ մասը տեղեկատվություն է որոնում Համաշխարհային ցանցում, բայց կան նաև համակարգեր, որոնք կարող են ֆայլեր որոնել FTP սերվերներում, ապրանքներ՝ առցանց խանութներում և տեղեկություններ՝ Usenet լրատվական խմբերում։ Որոնման կատարելագործումը ժամանակակից ինտերնետի գերակա խնդիրներից մեկն է։ Համաձայն Net Applications ընկերության դիտարկումների, 2011 թվականի նոյեմբերին որոնիչների օգտագործումը բաշխվել է հետևյալ կերպ.[5]

Տեղեկատվական տեխնոլոգիաների էվոլյուցիան խմբագրել

ՏՏ ոլորտում առաջընթացի և դրա գլոբալ ընդլայնման հետ մեկտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) առաջացել են հեռահաղորդակցության ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսների սերտաճումից՝ ինտեգրելով ապարատային[6], ծրագրային և հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնք ընդգրկելով մի շարք մեթոդներ, թույլ են տալիս ստեղծել կապի համակարգեր։ Նման համակարգերը մշակվել են տարիների ընթացքում և ապահովում են փոխազդեցություն և հաղորդակցություն համակարգիչների միջև, որոնք սկսեցին աշխատել անչափելի քանակությամբ տվյալների և տեղեկատվության հետ։ 1971թ.-ին տեղի ունեցավ ՏՏ-ի համար նշանակալից իրադարձություն՝ առաջին էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվեց երկու հիմնական սարքերի միջև[7]։

ՏՏ զարգացումը կարելի է բաժանել չորս տարբեր փուլերի.

Տվյալների մշակում (1960-ական թթ.),

Տեղեկատվական համակարգեր (1970-ական թթ.),

Նորարարություն և մրցակցային առավելություն (1980-ականներ),

Բիզնեսի ինտեգրում և վերակառուցում (1990-ականներ)։

Համակարգիչների հայտնվելով ՏՀՏ-ները հայտնվել են ընկերություններում և կազմակերպություններում[8]։ Նախկինում տեղեկատվության մշակման գործընթացն իրականացվում էր նշումների, աղյուսակների և ներդիրների ձևաչափերով, որոնք տպվում և բաժանվում էին աշխատակիցներին փաթեթների միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ISO/IEC/IEEE 24765:2010 Systems and software engineering — Vocabulary
  2. Когаловский М. Р. и др. Глоссарий по информационному обществу Արխիվացված 2020-03-31 Wayback Machine / Под общ. ред. Ю. Е. Хохлова. — М.: Институт развития информационного общества, 2009. — 160 с.
  3. Федеральный закон от 27 июля 2006 года № 149-ФЗ «Об информации, информационных технологиях и о защите информации»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lauren Csorny (9 April 2013). «U.S. Careers in the growing field of information technology services : Beyond the Numbers: U.S. Bureau of Labor Statistics». bls.gov.
  5. Search engine market share Արխիվացված 2011-07-03 Wayback Machine(անգլ.)
  6. «Information and Communication Technologies in International Relations». scipro.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  7. «7 лучших электронных книг 2021 года». yavitrina.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  8. «Information and Communication Technology in Business». studysmarter.co.uk. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել