Տեխասի անկախության պատերազմ (1835—1836)

Տեխասի անկախության պատերազմ (անգլ.՝ Texas War of Independence) կամ 1835-1836 թվականների Տեխասի հեղափոխություն (անգլ.՝ Texas Revolution), պատերազմ Մեքսիկայի և Տեխասի միջև, որի արդյունքը դարձել է Տեխասի անկախացումը (Մեքսիկայի կողմից չի ընդունվել)։

Տեխասի անկախության պատերազմ
Թվական1835 թվականի հոկտեմբերի 2 - 1836 թվականի ապրիլի 21
ՎայրՏեխաս
ԱրդյունքՎելասկոյի պայմանագիր, հաղթանակ և Տեխասի անկախացում
Հակառակորդներ
Տեխասի Հանրապետություն Մեքսիկա
Հրամանատարներ
Սթիվին Օսթին
Սեմ Հյուսթոն
Էդվարդ Բերլեսոն
Անտոնիո Լոպես Սանտա Աննա
Մարտին Պերֆեկտո դե Կոս
Խոսե դե Ուրեա
Կողմերի ուժեր
մոտ 2000 մարդմոտ 6500 մարդ
Ռազմական կորուստներ
մոտ 700 մարդմոտ 1500 մարդ

Պատերազմի պատճառներ խմբագրել

1825 թվականին Կոաուիլա և Տեխաս նահանգների օրենսդիր ժողովներն օրենք են հրապարակել, որն ԱՄՆ-ի բնակիչներին հնարավորություն էր տալիս ստանալ հողատարածքներ ցածր գներով, ընդ որում վճարումներն իրականացվում էին տարաժամկետով, բացի այդ բնակիչները 10 տարով ազատվում էին հարկերից։ Գաղութարարների թիվն արագ ավելանում էր և 1830-ական թվականների կեսերին Տեխասում բնակվում էր 30 հազարից ավելի ամերիկացի[1], իսկ մեքսիկական բնակչությունը կազմում էր 7800 մարդ[2]։

Սակայն 1829 թվականին Վիսենտե Գերերո նախագահի օրոք Մեքսիկայում ընդունվել է սևամորթների ստրկությունը վերացնող օրենքն[3], որը նախկինում սովորական էր ամերիկացի վերաբնակիչների շրջանում[1]։ 1836 թվականի դրությամբ Տեխասում կար ավելի քան 5000 սևամորթ ստրուկ[4]։ Բացի այդ, 1830 թվականին մեքսիկական կոնգրեսն արգելել է ԱՄՆ-ից արտագաղթը Մեքսիկայի սահմանակից նահանգներ[1]։ Մեքսիկական կառավարության այս քաղաքականությունը դժգոհություն էր առաջացնում Տեխասի բնակիչների շրջանում և անկախության համար պատերազմ մղելու պատճառ է հանդիսացել։

Պատերազմի սկիզբ խմբագրել

1835 թվականի հոկտեմբերի 2-ին Ջոն Հենրի Մուրի գլխավորությամբ 150 տեխասցիների և մեքսիկական կավալերիայի ջոկատի (100 հոգի) բախում է տեղի ունեցել Գոնզալես քաղաքի մոտակայքում, ինչը հանգեցրել է ռազմական գործողությունների։ Ի սկզբանե տեխասցիները կանոնավոր բանակ չունեին, նրանց ջոկատները բաղկացած էին բացառապես կամավորներից։ Ավելի լուրջ բախում տեղի է ունեցել 1835 թվականի հոկտեմբերի 28-ին Կոնսեպսիոնի ճակատամարտում, որտեղ մասնակցում էր 90 տեխասցի՝ Սթիվեն Օսթինի գլխավորությամբ և 450 մեքսիկացի (300 դրագուն, 100 հետևակ, 2 հրանոթ)՝ Դոմինգո Ուգարտեչեայի գլխավորությամբ։ Ճակատամարտում տեխասցիները կորցրել են միայն մեկ, իսկ մեքսիկացիները՝ 14-76 մարդ։

Մեքսիկական բանակի հարձակում խմբագրել

 
Մեքսիկայի քարտեզ, 1835—1846 թվականներ

Ի պատասխան Տեխասի վերաբնակիչների հաղթանակին, ուղարկվել է 6000 մարդուց բաղկացած մեքսիկական զորք, որը ղեկավարում էր մեքսիկացի գեներալ բռնակալ Լոպես դե Սանտա Աննան։

1836 թվականի փետրվարի 23-ին Սանտա Աննայի բանակը Սան Անտոնիոյում սկսել է Ալամոյի ամրոցի պաշարումն, որը պաշտպանում էր 183-250 տեխասցի` Ուիլիամ Թրևիսի, Ջիմ Բոուիի գլխավորությամբ։ Փետրվարի 26-ին Ալամոյի պաշտպաններին Գոլիադից օգնության է հասել Ջեյմս Ֆենինի գլխավորությամբ 320 մարդուց և 4 հրանոթից բաղկացած ամերիկյան ջոկատը, սակայն փետրվարի 28-ին Ֆենինը հետ է վերադարձել` ասելով, որ պարենը բավարար չէ և անհրաժեշտ է պաշտպանել Գոլիադը։ Մարտի 6-ին առավոտյան 5:30 սկսվել է Ալամոյի հարձակումը, որը դարձել է պատերազմի ամենահայտնի մարտը։ Ալամոյի բոլոր պաշտպանները սպանվել են, մեքսիկացիներն ունեին 70-200 զոհ և 300-400 վիրավոր։ Ալամոյում մնացածներից մեքսիկացիները ողջ են թողել միայն 16 հոգի (կանանց, երեխաներին, ինչպես նաև ստրուկներ Ջո Թրևիսին, Սեմ Բոուիին և մեքսիկացի դասալիք Բրիգիդո Գերերոյին, ով ներկայացել էր որպես ռազմագերի

Մյուս հաղթանակը տարել է մեքսիկացի գեներալ Խոսե դե Ուրեան, երբ տեխասցիները Ջեյմս Գրանտի, Ֆրենկ Ջոնսոնի և Ռոբերտ Մորիսի գլխավորությամբ փորձել են հարձակվել մեքսիկական Մատամորոս քաղաքի վրա։ Փետրվարի 27-ին Ուրեան անսպասելի հարձակվեց Ջոնսոնի ջոկատի վրա՝ սպանելով 20 և գերի վերցնելով 32 մարդ։ Ջոնսոնը և 4 այլ տեխասցիներ գերի են վերցվել, սակայն ավելի ուշ կարողացել են փախչել և միավորվել Ջեյմս Ֆենինի բանակի հետ։ Այնուհետև մարտի 2-ին Ագուադուլսե քաղաքի մոտ մեքսիկացիները անսպասելիորեն հարձակվել են Գրանտի և Մորիսի ջոկատների վրա՝ սպանելով նրանց երկուսին և 12 այլ տեխասցիներին։ Մնացյալները գերի են ընկել և ուղարկվել են Մատամորոս։

Տեխասցիների հաղթանակ խմբագրել

Պարտությունները տեխասցիներին ոգեշնչել են ստեղծել կանոնավոր բանակ, որը գլխավորեց Սեմ Հյուսթոնը։

1836 թվականի ապրիլի 21-ին Սան Խասինտոյի մոտ տեղի է ունեցել որոշիչ ճակատամարտ տեխասյան և մեքսիկական բանակների միջև (այժմյան Լա Պորտեից ոչ հեռու)։ Մեքսիկացիներին անմիջականորեն գլխավորում էր գեներալ Սանտա Աննան։ Տեխասյան սպաներից շատերն առավոտյան խորհրդակցության ժամանակ որոշում են կայացրել պաշտպանվել և սպասել Սանտա Աննայի բանակի հարձակմանը, սակայն Սեմ Հյուսթոնը պնդեց, որ պետք է առաջինը հարձակվել մեքսիկացիների վրա։ Իր պլանը հավանության է արժանացել տեխասյան ռազմական նախարար Թոմաս Ջեֆերսոնը։ Փորձելով շարժվել արագ և աննկատ, տեխասյան մոտ 800 զինվոր մոտեցել է մեքսիկական ճամբարին և անսպասելիորեն հարձակվել նրա վրա «Հիշի՛ր Ալամոն» և «Հիշի՛ր Գոլիադը» կոչերով (արդյունքում «Հիշի՛ր Ալամոն» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք)։ Մեքսիկացիները (մոտ 1400 մարդ) անակնկալի էին բերվել և մերձամարտին վատ էին պատրաստված, ինչն արագ հանգեցրեց պարտության։ Մեքսիկացի գեներալ Մունուել Ֆերնանդես Կաստրիլիոնը զոհվեց, իսկ մեքսիկացիների մեծ մասը սկսեց գերի հանձնվել։

Վելասկոյի ճակատամարտ խմբագրել

1836 թվականի մայիսի 14-ին Տեխասի պաշտոնական ներկայացուցիչները և գեներալ Սանտա Աննան Վելասկո քաղաքում անկախության մասին պայմանագիր են ստորագրել։ Պայմանագիրը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարումը, մեքսիկական զորքերի վերատեղաբաշխումը Ռիո Գրանդեից հարավ, Մեքսիկայի կողմից գրավված ունեցվածքի վերադարձը և ռազմագերիների փոխանակումը։ Դրա դիմաց Սանտա Աննան հնարավորություն էր ստանում վերադառնալ Մեքսիկա, երբ նա ցանկանա (պայմանագրի այդ կետը խախտվել է տեխասցիների կողմից)։

Սակայն Մեքսիկայի կառավարությունը չի վավերացրել պայմանագիրը՝ բաթ թողնելով Տեխասի անկախության հարցը (ընդ որում ժամանակակից Տեխասի արևմտյան հատվածը շարունակում էր ունենալ անհայտ իրավաբանական կարգավիճակ)։ Տեխասի և Մեքսիկայի միջև պատերազմական վիճակը շարունակվում էր ընդհուպ մինչև 1845 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱՄՆ-ի բռնազավթումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Альперович М. С., Слёзкин Л. Ю. История Латинской Америки (с древнейших времен до начала XX в.). — Учебное издание. 2-е изд., перераб. и доп. — М.: Высш. шк, 1991.
  2. Manchaca M. Recovering History, Constructing Race: The Indian, Black, and White Roots of Mexican Americans. — Austin, TX, 2001. — P. 172. — (The Joe R. and Teresa Lozano Long Series in Latin American and Latino Art and Culture). — ISBN 0-292-75253-9
  3. Потокова Н. В. Аннексия Техаса Соединенными Штатами Америки. 1821—1845 гг. — Издательство Ростовского университета, 1986. — 168 с.
  4. Barr A. Black Texans: A history of African Americans in Texas, 1528–1995. — 2nd. — Norman, OK, 1996. — P. 17. — ISBN 0-8061-2878-X

Գրականություն խմբագրել

  • Barr, Alwyn (1996), Black Texans: A history of African Americans in Texas, 1528–1995 (2nd ed.), Norman, OK: University of Oklahoma Press, ISBN 080612878X
  • Barr, Alwyn (1990), Texans in Revolt: the Battle for San Antonio, 1835, Austin, TX: University of Texas Press, ISBN 0292770421, OCLC 20354408
  • Davis, William C., Lone Star Rising: The Revolutionary Birth of the Texas Republic, Free Press (2004) ISBN 0-684-86510-6
  • Edmondson, J.R. (2000), The Alamo Story-From History to Current Conflicts, Plano, TX: Republic of Texas Press, ISBN 1-55622-678-0
  • Groneman, Bill (1998), Battlefields of Texas, Plano, TX: Republic of Texas Press, ISBN 9781556225710
  • Hardin, Stephen L. (1994), Texian Iliad – A Military History of the Texas Revolution, Austin, TX: University of Texas Press, ISBN 0292730861, OCLC 29704011
  • Huson, Hobart (1974), Captain Phillip Dimmitt's Commandancy of Goliad, 1835–1836: An Episode of the Mexican Federalist War in Texas, Usually Referred to as the Texian Revolution, Austin, TX: Von Boeckmann-Jones Co.
  • Lack, Paul D. (1992), The Texas Revolutionary Experience: A Political and Social History 1835–1836, College Station, TX: Texas A&M University Press, ISBN 0-89096-497-1
  • Lord, Walter, A Time to Stand,; Lincoln: University of Nebraska Press (1961) ISBN 0-8032-7902-7
  • Manchaca, Martha (2001), Recovering History, Constructing Race: The Indian, Black, and White Roots of Mexican Americans, The Joe R. and Teresa Lozano Long Series in Latin American and Latino Art and Culture, Austin, TX: University of Texas Press, ISBN 0292752539
  • Nofi, Albert A., The Alamo and The Texas War for Independence, Da Capo Press (1992) ISBN 0-306-81040-9
  • Scott, Robert (2000), After the Alamo, Plano, Texas: Republic of Texas Press, ISBN 9780585227887
  • Todish, Timothy J.; Todish, Terry; Spring, Ted (1998), Alamo Sourcebook, 1836: A Comprehensive Guide to the Battle of the Alamo and the Texas Revolution, Austin, TX: Eakin Press, ISBN 9781571681522

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխասի անկախության պատերազմ (1835—1836)» հոդվածին։