«Տասնհինգերորդ գարունը» (ռուս.՝ «Пятнадцатая весна», այլ անուն՝ «Շնորհել հերոսի կոչում»), ռեժիսոր Իննա Թումանյանի գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայում։ Ֆիլմում Տատյանա Դրուբիչը կատարել է իր առաջին դերը կինոյում։

Տասնհինգերորդ գարունը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻննա Թումանյան
Սցենարի հեղինակԻննա Թումանյան և Բորիս Մեդովոյ
ԴերակատարներՏատյանա Դրուբիչ և Ալեքսանդր Կալյագին
ՕպերատորՎալերի Գինզբուրգ
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են փաստեր 16-ամյա պարտիզան-հետախույզ, Խորհրդային միության հերոս (1942) Ալեքսանդր Չեկալինի (1925-1941) կենսագրությունից[1], որ գերի էր ընկել գերմանացիների մոտ և կախաղան հանվել Տուլայի շրջանի Լիխվին քաղաքում 1941 թվականի նոյեմբերի 6-ին։ 1944 թվականին քաղաքը վերանվանվել է Չեկալին[2]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1941 թվականի գարնանը՝ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Գլխավորը հերոսը՝ տասնհինգամյա Սաշան (Ռայմունդաս Բանիոնիս), որ սիրահարված էր իր դասընկերուհի Ալյոնային (Տատյանա Դրուբիչ), ընդունվում է պարտիզանական ջոկատ, որտեղ դառնում է կապավոր և կատարում է պատասխանատու և վտանգավոր հանձնարարություններ ընդհատակյա պայքարի շրջանակներում գերմանացիների կողմից օկուպացված տարածաշրջանում։ Մատնության արդյունքում նա գերի է ընկնում։ Բայց իր քաջության և թշնամու դեմ հաղթանակի վրա վստահ լինելու շնորհիվ նա գերության մեջ էլ մնում է անկոտրում՝ չնայած երիտասարդ հասակում զոհվելու անխուսափելիությանը[3][4]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռայմունդաս Բանիոնիս Սաշա Սաշա
Տատյանա Դրուբիչ Ալյոնա Ալյոնա
Ալեքսանդր Կալյագին Աստախով Աստախով
Ալեքսանդր Կայդանովսկի կապավոր կապավոր
Նիկոլայ Վոլկով կրտսեր Տիմոֆեև Տիմոֆեև
Միխայիլ Կոնոնով գերմանացի սպա գերմանացի սպա
Հայնց Բրաուն գերմանացի սպա գերմանացի սպա
Էրվին Կնաուսմյուլլեր գերմանացի սպա գերմանացի սպա
Պանտելեյմոն Կրիմով Սաշայի պապը Սաշայի պապը
Վալենտին Նիկուլին կադրից դուրս կադրից դուրս

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пятнадцатая весна» на энциклопедии Кирилла и Мефодия
  2. Город Чекалин (Лихвин)
  3. ««Пятнадцатая весна» на ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Пятнадцатая весна» на afisha.ru