Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ

Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (ուկրաիներեն՝ Національна премія України імені Тараса Шевченка), Ուկրաինայի մշակույթի և արվեստի բնագաբառների պետական բարձրագույն պարգև, որն անվանվել է ի պատիվ ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի։ Մրցանակ շնորհելու մասին որոշումն ընդունում է Ուկրաինայի Նախագահը` հիմնվելով Տարաս Շևչենկոյի անվան Ազգային մրցանակի Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա[1]։

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Տեսակstate decoration? և արվեստի բնագավառի մրցանակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 20, 1961
Հերթականություն
Կայքknpu.gov.ua(ուկր.)(անգլ.)(ռուս.)
 Shevchenko National Prize Վիքիպահեստում

Մրցանակի պատմություն խմբագրել

Մրցանակը հիմնադրվել է 1961 թվականի մայիսի 20-ին համաձայն ՈւԽՍՀ Նախարարների Խորհրդի Որոշման որպես Շևչենկոյի անվան հանրապետական մրցանակ։ Որոշման համաձայն, այդ մրցանակը շնորհվում էր գրականության, արվեստի, երաժշտության, թատերական արվեստի և կինոարվեստի գործիչներին։

Առաջին մրցանակը հանձնվել է 1962 թվականի մայիսի 9-ին։ Առաջին դիպլոմը և մրցանակակրի կոչմանն արժանացել է Պ. Տիչինան, Օ. Գոնչարը և Պ. Մայբորոդան։ Դափնեկրի դրամական մրցանակն այդ ժամանակ կազմում էր 2500 ռուբլի։

1969 թվականին հանրապետական մրցանակը վերանվանվել է «Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ Պետական մրցանակ»։ Իսկ 2000 թվականի հունիսի 22-ին մրցանակին տրվել է Ուկրաինայի բարձրագույն մրցանակի կարգավիճակ` համաձայն Ուկրաինայի Նախագահի թիվ 808/2000 Հրամանագրի և ստացել է «Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի Ազգային մրցանակ» անվանում։

Մրցանակի հանձնաման կանոնակարգ խմբագրել

Մրցանակը շնորհվում է Ուկրաինայի Նախագահի Հրամանագրով։ Այդ մրցանակը տրվում է գրականության և արվեստի, հրապարակախոսության և ժուռնալիստիկայի բնագավառում ակնառու նվաճումներ ու մշակույթի զարգացման գործում զգալի ավանդ ունեցող քաղաքացիներին։

Ամեն տարի կարող է շնորհվել ոչ ավելի, քան տասը Ազգային մրցանակ։ Մրցանակաբաշխության շնորհման համար աշխատանքների առաջադրումն իրականացվում է դրանց հրապարակման պահից հինգ տարիների ընթացքում, բայց ոչ շուտ, քան մինչև կես տարի առաջ դրանց առաջադրումից։

Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի Ազգային մրցանակի մրցույթին մասնակցող ստեղծագործությունները և աշխատանքները  ներկայացվում են Ուկրաինայի մշակույթի և տուրիզմի նախարարություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիա, Ուկրաինայի ստեղծագործական միություններ և Ուկրաինայի գրական-արվեստագիտական միություններ։ Մրցանակը կարող է շնորհվել Ուկրաինայի, այլ պետությունների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Ազգային մրցանակը շնորհվում է հեղինակին կամ կատարողին մեկ անգամ կյանքի ընթացքում։ Նրանց շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ և մրցանակի դափնեկրի Պատվո նշան։ Դրամական մրցանակի չափը սահմանվում է ամեն տարի` համաձայն Ուկրաինայի Նախագահի Հրամանագրի, և 2010 թվականին կազմել է 130 000 գրիվեն կամ մոտ 5 715 ԱՄՆ դոլար ( 2015 թվականի նոյեմբերի ՈւԱԲ փոխարժեքով)։

Ազգային մրցանակ շնորհելու մասին Ուկրաինայի Նախագահի հրամանագիրը հրապարակվում է ամեն տարի մարտի 9-ին «Կառավարական սուրհանդակ» թերթում և հրապարակվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ։

Ազգային մրցանակի դիպլոմներ և պատվավոր նշանները դափնեկիրներին հանձնում է Ուկրաինայի Նախագահը մարտի 9-ին Ուկրաինայի Ազգային օպերայում հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը նվիրված է Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան (սակայն 2010 թվականին Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչը Շևչենկոյի մրցանակի հանձնումն անցկացրել է Տարասի լեռան վրա Կանև քաղաքում, որտեղ թաղված է Շևչենկոն)[2]։

Մրցանակի շնորհման հանձնաժողով խմբագրել

Մրցանակի շնորհման հանձնաժողովը հատուկ մարմին է, որը ենթարկվում է Ուկրաինայի Նախագահին և ստեղծվել է Տարաս Շևչենկոյի անվան Ազգային մրցանակի շնորհման համար առաջադրվող թեկանծուների հետ կապված հարցերի նախնական քննարկման համար։

Հանձնաժողովի կազմ խմբագրել

Մրցանակի դափնեկիրներ խմբագրել

Մրցանակից հրաժարվելու միակ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ ուկրաինացի գրող Վասիլի Շկլյարը հրաժարվել է պարգևից։ Մերժման պատճառը գրողն անվանել է իր անհամաձայնությունն այն բանին, որ կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Տաբաչնիկը[3]։

  Հարգելի պարոն Նախագահ! Վկայում եմ Ձեզ իմ հարգանքը և խնդրում եմ Ձեզ Շևչենկոյի մրցանակի դափնեկիր առաջադրելու Հրամանագրում հաշվի առնել իմ խնդրանքը և Շևչենկոյի մրցանակով ինձ պարգևատրումը հետաձգել այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի իշխանությունում չի լինի ուկրաինաֆոբ Դմիտրի Տաբաչնիկը։ Իմ դիրքորոշումը, պարոն Նախագահ, ոչ մի կերպ չի վերաբերում Ձեզ անձամբ, բայց քանի դեռ իշխանություն ունի Դմիտրի Տաբաչնիկը, ես չեմ կարող ընդունել մրցանակը։  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. № 932/2010 Указ Президента Украины. Вопросы Национальной премии Украины имени Тараса Шевченко. 2010 թվականի հոկտեմբերի 4
  2. «Недовольным урезанной премией Герман напомнила о скромности Шевченко». unian.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Писатель Василий Шкляр отказался от шевченковской премии из-за Табачника». kp.ua. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.

Հղումներ խմբագրել