«Տարին որպես կյանք» (ռուս.՝ «Год как жизнь»), լայնաֆորմատ գեղարվեստական կենսագրական ֆիլմ (2 սերիա) ռեժիսորներ Այզերբայջան Մամբետովի և Գրիգորի Ռոշալի կողմից[1][2]։ Պատմում է գիտական կոմունիզմի հիմնադիրներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կյանքի մեկ տարվա մասին։ Սցենարը գրվել է Գալինա Սերեբրյակովայի «Կրակի առևանգում» (ռուս.՝ «Похищение огня») վեպի մոտիվներով։

Տարին որպես կյանք
ռուս.՝ Год как жизнь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Ռոշալ և Äzirbayzhan Mämbetov?
ԴերակատարներԻգոր Կվաշա, Անդրեյ Միրոնով, Ռուֆինա Նիֆոնտովա, Սերգեյ Ալեքսեև, Վասիլի Լիվանով, Անատոլի Սոլովյով, Վլադիմիր Բալաշով, Սվետլանա Խարիտոնովա, Լև Զոլոտուխին, Օլգա Գոբզևա, Արտյոմ Կարապետյան, Դմիտրի Միրգորոդսկի, Կլարա Լուչկո, Սերգեյ Կուրիլով, Ալլա Բուդնիցկայա, Զինովի Գերդտ, Գրիգորի Շպիգել, Ֆյոդոր Նիկիտին, Նիկիտա Միխալկով, Արիադնա Շենգելայա, Լյուդմիլա Չուրսինա, Ալեքսանդր Խվիլյա, Սերգեյ Ստոլյարով, Ալեքսանդր Սմիռնով, Pyotr Sobolevsky?, Arkadij Cynman? և Անատոլի Օբուխով
ՕպերատորԼեոնիդ Կոսմատով
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն146 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 1848-1849 թվականներին Մարքսի և Էնգելսի կյանքում բարդ և հետաքրքիր ժամանակաշրջանի մասին։ Պատմությունը սկսվում է «Մանիֆեստի» հրապարակումից։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Մարքսն արտաքսվել է Բելգիայից, իսկ Գերմանիայում հեղափոխությունից հետո տեղափոխվում Քյոլն և փորձում ընկերներին աջակցել «Նոր Ռեյնյան թերթի» հրատարակությամբ։ Այնուհետև Մարքսը, որը իշխանությունների կողմից հետապնդվում է իր հայացքների համար, ընտանիքի հետ ստիպված է փախչել Լոնդոն։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել