Տեգուսիգալպա (իսպ.՝ Tegucigalpa), Հոնդուրասի մայրաքաղաք (1880 թվականից) և խոշորագույն քաղաք։ Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 1 682 725 բնակիչ (արվարձանների հետ միասին)։ Կենտրոնական Ամերիկայի երրորդ խոշոր քաղաքն է (Գվատեմալայից և Սան Սալվադորից հետո)։ Քաղաքը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածի լեռների շրջապատում՝ Չոլուտեկա գետի հովտում, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Տեգուսիգալպան նաև Ֆրանսիսկո Մորասան դեպարտամենտի մայրաքաղաքն է[1]։

Քաղաք
Տեգուսիգալպա
Tegucigalpa
Դրոշ

ԵրկիրՀոնդուրաս Հոնդուրաս
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՌիկարդո Ալվարես
Հիմնադրված է1578 թ.
Առաջին հիշատակում1578
Տվյալ կարգավիճակում1578 թվականից
Մակերես201,5 կմ²
ԲԾՄ990 մ
Բնակչություն1 682 725 մարդ (2006)
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ11101
Պաշտոնական կայքlacapitaldehonduras.com
Տեգուսիգալպա (Հոնդուրաս)##
Տեգուսիգալպա (Հոնդուրաս)

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Քաղաքի անվան ծագումնաբանության ամենատարածված վարկածը գալիս է ացտեկյան լեզուների Տեգուս-գալպա բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արծաթե բլուրներ»։

Գվատեմալացի հետազոտող Ֆավիո Ռոդոսոն քաղաքի անվան ծագման մասին վարկած էր առաջ քաշում այն մասին, որ Տեգուսիգալպան ացտեկների լեզվից թարգմանաբար նշանակում է «թռչուն»։ Գոյություն ունեին նաև այլ վարկածներ, որոնք առաջ էին քաշել մեքսիկացի փորձագետներ Իգնասիո Դավիլա Գարիբին և Ալֆրեդո Բարերա Վասկեսան, դրանք էին. Տեգուսիգալպա անվանումը ծագել է ացտեկական լեզվից՝ Տեգուստլիկալիպան (Tecuztlicallipan) կամ «Հարուստների բնակավայր» կամ Տեգուտզիլկապան (Tecuhtzincalpan) կամ «Սենյոր Ամանդոյի տան վայրը» արտահայտություններից։

Աշխարհագրություն խմբագրել

Հոնդուրասի մայրաքաղաքը Չոլուտեկա գետով պայմանականորեն բաժանված է երկու մասերի՝ լեռնային և հարթավայրային[2]։ Հարթավայր ասելով հասկանում են քաղաքի այն հատվածն, որը գտնվում է Էլ-Պիկաչո լեռան լանջերին, իսկ մի քանի այլ շրջաններ՝ Կոմայագուա սարահարթում։

Տեգուսիգալպայի հիմնական առանձնահատկությունը մեղմ կլիման է և մաքուր օդը։ Քաղաքում մշտապես փչում են լեռնային քամիները, իսկ բացի դրանից, մոտակայքում գտնվող լեռներում պահպանվել են սոճիների անտառները, որոնք հով են ստեղծում։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տեգուսիգալպա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 34,8 36,0 36,0 35,6 36,9 34,8 34,4 32,6 34,2 32,8 32,8 33,0 36,9
միջին առավելագույնը (°C) 26,8 28,3 30,2 31,2 30,5 29,3 28,5 29,2 29,1 27,8 26,7 26,6 28,7
միջին ջերմաստիճանը (°C) 19,7 20,9 22,2 23,7 23,7 22,8 22,4 22,7 22,4 21,8 20,7 20,1 21,9
միջին նվազագույնը (°C) 14,3 14,6 15,2 17,2 18,1 18,1 17,9 17,8 17,7 17,5 16,0 15,1 16,6
բացարձակ նվազագույնը (°C) 4,5 7,2 4,7 10,0 11,1 12,4 11,9 11,7 11,0 11,4 7,0 6,8 4,5
տեղումների քանակը (մմ) 6 7 6 41 67 104 67 55 84 79 26 11 550
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Միտչ փոթորիկ խմբագրել

1998 թվականի հոկտեմբերի 22-ին Կարիբյան ծովի հարավարևմտյան հատվածի ջրերը արևադարձային ցիկլոն են առաջացրել, որը ստացել է Միտչ անվանումը։ Հավաքելով ուժ, Միտչ փոթորիկը սլանում էր դեպի հյուսիս և արդեն հոկտեմբերի 26-ին նրա ուժգնությունը գերազանցեց 12 բալլը՝ իր հետ բերելով 290 կմ/ժ արագությամբ քամիներ և մինչև 320 կմ/ժ քամու պոռթկումներով։ 1998 թվականի հոկտեմբերի 30-ին այդ փոթորկի արդյունքում Տեգուսիգալպա քաղաքը ուժգին տուժել է։ Կոմայագուա քաղաքի որոշ շրջաններ, ինչպես նաև Չոլուտեկա գետի երկայնքով տեղակայված մի շարք այլ վայրեր ավերվել են։ Հորդառատ անձրևներն ուղեկցում էին փոթորիկը 5 օրվա ընթացքում՝ առաջացնելով սողանքներ[3]։

Վարչություն խմբագրել

Քաղաքի վարչությունը բաղկացած է քաղաքապետից և տարբեր քաղաքական կուսակցություններից 5 խորհրդականներից։ Քաղաքապետ է ընտրվել Հոնդուրասի Ազգային Կուսակցության ներկայացուցիչ Նասրի Ասֆուրան։

Տրանսպորտ խմբագրել

Օդանավակայան խմբագրել

Տոնկոնտին (Toncontin) միջազգային օդանավակայանը հանդիսանում է գլխավոր օդանավակայան Տեգուսիգալպայում վայրէջք կատարող և թռիչքներ իրականացնող ինքնաթիռների համար։ Օդանավակայանի անվան ծագումը հայտնի չէ։ Այն հաճախ քննադատում են նրա համար, որ այն մտնում է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանների տասնյակի մեջ[4]։ Պատճառը կարճ թռիչքուղին է և մոտակայքում գտնվող լեռնաշղթան[5][6][7]։

Քույր-քաղաքներ խմբագրել


Տեգուսիգալպա քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. BATMAN (2008 թ․ հունիսի 30). «Spanish։ Department of Francisco Morazán». ecohonduras.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  2. OPTURH writer (2010 թ․ մարտի 15). «Spanish։ Tegucigalpa, a city with much history». Operadores de Turismo Receptivo de Honduras. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  3. Zeifer-Sistemas de Información Cultural (2002 թ․ ապրիլի 11). «Spanish: Hurricane Mitch-estimate of loss and damages». historiadehonduras.hn. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  4. Согласно рейтингу Արխիվացված 2016-03-04 Wayback Machine агентства Reuters.
  5. Ryan Bert (2001 թ․ ապրիլի 29). «Difficult Approach + Short Runway = Challenge». Airliners.net. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  6. Jaclyn Liechti and Kate Sitarz (2010 թ․ հուլիսի 31). «World's Scariest Airports». SmarterTravel.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  7. Microsoft Flight Simulator X (2007 թ․ հունիսի 4). «Tegucigalpa's Toncontín». SimTours.net. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեգուսիգալպա» հոդվածին։