«Տասներկուերորդ գիշեր» (անգլ.՝ Twelfth Night, or What You Will[1]), պիես, կատակերգություն, որի հեղինակն է Ուիլյամ Շեքսպիրը։ Ունի հինգ գործողություն, անվանվել է տասներկուերորդ գիշերվա տոնի պատվին, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան ժամանակ։

Տասներկուերորդ գիշեր
Twelfth Night, or What You Will
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
ԺանրԿատակերգություն
Կազմված էO Mistress Mine?
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Կերպար(ներ)Feste?, Viola?, Sebastian?, Orsino?, Olivia?, Malvolio?, Maria?, Toby Belch? և Andrew Aguecheek?
Ստեղծման տարեթիվ1600-1601 (?)
Հրատարակման տարեթիվ1623
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/william-shakespeare/twelfth-night
 Twelfth Night Վիքիպահեստում
«Մալվոլիո և Օլիվիա»

Առաջին բեմականացումը տեղի է ունեցել 1602 թվականի փետրվարի 2-ին Միդլ Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում, Լոնդոնում։

Թվագրում խմբագրել

Ենթադրաբար, Շեքսպիրը պիեսը ավարտել է 1600-ից 1601 թվականներին։ Տղամարդու գլխավոր կերպարը՝ Օրսինոն, հավանաբար ստեղծվել է դուքս Բրաչիանսկի խորհրդով՝ իտալացի արիստոկրատ, ով այցելել էր Լոնդոն 1600-1601 թվականների ձմռանը։

Պիեսը առաջին անգամ տպագրվել է 1623 թվականին։

Հերոսների ցանկ խմբագրել

 
Էդմունդ Լեյտուն. «Օլիվիա», 1888
  • Վիոլա, Սեբաստիանի երկվորյակ քույրը։ Նաև Ցեզարիո
  • Օրսինո, Իլիրիայի դուքսը
  • Օլիվիա, կոմսուհի
  • Սեբաստիան, Վիոլայի եղբայրը
  • Մարիա, Օլիվիայի աղախինը
  • Սըր Թոբի Բելչ, Օլիվիայի հորեղբայրը
  • Սըր էնդրյու Էգյուչիկ, Սըր Թոբիի ընկերը
  • Մալվոլիո, Օլիվիայի կառավարիչը
  • Դեստե, ծաղրածու
  • Ֆաբիան, Օլիվիայի ծառան
  • Անտոնիո, կապիտան, Սեբաստիանի ընկերը
  • Նավապետ, Վիոլայի ընկերը
  • Վալենտին և Կուրիո, ազնվականներ
  • Քահանա
  • Երաժիշտներ, լորդեր, նավաստիներ, և այլն

Սյուժե խմբագրել

 
Ֆրենսիս Ուիթլի. «Դրվագ Տասներկուերորդ գիշերվա երրորդ գործողությունից»

Կատակերգության գործողոթյունները տեղի են ունենում մտացածին երկրում՝ Իլիրիայում։ Իլիրիայի դուքս Օրսինոն սիրահարված է կոմսուհի Օլիվիային, ով սգի մեջ է եղբոր և հոր մահից հետո և անգամ չի ընդունում դքսի դեսպաններին։ Այդ անտարբերությունը ավելի է գրգռում դքսին։ Օրսինոն ծառայության է ընդունում երիտասարդ Ցեզարիոյին։ Վերջինիս ուղարկում է կոմսուհու մոտ իր սիրո մասին պատմելու։ Իրականում Ցեզարիոն աղջիկ է։ Նրա անունը Վիոլա է։ Նա իր երկվորյակ եղբոր՝ Սեբաստիանի հետ ճամփորդելիս նավաբեկության արդյուքում հայտնվել է Իլիրիայում և հույս ունի, որ եղբայրը նույնպես փրկվել է։ Նա տղայի հանդերձանքով ծառայության է անցնում դքսի մոտ, որին իսկույն սիրահարվում է։

Կոմսուհու երկարատև սուգը նրա հորեղբայր Թոբի Բելչի սրտով չէ։ Թոբին գինեմոլ է ու զվարճասեր։ Կոմսուհի Օլիվիայի սենեկապետուհին հայտնում է Թոբիին, որ իր տիրուհին դժգոհ է հորեղբոր և նրա բարեկամ Էնդրյու Էգյուչիկի անվերջ խնջույքներից։ Էնդյուն, իմանալով դա, ուզում է հեռանալ, սակայն Թոբին համոզում է նրան մնալ ևս մեկ ամիս։ Կոմսուհուն այցելում է Վիոլան, սակայն չի կարողանում կատարել իր առաքելությունը։ Կոմսուհին չի սիրում դուքսին։ Կոմսուհու ուշադրության կենտրոնում է հենց ինքը՝ Վիոլան։ Օլիվիան հավանում է «տղային» և սկսում է համոզել իրենից որպես նվեր ընդունել մատանի։

Վիոլայի եղբայրը հայտնվում է Իլիրիայում իր կյանքը փրկած նավապետ Անտոնիոյի հետ։ Կարծում է, թե քույրը մահացել է։ Նավապետը գաղտնի ուղեկցում է երիտասարդին, որը որոշել է մնալ Իլիրիայում և բախտ որոնել դուքսի մերձավորությամբ։ Օլիվիայի տանը սըր Թոբին և սըր Էնդրյուն գինի են խմում և երգեր են երգում։ Մարիան զուր փորձում է նրանց հանգստացնել։ Գալիս է ծառայապետ Մալվոլիոն, ով մանրախնդիր ու տհաճ անձնավորություն է։ Չկարողանալով կարգի բերել հարբեցողներին՝ հեռանում է։ Մարիան ասում է, որ հաճույքով չար կատակ կխաղար այդ «ավանակի» գլխին։ Պատրաստվում է սիրային նամակ գրել նրան Օլիվիայի անունից։

Դուքսի պալատում ծաղրածուն փորձում է ուրախացնել իր տիրոջը։ Օրսինոն շարունակում է կոմսուհու սիրտը գրավելու ծրագրեր մշակել։ Համոզում է Վիոլային նորից գնալ կոմսուհու մոտ։ Վիոլան ասում է, որ ինչ-որ մեկը կարող է սիրահարված լինել դուքսին, ինչպես որ դուքսը կոմսուհուն՝ ակնարկելով իրեն։ Օրսինոն հայտարարում է, որ կնոջ կուրծքը չի կարող կրել իր տածած զգացմունքը։

Սըր Թոբին և համախոհները ծիծաղում են՝ լսելով, թե ինչպես է Մալվոլիոն բարձրաձայն խորհրդածում իր տիրուհու հետ ամուսնության մասին։ Գտնելով Մարիայի կեղծ նամակը՝ նա անմիջապես եզրակացնում է, որ ընտրյալը, ում հասցեագրված է այն, ինքն է։ Որոշում է անշեղորեն հետևել նամակում տրված խորհուրդներին, որոնք հորինել է Մարիան՝ Մալվոլիոյին հնարավորինս ավելի ծիծաղելի կացության մեջ դնելու համար։

Օլիվիայի այգում Վիոլան և Ֆեստեն սրամտություններ են փոխանակում։ Այնուհետև Վիոլան զրուցում է Օլիվիայի հետ։ Սըր Էնդրյուն վիրավորված է նրանից, որ իր ներկայությամբ կոմսուհին հաճոյախոսում է դուքսի ծառայի հետ, և սըր Թոբին խորհուրդ է տալիս նրան մենամարտի կանչել ծառային։

Անտոնիոն փողոցում հանդիպում է Սեբաստիանին և բացատրում է, որ չի կարող ուղեկցել նրան, քանի որ նա ժամանակին ծովում կռվել է դուքսի նավատորմի դեմ և նրան կարող են ճանաչել։ Պայմանավորվում են հանդիպել մի ժամից հյուրանոցում։ Անտոնիոն տալիս է ընկերոջը իր քսակը։ Մալվոլիոն մեջբերում է Օլիվիային տողեր իբրև թե նրա նամակից։ Օլիվիային թվում է, թե ծառայապետը խելագարվել է։ Սըր Թոբին հանձնարարում է Մալվոլիոյին կարգի բերել գործը, և հորեղբայրը փակում է ծառայապետին նկուղում։ Հետո մենամարտի է գրգռում սըր Էնդրյուին և «Ցեզարիոյին»։ Մենամարտին է խառնվում մոտերքով անցնող Անտոնիոն։ Կարծելով, թե Վիոլան Սեբաստիանն է, փրկում է նրան և կռվի է բռնվում սըր Թոբիի հետ, որը բարկանում է, որ իր կատակը չստացվեց։ Վրա հասած ոստիկանները ձերբակալում են Անտոնիոյին։ Անտոնիոն, որը կարծում է, թե Վիոլան Սեբաստիանն է, ետ է խնդրում իր քսակը, որը հիմա նրան պետք կգա։ Նավապետին, որը զայրանում է, որ Վիոլա-Սեբաստիանը իրեն չի ճանաչում, տանում են։ Վիոլան հասկանում է, որ եղբայրը ողջ է, անչափ ուրախանում է։ Փողոցում սըր Էնդրյուն, տեսնելով իր հակառակորդին, որի հետ մենամարտն ընդհատվեց, մոտենում և ապտակում է նրան։ Բայց դա ոչ թե Վիոլան է, այլ Սեբաստիանը։ Սըր Էնդրյուն ծեծվում է։ Սըր Թոբին ուզում է պաշտպանել նրան, բայց Սեբաստիանը մերկացնում է սուրը։ Վրա հասած Օլիվիան ընդհատում է կռիվը և հեռացնում է հորեղբորը։ Օլիվիան տուն է տանում Սեբաստիանին և կարծելով, թե դա «Ցեզարիոն» է, առաջարկում է ամուսնանալ։ Ապշած երիտասարդը համաձայնում է։ Օլիվիան առաջին իսկ հայացքից գերում է նրա սիրտը։ Ուզում է խորհրդակցել Անտոնիոյի հետ, բայց սա անհետացել է։ Այդ ընթացքում ծաղրածուն, խղճալով նկուղում փակված Մալվոլիոյին, նրան մոմ և գրելու պիտույքներ է բերում։

Օլիվիայի տան առաջ դուքսը և Վիոլան սպասում են կոմսուհուն։ Ոստիկանները բերում են Անտոնիոյին, որին Վիոլան կոչում է փրկիչ, իսկ Օրսինոյին՝ հանրաճանաչ ծովահեն։ Անտոնիոն մեղադրում է Վիոլային անշնորհակալության և երեսպաշտության մեջ։ Տանից դուրս է գալիս Օլիվիան։ Նա մերժում է դուքսին, իսկ «Ցեզարիոյին» մեղադրում է անհավատարմության մեջ։ Քահանան հաստատում է, որ երկու ժամ առաջ ամուսնացրել է կոմսուհուն դուքսի դեսպանի հետ։ Օրսինոն ցնցված է։ Իզուր է Վիոլան ասում, որ նա դարձել է իր կյանքի լույսը։ Այգուց դուրս են գալիս ծեծված սըր Թոբին և սըր Էնդրյուն ու բողոքում են Ցեզարիոյից։ Նրանց ետևից գալիս է Սեբաստիանը։ Սեբաստիանը տեսնում է Անտոնիոյին և նետվում է նրա մոտ։ Նավապետը և դուքսը ցնցված են երկվորյակների նմանությամբ։ Ոչինչ չեն հասկանում։ Քույր և եղբայր ճանաչում են իրար։ Օրսինոն, հասկանալով, որ «Ցեզարիոն» իրականում իրեն սիրահարված աղջիկ է, լիովին հաշտվում է Օլիվիայի կորստի մտքի հետ, որին հիմա համաձայն է քույր կոչել։ Չի համբերում Վիոլային աղջկա հանդերձանքով տեսնել։ Ծաղրածուն բերում է Մալվոլիոյի նամակը։ Ծառայապետի տարօրինակությունները ստանում են իրենց բացատրությունը։ Սակայն Մարիան չի պատժվում։ Նա հիմա լեդի է, քանի որ ամուսնանում է սըր Թոբիի հետ։ Վիրավորված Մալվոլիոն հեռանում է կոմսուհուց։ Դուքսը հրամայում է հասնել նրա ետևից և ետ վերադարձնել։ Պիեսն ավարտվում է Ֆեստեի երգած ծաղրական-մելամաղձոտ երգով։

Էկրանավորումներ խմբագրել

Թվական Երկիր Անվանում Ռեժիսոր Վիոլա / Սեբաստիան Օրսինո Օլիվիա Ծանոթագրություն
1955   ԽՍՀՄ Տասներկուերորդ գիշեր Յան Ֆրիդ Կլարա Լուչկու Վադիմ Մեդվեդև Ալլա Լարիոնովա Առաջին էկրանավորումն է ԽՍՀՄ-ում
1978   ԽՍՀՄ Տասներկուերորդ գիշեր Պիտեր Ջեյմս
Օլեգ Տաբակով
Վիկտոր Խրամով
Մարինա Նեյոլովա Յուրի Բոգատիրյով Անաստասիա Վերտինսկայա Ֆիլմ-բեմադրություն
1980   Մեծ Բրիտանիա Տասներկուերորդ գիշեր Ջոն Գորրի Ֆելիսիտի Քենդալ / Մայքլ Թոմաս Քլայվ Առինդել Շինեյդ Կյուսակ
1996   Մեծ Բրիտանիա
  Իռլանդիա
  ԱՄՆ
Տասներկուերորդ գիշեր (անգլ.՝ «Twelfth Night: Or What You Will») Թրևոր Նան Իմոջեն Սթաբս / Սթիվեն Մակինտոշ Թոբի Սթիվենս Հելենա Բոնեմ Քարթեր Ֆիլմի գործողությունները տեղափոխվել են XX դարի սկիզբ
2006   ԱՄՆ Նա տղամարդ է (անգլ.՝ «She's the Man») Էնդի Ֆիքմեն Ամանդա Բայնս Չենինգ Թաթում (Դյուկ Օրսինո) Լաուրա Ռեմսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Use of spelling, capitalization, and punctuation in the First Folio:"Twelfe Night, Or what you will"

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել