Տարլակ[3] (թագալերեն՝ Lungsod ng Tarlac), պրովինցիա Ֆիլիպիններում, Կենտրոնական Լուսոն շրջանում։ Վարչական կենտրոնը Տարլակ քաղաքն է։ Վարչականորեն բաժանվում է 17 համայնքների և 1 քաղաքի։

Բնակավայր
Տարլակ
անգլ.՝ Province of Tarlac
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
Ներքին բաժանումԹարլակ, Anao?, Concepcion?, Capas?, Պանիկի, Gerona?, Camiling?, Bamban?, La Paz?, Victoria?, Moncada?, Santa Ignacia?, San Jose?, Mayantoc?, San Manuel?, Pura?, Ramos? և San Clemente?
Հիմնադրված էմայիսի 28, 1873[1] թ.
Մակերես3053,60 կմ²
Բնակչություն1 503 456 մարդ (մայիսի 1, 2020)[2]
Խտություն416,99 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ45
Պաշտոնական կայքtarlac.gov.ph
Տարլակ (Ֆիլիպիններ)##
Տարլակ (Ֆիլիպիններ)

Աշխարհագրություն խմբագրել

Պրովինցիայի մակերեսը կազմում է 3 053,4 կմ²[4]։ Այն չունի ելք դեպի օվկիանոս և գտնվում է Լուսոն կղզու կենտրոնական մասում։ Պրովինցիայի արևելյան մասը հարթավայրային է (ընդհանուր տարածքի մոտ 75%- ը), արևմտյան մասը՝ լեռնոտ և բլրավոր։ Պրովինցիան սահմանակցում է՝ Պամպանգան (հարավում), Նուևա Էսիխին (արևելքում), Պանգասինան (հյուսիսում) և Սամբալեսը (արևմուտքում)։

Բնակչություն խմբագրել

Պրովինցիայի բնակչությունը 2015 թվականի օգոստոսի 1-ի տվյալներով կազմում է 1 366 027 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 416,99 մարդ/կմ²։

Վարչական բաժանում խմբագրել

Պրովինցիան վարչականորեն բաժանվում է 17 համայնքների և 1 քաղաքի․

  • Անաո
  • Բամբան
  • Կամիլինգ
  • Կապաս
  • Կոնսեպսյոն
  • Գերոնա
  • Լա Պաս
  • Մայանտոս
  • Մոնկադա
  • Պանիկի
  • Պուրա
  • Ռամոս
  • Սան Կլեմենտե
  • Սան Խոսե
  • Սան Մանուել
  • Սանտա Իգնասիա
  • Վիկտորիա

Տնտեսություն խմբագրել

Պրովինցիայի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, որի գլխավոր մշակաբույսերն են՝ բրինձը, շաքարեղեգը, եգիպտացորենը, մանգոն, բանանը և բանջարեղենը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Philippine Star — 1986.
  2. 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2021.
  3. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 469. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  4. «List of Provinces». PSGC Interactive. Makati City, Philippines: National Statistical Coordination Board. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարլակ» հոդվածին։