Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր

Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր (անգլ.՝ International Day of the World’s Indigenous, արաբ․՝ اليوم الدولي للشعوب الأصلية في العالم‎‎, իսպ.՝ Día International de las Poblaciones Indígenas, ֆր.՝ la Journée internationale des populations autochtones), միջազգային տոն, որը նշվում է օգոստոսի 9-ին։

Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՕգոստոսի 9
սկսած1995
Հաստատվածդեկտեմբերի 23, 1994
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն

Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994 թվականին (դեկտեմբերի 23-ի № 49/214 որոշում) հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր և նշվում է ամեն տարի։

2004 թվականի դեկտեմբերի 20-ին № 59/174 որոշմամբ Գլխավոր ասամբլեան հռչակել է աշխարհի բնիկ ժողովուրդների երկրորդ միջազգային տասնամյակը՝ «Գործողության և արժանապատվության տասնամյակ» կարգախոսով որոշվել է շարունակել տոնել բնիկ ժողովուրդների Միջազգային օրը երկրորդ տասնամյակի ընթացքում։ Վեհաժողովը խնդրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին՝ տոնել այդ օրը ազգային մակարդակով։

2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի քարտուղարությունը թողարկել է հատուկ փոստային նամականիշներ՝ նվիրված այդ Միջազգային օրվան[1]։

2005 թվականի իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խոստանալ

…ամենուր ընդլայնել բնիկ ժողովուրդների հետ համերաշխության շրջանակը և աշխատել նրանց հետ համատեղ, որպեսզի ապահովվեն նրանց զարգացման հնարավորությունները խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, որոնք նրանցից շատերին երկար ժամանակ մերժել են։

Օրվա թեման խմբագրել

Տես նաև խմբագրել

Տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Выпуск марок в 2009г.
  2. «Молодежь коренных народов как проводники изменений в целях самоопределения». www.un.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել