Տարյա Հալոնեն (ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen, դեկտեմբերի 24, 1943(1943-12-24)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, իրավաբան, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2000 թվականի մարտի 1-ից 2012 թվականի մարտի 1-ը եղել է Ֆինլանդիայի նախագահ։

Տարյա Հալոնեն
ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen
 
Կուսակցություն՝ Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան (1968)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1943(1943-12-24)[1][2][3][…] (80 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen
Ամուսին Pentti Arajärvi?[4]
Զավակներ Anna Halonen?[4]
 
Կայք՝ presidenthalonen.fi
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Հալոնենը չափազանց մեծ ժողովրդականություն վայելող նախագահ էր, որի հավանության վարկանիշի գագաթնակետը 2003 թվականին կազմել է 88%։ 2006 թվականին նա վերընտրվել է՝ երկրորդ փուլում հաղթելով «Ազգային կոալիցիա» կուսակցության թեկնածու Սաուլի Նինիստյոին՝ ձայների 51 և 48 տոկոսային հարաբերությամբ։ Չունենալով 2012 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորություն՝ նա 2012 թվականի մարտի 1-ին լքել է նախագահի պաշտոնը։ Նրան հաջորդել է Նինիստոն։

1980 թվականներին Հալոնենը ֆիննական «Seta» ԼԳԲՏ կազմակերպության նախագահն էր, իսկ իր նախագահության ընթացքում ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների և Գլոբալիզացիայի հարցերի շուրջ քննարկումներին։ 2006 թվականին շատ մեկնաբաններ նրան անվանում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի պոտենցիալ թեկնածու, սակայն նա դրա նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերեց՝ դա պատճառաբանելով իր նախագահական ժամկետն ավարտելու ցանկությամբ, նախքան այլ կարիերայի տարբերակների մասին մտածելը[35][36]։ 2009 թվականին Forbes-ը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում[37]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հելսինկի քաղաքի Կալիո թաղամասում։ 1962 թվականին ընդունվել է Հելսինկիի համալսարան և 1968 թվականին ստացել իրավաբանի դիպլոմ։

Երիտասարդ տարիքում աչքի էր ընկնում ձախ արմատական հայացքներով, մասնակցում էր պացիֆիստական շարժմանը, Չե Գևարայի երկրպագուհին էր։ Լքել է լյութերական եկեղեցին այն բանից հետո, երբ կանանց մերժել են ձեռնադրվել որպես հոգևորական։

1980-1981 թվականներին եղել է SETA ընկերության, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ, ինչի կապակցությամբ իր նախագահության շրջանում քննադատության է ենթարկվել սպաներից մեկի կողմից[38], վերջինս դատարանի կողմից տուգանվել է իր արտահայտությունների համար[39][40]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1971 թվականին 28-ամյա Տարյան դարձել է Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։

1979 թվականից Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր է։

1987-1990 թվականներին եղել է սոցիալական պաշտպանության և առողջապահության նախարար։ 1990-1991 թվականներին՝ արդարադատության նախարար։

1995 թվականի ապրիլին Լիպոնենի առաջին կառավարությունում նա նշանակվեց արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնում նա շարունակել է աշխատել նաև Լիպոնենի երկրորդ կառավարությունում՝ Էդուսկունտայի ընտրություններից հետո, մինչև 2000 թվականի նախագահ ընտրվելը։

Ընդհանուր առմամբ, որպես նախարար Հալոնենն աշխատել է 3238 օր (երեք նախարարական պաշտոններում), բոլորից ավելի երկար՝ Սինիկի Մենկյարից (ֆիններեն՝ Sinikka Mönkäre) հետո։

Նախագահական ընտրություներ (2000) խմբագրել

Ընտրությունների առաջին փուլում Հալոնենը ստացել է ձայների մոտ 40 %-ը։ Իսկ նրա մրցակից՝ Էսկո Ահոն ստացել է ձայների միայն 34,4 %-ը։

 
Տուրկուում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ (2001)
 
Նաանտալիում Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ (2010)

Երկրորդ փուլում Հալոնենը հավաքել է ձայների 51,6 %-ը, ընդհանուր առմամբ քվեարկողների 80,2%-ի ձայնը։

Նախագահություն խմբագրել

Տարյա Հալոնենը դարձել է Ֆինլանդիայի առաջին կին նախագահը։

2001 թվականի մարտի 1-ի նախագահության առաջին տարվա ավարտին քաղաքացիների շուրջ 70 %-ն իր գոհունակությունն է հայտնել Տարիայի գործունեությանը[41]։

Նախագահական ընտրություններ (2006) խմբագրել

Երկրորդ ժամկետով վերընտրվել է 2006 թվականի հունվարին։

Երկրորդ նախագահություն խմբագրել

Baltic Sea Action Group հիմնադրամի խորհրդականների միջազգային խմբի նախագահ։

2012 թվականի մարտի 1-ին վայր դրեց իր նախագահական լիազորությունները, պաշտոնը ստանձնեց Սաուլի Նինիստոն[42][43]։

Հետնախագահական ժամանակաշրջան խմբագրել

2012 թվականի փետրվարին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջարկել էր Տարյա Հալոնենին գլխավորել ՄԱԿ-ի բնակչության հարցերով աշխատանքային խումբը։ Մարտին Հալոնենը իր նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո նշանակվել էր այդ աշխատանքային խմբի համանախագահ (Մոզամբիկի նախկին նախագահ Ժոակին Չիսանոյի հետ միասին)։ Այն խնդիրները, որոնցով զբաղվելու է այս աշխատանքային խումբը, ներառում է բնակչության սեռական առողջությունը, ինչպես նաև հղիության և ծննդաբերության ժամանակ կանանց առողջությունը[44]։

Հետևողականորեն պաշտպանում է կանանց իրավունքները[45]։ 2012 թվականի հուլիսին YLE հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ուշադիր հետևում է, թե ինչպես են իրականացվում կանանց իրավունքները այն երկրներում, որտեղ անցել է «արաբական գարունը», իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թավակկոլ Կարմանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրների ժողովրդավարացման համար պահանջվում է կանանց առավել ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին[46]։

2012 թվականի սեպտեմբերի 4-ին նշանակվել է «Helsinki Sustainability Center» ոչ առևտրային ընկերության, որը հավաքում և մշակում է տեղեկատվություն կայուն զարգացման հետ կապված հետազոտությունները և այդ տեղեկատվությունն առաջարկում իշխանություններին, ընկերության նախագահ[47]։

2013 թվականի ապրիլի 4-ին Ռուսաստան կատարած իր 5-օրյա այցի ընթացքում տեղի են ունեցել նրա հանդիպումները նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, Ֆինլանդիայի նախկին նախագահն ընդգծել է, որ գնահատում է ռուսներին բնորոշ բարեկամությունը և պահպանում է անձնական բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ միաժամանակ մրցակցության չբերելով Ֆինլանդիայի գործող նախագահ Սաուլի Նիյնիստեին ֆինն-ռուսական հարաբերությունները[48]։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին «Global Fairness Initiative» միջազգային կազմակերպությունը, որը պայքարում է աշխարհում աղքատ մարդկանց իրավունքների համար, Հալոնենին մրցանակ է հանձնել իր նախագահության շրջանում գործատուների արհմիությունների և կազմակերպությունների ներգրավվածության համար[49]։

 
Tarja Halonen (2021)

2013 թվականի նոյեմբերին ընտրվել է Ֆինլանդիայում վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) վարչական խորհրդի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Պեկա Հաավիստոյին, որը լքել է տվյալ պաշտոնը նախարարական պաշտոնում նշանակվելու պատճառով[50]։

2015 թվականի գարնանը հրավիրվել է Հարվարդի համալսարանում միջազգային քաղաքականության և կայուն զարգացման վերաբերյալ դասախոսություններ կարդալու[51]։

2015 թվականի մարտին հայտարարվել էր, որ մայիսի Տարյա Հալոնենը նշանակվել է Ֆինլանդիայի ազգային պատկերասրահի վարչության նախագահի պաշտոնում՝ Եվրոպայի խոշորագույն թանգարանային համալիրի, որը միավորում է Ատենեում արվեստի թանգարանը, Կիասմայի ժամանակակից արվեստի թանգարանը, Սինեբրյուխովի արվեստի թանգարանը ևԿենտրոնական գեղարվեստական արխիվը[52]։

Անձնական կյանք խմբագրել

 
Տարյա Հալոնենը ամուսնու հետ, Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ (2003)
  • Առաջին ամուսին՝ Կարի Պեկոնեն,
    • Դուստր՝ Աննա Հալոնեն (ծնված 1978 թվականին)
  • Երկրորդ ամուսին՝ Պենտի Արայարվի՝ պաշտոնապես ամուսնացել է 2000 թվականի օգոստոսի 26-ին (15 տարի համատեղ ապրելուց հետո)։

Պարգևներ խմբագրել

 
Տարյա Հալոնենի զինանշանը որպես Շվեդիայի շքանշանակիր
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի I աստիճանի շքանշան (2006 թվականի հոկտեմբերի 24, Ուկրաինա)
  • Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա, 2000)
  • Բազեի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Իսլանդիա, 2000 թվականի սեպտեմբերի 19)
  • Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Ֆրանսիա, 2005 թվականի հունիսի 30)
  • Պուշկինի մեդալ (Ռուսաստան, 2007 թվականի նոյեմբերի 29)՝ ռուսերենի տարածման, ուսուցման և մշակութային ժառանգության պահպանման, ազգերի ու ազգությունների մշակույթների մերձեցման ու փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար[53]։
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի ասպետ (2008 թվականի սեպտեմբերի 1)[54]
  • Թոմիսլավի թագավորի շքանշանի ասպետ (Խորվաթիա, 2009 թվականի հուլիսի 27)[55]
  • Ոսկե արծվի շքանշանի ասպետ (Ղազախստան, 2009 թվականի մարտի 24)[56]
  • Փղի շքանշանի ասպետ (Դանիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/122.aspx
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Tarja Halonen (շվեդերեն)SLS.
  5. https://wrotapodlasia.pl/pl/region_i_gospodarka/region/urodziny_wojewodztwa/Order%20Orla%20Bialego%20w%20Rzeczypospolitej.html
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 488. — ISBN 978-951-37-7005-1
  7. Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 2010. — Iss. 89.
  8. Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 2001. — Iss. 64.
  9. 9,0 9,1 https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra#
  10. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/297654
  11. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/11365-tarja-halonen
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=34c199717510822ed43a885860553d782d5f80ed
  14. http://legislatie.just.ro/Public/DetaliiDocument/71418 (ռումիներեն)
  15. http://www2.gov.si/up-rs/2007-2012/turk-ang-arhiv.nsf/dokumentiweb/37CAEF15515EDB4CC12576E30051A8C5?OpenDocument
  16. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 496. — ISBN 978-951-37-7005-1
  17. https://vapaudenristinritarikunta.fi/ritarikunta/annetut-kunniamerkit/
  18. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  19. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  20. https://www.president.gov.ua/documents/9002006-4983
  21. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/14135-tarja-halonen
  22. https://narodne-novine.nn.hr/clanci/sluzbeni/2009_07_93_2331.html
  23. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  24. 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 24,12 24,13 24,14 24,15 24,16 24,17 24,18 Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2021. — P. 82. — ISSN 0355-2462
  25. https://www.parlament.gv.at/dokument/XXIV/AB/10542/imfname_251156.pdf — P. 1766.
  26. https://www.balagurov.com/archive/uutiset/2008-03-04-blog-post_6944.htm
  27. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  28. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 21. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  29. Strömberg J., Nuorteva J., Forssell C. Valtio palkitsee (фин.)Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2007. — P. 59. — ISBN 978-951-746-964-7
  30. https://www.presidentti.fi/halonen/public/defaultc889.html?contentid=200399&nodeid=41416&contentlan=1&culture=fi-FI
  31. https://sgg.gouv.bj/doc/decret-2009-266/download
  32. Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1990. — P. D1. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  33. Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2023. — P. 82. — ISSN 0355-2462
  34. https://www.ts.fi/uutiset/1074165879
  35. «Кандидаты» (անգլերեն). ООН. 2006.
  36. «Следующий генеральный секретарь ООН: Пришло время для женщины» (անգլերեն). Equality Now. Ноябрь 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  37. «100 самых влиятельных женщин мира» (անգլերեն). Forbes.com. 19 августа 2009.
  38. UD: офицер называл президента Халонен «коммунистом» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 22 февраля 2011.(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  39. СТТ: Старший лейтенант, оскорбивший президента Халонен, ответит за свои слова перед судом // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 июня 2011.(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  40. В Бригаде Кайнуу младшего офицера подозревают в оскорблении гомосексуалов, ведётся внутренняя проверка // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 июля 2012.(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  41. «Сто замечательных финнов»… (см. раздел Литература).
  42. Обзор прессы 27.02.2012 Արխիվացված 2013-03-05 Wayback Machine // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Novosti po-russki. — 27 февраля 2012.(Ստուգված է 28 փետրվարի 2012)
  43. Состоялась инаугурация нового президента Финляндии Саули Ниинистё // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 марта 2012.(Ստուգված է 1 Մարտի 2012)
  44. Экс-президент Халонен будет заниматься вопросами сексуального здоровья во главе рабочей группы ООН // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 марта 2012.(Ստուգված է 17 Մարտի 2012)
  45. «Президент Халонен: «К женщинам-руководителям до сих пор относятся предвзято»». YLE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  46. Халонен: Роль женщин в демократизации стран велика // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 июля 2012.(Ստուգված է 19 Հուլիսի 2012)
  47. Президент Тарья Халонен назначена председателем правления компании, продвигающей устойчивое развитие // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 октября 2012.(Ստուգված է 4 Հոկտեմբերի 2012)
  48. Халонен встречается с высшим руководством России – «они мои друзья» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 апреля 2013.(Ստուգված է 4 Ապրիլի 2013)
  49. Экс-президент Халонен награждена за вклад в дело защиты прав меньшинств // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 октября 2013.(Ստուգված է 10 Հոկտեմբերի 2013)
  50. Экс-президент Халонен возглавит административный совет WWF в Финляндии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 ноября 2013.(Ստուգված է 28 Նոյեմբերի 2013)
  51. Халонен будет преподавать в Гарварде // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 сентября 2014.(Ստուգված է 9 Սեպտեմբերի 2014)
  52. Экс-президент Халонен станет председателем правления Национальной галереи // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 марта 2015.(Ստուգված է 24 Մարտի 2015)
  53. «Указ Президента Российской Федерации от 29 ноября 2007 года № 1599 «О награждении медалью Пушкина иностранных граждан»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
  54. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana S.E. Tarja Halonen, Decorato di Gran Cordone(իտալ.)
  55. Narodne novine: Odluka o odlikovanju Njezine Ekscelencije Tarje Halonen Veleredom kralja Tomislava s lentom i Velikom Danicom (խորվ.)
  56. «Елбасы Финляндияның жоғары ордендерімен марапатталды» (ղազախերեն). ontustik.gov.kz. 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարյա Հալոնեն» հոդվածին։