Տարվա վիքիմեդիստ, Ջիմմի Ուելսի կողմից տրվող ամենամյա մրցանակ, որը տրվում է Վիքիմանիայի ժամանակ։ Այն նախատեսված է Վիքիմեդիա շարժման մեջ ամենամեծ ներդրում ունեցող վիքիմեդիստների համար։ Մրցանակը սահմանվել է 2011 թվականին։ Մրցանակակիրներն են. Ռաուան Կենցեխանուլին (2011)[1], Ռեմի Մաթիս (2013)[2], Իգոր Կոստենկո (2014)[3], Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ (2016)[4], Էմիլի Թեմփլ-Վուդ (2016)[5]։ Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 2015 թվականին պատվավոր հիշատակվել է Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6][7][8]։

Ջիմի Ուելսը 2013 թվականին Վիքիմանիայի ժամանակ

Մինչև 2017 թվականը մրցանակը կրել է «Տարվա վիքիպեդիստ» անվանումը։

Մրցանակակիրներ խմբագրել

Թվական Մրցանակակիր Վիքիպեդիա Ծանոթագրություններ
2011 Ռաուան Կենցեխանուլի Ղազախերեն Վիքիպեդիա Կենցեխանուլին պարգևատրվել է Ղազախերեն Վիքիպեդիայի կայուն համայնքի հավաքագրման համար, որի արդյունքում նախկին 4 ակտիվ խմբագիրների փոխարեն Վիքիպեդիայի Ղազախերեն տարբերակն ունեցավ ավելի քան 200 ակտիվ խմբագիր։ Կտրուկ աճ գրանցվեց հոդվածների քանակի մեջ. հանագիտարանի հոդվածների թիվը հասավ 130000-ի[9][10]։ Ուելսը քննադատվել էր Կենցեխանուլիի պատճառով, քանի որ նա կապեր ուներ Ղազախստանի կառավարության հետ[10][11]
2012 "Դեմի" Յորուբա Վիքիպեդիա Դեմին, ստեղծելով բոտ, ավտոմատ թարգմանել է 150 000 անգլերեն կարճ հոդվածներ յորուբայով (լեզու, որով խոսում է Նիգերիայում)[10]։
2013   Ռեմի Մաթիս Ֆրանսերեն Վիքիպեդիա Ստացել է իր «pierre-sur-haute ռազմական ռադիոկայան» ֆրանսերեն հոդվածի շուրջ ծավալված հակասության արդյունքում իր կատարած դերի համար[12]
2014   Իգոր Կոստենկո Ուկրաիներեն Վիքիպեդիա Կոստենկոն մահացել է Ուկրաինայում Եվրոմայդանի ցույցերի ժամանակ[12][13]։
2015 անհայտ Վիքիպահեստ Վենսուելայից Ուելս անունով անանուն մի խմբագրի, ով աքսորվել էր հակակառավարական ցույցերի ժամանակ նկարներ հրապարակելու համար, անվանել է In pectore(լատ.)[6]
2016   Էմիլի Թեմփլ-Վուդ Անգլերեն Վիքիպեդիա Վիքիպեդիայում առաջին միասնական մրցանանակիրներն են` ոտնձգությունների դեմ պայքարում իրենց ջանքերի և ազդեցիկ կանանց մասին լուսաբանման աճն ապահովելու համար։ Թեմփլ-Վուդը ստեղծել է գրեթե 400 հոդված և բարելավել հարյուրավոր հոդվածներ, որոնցից շատերը կին գիտնականների, կանանց առողջության և սեռական փոքրամասնությունների մասին են։

Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթը բարելավել է ավելի քան 3000 հոդվածներ, համագործակցային կարգով ստեղծել է հարթակ` կայք, ողջունելով նոր աջակիցներին և համագործակցել է կանանց խնդիրների իրազեկման բարձրացման նախագծերի, որոնցից են "WikiWomen's User Group", "WikiProject Women", և "Women in Red" նախագծերը[12]։

  Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ Անգլերեն Վիքիպեդիա
2017   Ֆելիքս Նարտի Անգլերեն Վիքիպեդիա Նարթին ավելացրել է տեղեկատվություն իր հայրենիքի՝ Գանայի մասին և ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք միտված էին երկրում ակտիվացնելու Վիքիպեդիայի խմբագրումը[14][15]։ Ջիմի Ուելսը նշել է, որ Նարթին մեծ դերակատարում է ունեցել Գանայում երկրորդ Wiki Indaba-յի կազմակերպման գործընթացում և միտված է եղել Աֆրիկայում տեղական համայնքների ձևավորման գործընթացում։
2018
 
Ֆարհադ Ֆատկուլին Թաթարերեն Վիքիպեդիա Ֆարխադն ակտիվորեն վարում է հասարակական-կազմակերպչական աշխատանք Ռուսաստանի տարածքային լեզուներով խոսող հասարակության շրջանակում՝ դուրս գալով մայրենի թաթարերենի սահմաններից։ Ազատ տիրապետում է անգլերենին, որն արդյունքում երկար տարիների մեկուսացումից հետո նպաստում է այս հասարակությունների և ավելի լայն շարժման կամրջելուն։ Նա մտածում է հասարակության կարիքների մասին, միշտ պատրաստ է օգնել, բարեհամբույր է[16]։
2019   Էմնա Միզունի Արաբերեն Վիքիպեդիա 2013 թվականին Էմնան համահիմնադրել է «Կարթագինա» ոչ կառավարական կազմակերպությունը[17]։ Վիքիմեդիա նախագծերում Էմնան սկսել է ներդրումներ կատարել 2013 թվականին՝ առաջին անգամ մասնակցելով Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային մրցույթին[17]։ Նա օգնել է կազմակերպել մի շարք խոշոր Վիքիմեդիա կոնֆերանսներ, ներառյալ առաջին ՎիքիԱրաբիա կոնֆերանսը։ 2018 թվականին նա ներգրավված է եղել Վիքիմանիա 2018 կոնֆերանսի ծրագրային կոմիտեում[17]։ 2016 թվականին նա միացել է Անդամագրման կոմիտեին, իսկ 2018 թվականին դարձել կոմիտեի փոխնախագահ[17]։

Պատվավոր հիշատակում խմբագրել

Լուսանկար Թվական Մրցանակակիր Վիքինախագիծ Ծանոթագրություններ

 

2015 Սուսաննա Մկրտչյան Հայերեն Վիքիպեդիա Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6]։

 

Սաթդիփ Գիլլ Փանջաբի Վիքիպեդիա Գիլլի ջանքերի շնորհիվ ուսանողներն իրենց համալսարաններում խմբագրում էին Փանջաբի Վիքիպեդիան, որը շուտով դառնում է հնդկալեզու ամենարագ աճող Վիքիպեդիան[6]։

 

2016 "Մարդեթանհա" Պարսկերեն Վիքիպեդիա Ստեղծել է «Վիքիպեդիա գրադարան»-ի պարսկերեն տարբերակը[12]։

 

Վասսիա Աթանասսովա Բուլղալերեն Վիքիպեդիա Ստեղծել է «#100wikidays» մարտահրավերը, որի ժամանակ տարբեր լեզուներով Վիքիպեդիաների վիքիպեդիստները հարյուր օր շարունակ պետք է հոդվածներ գրեն[12]։
2017Դիեգո ԳոմեսԿոլումբիացի ուսանող, որը մեղադրվում էր հեղինակային իրավունքների խախտման համար այն բանից հետո, երբ համացանցում կիսվել էր ակադեմիական հոդվածով։ Ավելի ուշ արդարացվել է[18]։
 2018Նահիդ ՍուլթանԲենգալերեն Վիքիպեդիա[19]
Ջես Ուեյդ[en] Անգլերեն ՎիքիպեդիաՍկսել է տարեկան նախագիծ Վիքիպեդիայում քիչ ներկայացված գիտնական/ինժեներների մասին հոդվածների ավելացման շուրջ։ Նախագիծը կիսով չափ իրականացված է՝ ստեղծելով ահռելի դրական արձագանքներ Թվիթերում[20]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Williams, Christopher (2012 թ․ դեկտեմբերի 24). «Wikipedia co-founder Jimmy Wales restricts discussion of Tony Blair friendship». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  2. «Congratulations to @RemiMathis, honored by @jimmy_wales as Wikipedian of the Year at #Wikimania». Wikimedia. Twitter. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Lifestyle Blog: Ukrainian from the Heavenly Hundred becomes Wikipedian of the Year». Kyiv Post. 2014 թ․ օգոստոսի 15.
  4. «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year – Wikimedia Blog». blog.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year». Wikimedia Foundation. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Sutherland, Joe (2015 թ․ հուլիսի 31). «2015 Wikipedians of the Year unveiled in Mexico». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  7. «Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Տարվա վիքիպեդիստը հայ է». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Davis, LiAnna (2012 թ․ օգոստոսի 22). «First Ever "Wikipedian of the Year" Motivated by HKS Course». Harvard Kennedy School. John F. Kennedy School of Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 Morris, Kevin (2013 թ․ ապրիլի 26). «Winners of Wikipedia's biggest award still haven't received prize money». The Daily Dot. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  11. Orlowski, Andrew (2014 թ․ դեկտեմբերի 22). «What's Jimmy Wales going to do with $500k from the UAE?». The Register. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Erhart, Ed (2016 թ․ հունիսի 24). «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year». Wikimedia Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  13. Ukraine Today (2014 թ․ սեպտեմբերի 14). «Ukraine Today: Ihor Kostenko given posthumous annual award (VIDEO)». Kyiv Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  14. Mizrahi, Ruby (2017 թ․ հունվարի 11). «Writing Ghana into Wikipedia: Felix Nartey». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  15. Elsharbaty, Samir (2017 թ․ հունվարի 16). «Felix Nartey named Wikimedian of the Year for 2017». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  16. Wikimania 2018 Closing Session (English). 2018 թ․ հուլիսի 22.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Meet Emna Mizouni, the newly minted 2019 Wikimedian of the Year». Wikimedia Foundation. 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  18. Wikimania 2017 Closing Ceremony. 2017 թ․ օգոստոսի 13.
  19. Wikimania 2018 Closing Session (English). 2018 թ․ հուլիսի 22.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Ed Erhart on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել