Տատյանա Դագովիչ

արձակագիր, գրող, բանաստեղծ, մանկավարժ

Տատյանա Ալեքսանդրովնա Դագովիչ (ռուս.՝ Татьяна Александровна Дагович, 1980, Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, բանաստեղծ, մանկավարժ։ Գրում է ռուսերեն։ «Ռուսական մրցանակի» դափնեկիր (2016), «Տարվա ձեռագիր» միջազգային գրական մրցանակի դափնեկիր (2010), ընդգրկվել է Իննոկենտի Անենսկու անվան մրցանակի երկար ցուցակում։

Տատյանա Դագովիչ
Ծնվել է1980
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, գրող, բանաստեղծուհի և մանկավարժ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Գերմանիա
ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Մյունստերի համալսարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Դագովիչը ծնվել է 1980 թվականին, Ուկրաինական ԽՍՀ Դնեպրոպետրովսկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտելուց հետո Մյունստերի համալսարանում ստացել է կրթություն փիլիսոփայության ուղղությամբ։ 2003 թվականից ապրում է Գերմանիայում՝ աշխատելով որպես գիտական ասիստենտ և մանկավարժ[1]։

Տատյանա Դագովիչն ակտիվորեն զբաղվում է ռուսերեն լեզվով։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են՝ «Новая Юность», «Знамя», «Homo Legens», «Нева» գրական ամսագրերում և այլ հրատարակություններում։ Նրա աշխատանքները տպագրվել են նաև «Толстый: Всё включено» ալմանախում։ Դագովիչի ստեղծագործությունները գերմաներեն լեզվով տպագրվել են «Poesiealbum neu» ալմանախում։ «Բջիջ 402» գրքի համար 2010 թվականին նա արժանացել է «Տարվա ձեռագիր» մրցանակի, «Բնօրինակ գաղափար» անվանակարգում, նրա հեղինակությամբ այնուհետև լույս է տեսել «Ծիծաղող տիկնիկներ», «Շարունակելով գնացքների շարժը» գրքերը։ Տատյանա Դագովիչի արձակի չորրորդ ստեղծագործությունը «Սիրո գույնի բույսեր» գիրքն է։ Համարվում է «Берлин. Берега» ամսագրի մշտական հեղինակը[2][3][4]։

2016 թվականին Տատյանա Դագովիչը դարձել է «Ռուսական մրցանակի» դափնեկիր «Շարունակելով գնացքների շարժը» վիպակի ձեռագրի համար, որը 2018 թվականին որպես առանձին գիրք հրատարակվել է «Վրեմյա» հրատարակչության կողմից։ Դագովիչի աշխատանքն ընդգրկվել է Ինոկենտի Աննենսկու մրցանակի երկար ցուցակում, ինչպես նաև արժանացել MyPrize մրցանակի[5]։

Բնակվում է Գերմանիայի Ուննա քաղաքում։

Արձագանքներ խմբագրել

Խմբագիր Եկատերինա Սերեբրյակովան ընթերցողների ուշադրությունը հրավիրում է հեղինակի վարպետության վրա[6]։

  Կարդալով Տատյանա Դագովիչին՝ ընթերցողը կարծես հայտնվում է երազի մեջ (և, հարկ է նշել, որ սարսափելի երազի մեջ)։ Տատյանան անկասկած սասպենսի (անորոշության անհանգստության) մեծ վարպետ է, նրա տողերը բառացիորեն ընդունակ են փոխել մարդու մարմնի ջերմաստիճանը։ Այդ տեքստերը կարող են դուրս գալ իրականությունից, այնքան շատ է նրա վեպերի ու վիպակների իրականությունը և շոշափելի։  

Մատենագիտություն խմբագրել

Արձակ գրքեր

  • Татьяна Дагович роман «Ячейка 402»,
  • Татьяна Дагович сборник повестей «Хохочущие куклы»,
  • Татьяна Дагович «Продолжая движение поездов»,
  • Татьяна Дагович «Растения цвета любви».

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր, «Բնօրինակ գաղափար» անվանակարգում,
  • «Ռուսական մրցանակ 2016» -ի դափնեկիր («Շարունակելով գնացքների շարժը» վիպակի համար),
  • Իննոկենտի Աննենսկու մրցանակի երկար ցուցակ,
  • MyPrize մրցանակի հավակնորդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Татьяна Дагович - читай онлайн, покупай книги автора в электронном или печатном виде на Ridero». ridero.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Татьяна Дагович». Литературный журнал "Берлин.Берега" (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Дагович Татьяна | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Татьяна Дагович: «Я за разнообразие в литературе»». myJane. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Продолжая движение поездов — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  6. «АСТ! «Хохочущие куклы» Татьяны Дагович». Look At Me. 2012 թ․ մարտի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել