«Եվ ոչ ոք չմնաց...[1]» (անգլ.՝ And Then There Were None) կամ «Տասը փոքրիկ սևամորթ», անգլիացի գրող Ագաթա Քրիստիի վեպը, որը գրվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում հրատարակվել է ամերիկյան «The Saturday Evening Post» ամսագրի 7 համարներում մայիսի 20-ից մինչև հուլիսի 1-ը և միաժամանակ 23 մասերով հունիսի 6-ից հուլիսի 1-ը տպագրվել մեծբրիտանական «Daily Express» ամսագրում։

Եվ ոչ ոք չմնաց...
անգլ.՝ Ten Little Niggers, անգլ.՝ And Then There Were None և անգլ.՝ Ten Little Indians
ՀեղինակԱգաթա Քրիստի
Անվանվել էՏասը փոքր սևամորթներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԴևոն
ՆախորդՌեգատայի առեղծվածը և Պուարոյի վաղ գործերը
ՀաջորդՏխուր կիպարիս
Երկիր Անգլիա
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1939
Կայքagathachristie.com/stories/and-then-there-were-none(անգլ.)
 And Then There Were None Վիքիպահեստում

Մեծ Բրիտանիայում առանձին վեպը լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում՝ 1940 թվականի հունվարին։ Բրիտանական օրինակը վաճառվում էր 7 շիլինգ և 7 պենսով, ամերիկյանը՝ 7 դոլարով։ ԱՄՆ-ում, քաղաքական հայացքների ազդեցության պատճառով, վեպը լույս է տեսել «Եվ ոչ ոք չմնաց» վերնագրով (անգլ.՝ And Then There Were None), իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվեցին «հնդիկ» բառով[2]։

Հեղինակը վեպը համարում էր իր լավագույն աշխատությունը և 1943 թվականին դրա հիման վրա պիես է գրում։ Վեպը հանդիսանում էր նաև Ագաթա Քրիստիի ամենավաճառվող վեպը․ ամբողջ ընթացքում վաճառվել է մոտ հարյուր միլիոն օրինակ։

Սյուժե խմբագրել

Ամբողջովին անծանոթ (բացի ամուսնական զույգից) տասը մարդիկ, պարոն և տիկին Ա․ Ն․ Օուենների (Ալեկ Նորման Օուեն և Աննա Նենսի Օուեն) կողմից հրավիրվելով, այցելում են Սևամորթերի կղզին։ Օուենները կղզում չէին։ Հյուրասենյակում տեղադրված էին տասը փոքրիկ սևամորթների արձաններ[Ն 1], իսկ յուրաքանչյուրի սենյակում կախված է մանկական բանաստեղծություն, որը հիշեցնում էր «Տասը կանաչ շշեր» բանաստեղծությունը։

Երբ հյուրերն հավաքվում են, պալատական Ռոջերսը, ըստ իրեն թողած Օուենի գրավոր հրամանների պահանջների, միացնում է ձայնարկիչը։ Հյուրերը լսում են ձայն, որը նրանց մեղադրում է գործած մարդասպանություններում․

 — Բժիշկ Արմսթրոնգը վիրահատել է հիվանդ կնոջը՝ Մերի Էլիզաբեթ Կլիիսին, լինելով հարբած վիճակում, ինչի արդյունքում նա մահանում է։
 — Էմիլի Բրանտը վռնդել է երիտասարդ սպասուհուն՝ Բեատրիս Թեյլորին՝ իմանալով, որ վերջինս հղիացել է առանց ամուսնանալու։ Աղջիկն ինքնասպան է լինում։
 — Վերա Կլեյթոնը հանդիսացել է Սիրիլ Հեմիլթոնի դայակը, որը կանգնած էր իր սիրեցյալ Հյուգոյի ժառանգ ստանալու ճանապարհին։ Լողալու ժամանակ Վերան երեխային թույլ է տվել լողալ մինչև ժայռերը, ինչի արդյունքում տղան մահանում է։
 — Ոստիկան Ուիլյամ Հենրի Բլորը սուտ ցուցմունք է տվել, ինչը հանգեցրել է անմեղ Լանդորի բանտարկմանը, որտեղ էլ վերջինս մեկ տարի անց մահացել է։
 — Ջոն Գորդոն Մակարտուրն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահվան է ուղարկում իր զինվորին՝ Արթուր Ռիչմոնդին, որն իր կնոջ սիրեկանն էր։
 — Ֆիլիպ Լոմբորդը 20 տուրիստ արևելաաֆրիկացու թողել է վայրի ցեղերի պատանդում՝ նրանց հանձնելով բախտի քմահաճույքին։
 — Թոմաս և Էթել Ռոջերսները, ծառայելով տիկին Բրեյդիի մոտ, որը ծեր հիվանդ կին էր, նրան ժամանակին դեղեր չեն տվել։ Նա մահացել է՝ Ռոջերսներին թողնելով իր ողջ ունեցվածքը։
 — Էնթոնի Մարստոնը ավտոմեքենայով վրաերթի էր ենթարել երկու երեխայի՝ Ջոն և Լյուսի Կոմբսերին։
 — Լոուրենս Ջոն Ուորգրեյվ Էդվարդ Սիտոնին մահվան է դատապարտել։

Դատավոր Ուորգրեյվը նկատում է, որ, եթե կարդանք Ա․ Ն․ Օուեն անունը միասին, կստացվի ԱՆՕՈւԵՆ (Unknown -անծանոթ)։ Հյուրերը սկսում են անհանգստանալ չար կատակի պատճառով։

Նավակը, որը հյուրերին բերել էր կղզի, չի վերադառնում, սկսում է փոթորիկը և հյուրերը պատանդ են մնում կղզում։ Նրանք սկսում են մեկը մյուսի հետևից մահանալ ըստ սևամորթների մասին երեխայական բանաստեղծության, որոնց արձանիկներն ամեն մահի հետ զուգընթաց անհետանում են։

Առաջինը մահանում է Մարստոնը, ում վիսկիով բաժակի մեջ լցրել էին կալիումի ցիանիդ։ Ռոջերսը նկատում է, որ արձանիկներից մեկն անհետացել է։

Առավոտյան մահացած են գտնում տիկին Ռոջերսին։ Նրա բաժակի մեջ խառնել էին քնաբերի մահացու չափաբաժին։ Դատավորը նկատում է, որ Օուենը, հավանական է, հանդիսանում է մանյակ և մարդասպան։ Տղամարդիկ որոնումներ են կազմակերպում ողջ տանը և կղզում, սակայն ոչ ոքի չեն գտնում։ Մակարտուրին գտնում են մահացած։ Ուորգրեյվը հայտարարում է, որ մարդասպանն իրենցից մեկն է, քանի որ ուրիշ ոք չկա կղզում։ Գեներալի մահվան ժամանակ ոչ-ոք ալիբի չի ունեցել։

Առավոտյան պալատական Ռոջերսին գտնում են կտրտված։ Նույն առավոտյան կալիումի ցիանիդի ներարկումից մահանում է նաև Էմիլի Բրենտը։ Տիկին Բրենտին սրսկել էին բժիշկ Արմսթրոնգի ներարկիչով։ Միաժամանակ անհետանում է Լոմբորդի հրացանը, որը վերջինս միշտ իր հետ էր ման տալիս։

Վերան բարձրանում է իր սենյակը և մեկ րոպե անց ճիչ լսում։ Տղամարդիկ շտապում են Վերայի սենյակ և հայտնաբերում, որ նա կորցրել է գիտակցությունը, քանի որ մթության մեջ դիպչել է առաստաղից կախված ջրիմուռներին։ Վերադառնալով հյուրասենյակ՝ նրանք հայտնաբերում են կրակոցից մահացած դատավորին, հանգած կարմիր ծիրանի և պարիկ։ Լոմբորդը գտնում է հրացանը իր արկղում։

Հենց նույն գիշերն անհետանում է բժիշկ Արմսթրոնգը։ Այժմ մնացածները վստահ էին, որ հենց բժիշկն է մարդասպանը։ Նրանք հեռանում են տանից և հաստատվում ժայռի վրա։ Բլերը տուն է վերադառնում ուտելիքի հետևից, Վերան և Լոմբորդը լսում են տարօրինակ ձայն։ Նրանք Բլորին հայտնաբերում են մահացած, քանի որ նրա գլխին արջի տեսքով ծանր ժամացույց էր ընկել։ Այնուհետև նևանք գտնում են Արմսթրոնգի մարմինը՝ ալիքի կողմից ափերին բերված։

Մնում են միայն Վերան և Լոմբարդը։ Վերան հասկանում է, որ Լոմբորդն է մարդասպանը։ Նա խլում է հրացանը և սպանում Ֆիլիպին։ Վերան տուն է վերադառնում՝ վստահ, որ նա գտնվում է ապահովության մեջ, մտնում է սենյակ և տեսնում սեղանի վրա դրված հանգույցը։ Ապրածի խորը շոկից նա բարձրանում է աթոռի վրա և կախվում։

Վերջաբան խմբագրել

Հասնելով կղզի՝ ոստիկանությունը հայտնաբերում է 10 դիակ։ Խուզարկու Մեյնը և պարոն Թոմաս Լեգգը, փորձելով վերականգնել իրադարձությունների հերթականությունը և լուծել այս խրթին գործը, փակուղում են հայտնվում։ Նրանք կարծիքներ են հայտնում վերջին սպանությունների և մարդասպանի շուրջ․

  • Արմսթրոնգը սպանել է բոլորին, ինչից հետո իրեն ձորից գցել։ Նրա մարմինը մակընթացության միջոցով հասել է ափին։ Սակայն հետագա մակընթացությունները ավելի ցածր էին և հաստատված էր, որ մարմինը ջրում մնացել է 12 ժամ։
  • Ֆիլիպ Լոմբորդը ժամացույցը գցել է Բլորի գլխին, ստիպել Վերային կախվել, վերադարձել ծովափ (այնտեղ է հայտնաբերվել մարմինը) և ինքնասպան եղել կրակոցի միջոցով։ Սակայն հրացանն ընկած էր դատավորի սենյակում։
  • Ուիլյամ Բլորը կրակել է Լոմբարդի վրա և ստիպել Վերային կախվել, ինչից հետո իր վրա գցել ժամացույցը։ Սակայն ոստիկանությանը հայտնի է, Բլորը ինքնասիրահարված է և արդարության ձգտում չունի։
  • Վերա Կլոյբորնը կրակել է Լոմբորդի վրա, Բլորի գլխին գցել ժամացույցը, իսկ այնուհետև կախվել։ Բայց ինչ-որ մեկը բարձրացրել էր ընկած աթոռը և այն դրել պատի երկայնքով։

Մարդասպանի խոստովանություն խմբագրել

Ձկնորսները գտել են նամակով մի շիշ և այն հանձնել Սկոտլենդ-յարդին։ Նամակի հեղինակը դատավոր Ուորգրեյվն էր։ Դեռ մանկությունից նա երազել է սպանության մասին, բայց նրան խանագարում էր արդարության նկատմամբ ձգտումը, ինչի պատճառով նա դարձավ իրավաբան։ Լինելով անբուժելի հիվանդ՝ նա որոշեց բավարարել իր ցանկությունը և ընտրեց տասը մարդու, որոնք սպանություն են գործել, սակայն ինչ-ինչ պատճառներով խուսափել են պատժից։ Տասներրորդը դարձավ հանցագործ Այզեկ Մորիսը, ում միջոցով Ուորգրեյվը ձեռք բերեց կղզին։ Կղզի մեկնելուց առաջ նա այն թողեց Մորիսին։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա ոչնչացրեց բոլորին։ Սպանելով տիկին Բրենտին՝ նա խոսակցության մեջ մտավ Արմսթրոնգի հետ՝ հայտարարելով, որ կասկածում է Լոմբորդին։ Արմսթրոնգը դատավորին օգնեց կազմակերպել սեփական մահը, ինչի հետևանքով մարդասպանը գիշերը նրան կանչեց ձորի մոտ և նետեց ծովը։ Վստահ լինելով, որ Վերան կկախվի, Ուորգրեյվը բարձրացավ իր սենյակ և կրակոցով ինքնասպան եղավ՝ հրացանը թելով կապելով դռանը։ Կրակոցից հետո պարանը կտրվեց դռանից և ընկավ գետին։

Կերպարներ խմբագրել

Սևամորթները[Ն 2] խմբագրել

  1. Էնթոնի Մարստոնը՝ երիտասարդ պատանի։ Սիրում է ավտոմեքենա վարել։ Հրավիրվել է ընկերոջ անունից։
  2. Էթել Ռոջերսները՝ Թոմաս Ռոջերսի կինը, խոհարար։
  3. Ջոն Մակարտուր՝ ծեր գեներալ։ Կղզի այցելելու հրավեր է ստացել հին բանակային ընկերների անունից։
  4. Թոմաս Ռոջերս՝ պալատական։ Կնոջ հետ միասին ընդունվել են պարոն Օնիմի կողմից։
  5. Էմիլի Բրանտ՝ տարեց կին։ Հրավեր է ստացել գրված անծանոթ ձեռագրով, ենթադրել է, թե դա հին ընկերուհուց է։
  6. Լոուրենս Ջոն Ուորգրեյվ ՝ ծեր դատավոր։ Շատ խելացի և իմաստուն մարդ։
  7. Էդուարդ Արմսթրոնգծ՝ բժիշկ։ Հրավիրվել է բժշկի լավ վարձատրվող աշխատանք ստանալու համար։
  8. Ուիլյամ Հենրի Բլոր՝ թոշակի անցած խուզարկու։ Ինքնասիրահարված էր և միշտ վստահ սեփական ուժերի վրա։
  9. Ֆիլիպ Լոմբարդ՝ զբաղվել է կեղտոտ գործերով։ Կղզի է եկել Այզեկ Մորիսի առաջարկով։
  10. Վերա Կլեյթորն՝ երիտասարդ կին, որը կղզի է եկել տիկին Օնիմի խնդրանքով, որպեսզի զբաղեցնի հաշվապահի պաշտոնը։

Երկրորդական կերպարներ խմբագրել

  • Ֆրեդ Նարակոտ՝ Նավակ վարողը, հյուրերին կղզի է բերել։
  • Այզակ Մորիս՝ Օնիմի խորհրդավոր փաստաբան, զբաղվում է տասը «սևամորթների» սպանության կազմակերպմամբ։ Զբաղվել է թմրանյութի առքուվաճառքով, ինչի պատճառով էլ մահացել է Ուորգրեյվի ընկերներից մեկի աղջիկը։
  • Քննիչ Մեյն՝ Հետախուզում է կղզում կատարված սպանությունները։
  • Պարոն Տոմաս Լեգգ՝ Ոստիկան։
  • Ծեր նավաստի
  • Կայարանի աշխատող
  • Հյուգո Գամիլթոն՝ Վերա Կլեյնթոնի սիրեցյալը, Սիրիլի հորեղբայրը։ Տղայի մահից հետո ժառանգել է տիտղոսը և հարստությունը, բայց, գլխի ըննելով, որ Վերան միտումնավոր է Սիլիլին թողել է լողալ ժայռերի մոտ բաց ծովում, վերջ է դնում նրանց հարաբերություններին։ Հենց Հուգոյից Լորենս Ուորգրեյվը իմացավ Վերայի հանցագործության մասին։

Մշակույթում խմբագրել

 
Բանաստեղծության ավելի հին թարգմանություններից (անցանումն է «Տասը փոքրիկ սևամորթների մասին բալլադը»), հրատարակվել է «Огонёк» ամսագրում 1903 թվականին

Պիես խմբագրել

1943 թվականին Ագաթա Քրիստին գրել է պիես, որը կազմված էր երեք ակտերից և կոչվում էր «Եվ ոչ-ոք չմնաց»։ Պիեսը 1943 թվականի սեպտեմբերի 20-ին ցուցադրվել է Լոնդոնում Իրեն Հենտսչելի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել Նյու Ուիմբլդոի թատրոնում, ինչից հետո նույ թվականի նոյեմբերի 17-ին տեղափոխվել Սենտ Ջեյմսի թատրոն։ Պիեսը ստացավ լավ արձագանքներ և մնաց 1944 թվականի փետրվարի 24-ին, երբ թատրոնը պայթեց։ Այդ ժամանակ փետրվարի 29-ին բեմադրությունը տեղափոխվեց Քեմբրիջյան թատրոն և ցուցադրվեց այնտեղ մինչև մայիսի 6-ը, ինչից հետո մայիսի 9-ին կրկին վարեդարձավ Սենտ Ջեյմս և վերջնականապես ավարտվեց հուլիսի 1-ին։

Պիեսը ցուցադրվել է նաև Բրոդվեյում, բայց արդեն «Տասը փոքրիկ հնդիկներ» անունով։ Պրեմիերան տեղի ունեցավ 1944 թվականի հունիսի 27-ին, իսկ 1945 թվականի հունվարի 6-ին տեղափոխվեց Պլամուտսկու թատրոն։ Պիեսի տեքստը տպագրվում է մինչ օրս։ Ցուցադրման հարմարության համար պիեսում փոխվել են կերպարների անունները, բացի այդ, վեպից գլխավոր տարբերությունն այն է, որ պիեսն ավարտվում է լավ վերջաբանով։ Վերան, ինքն էլ չհասկանալով, միայն վիրավորում է Լոմբարդին, երբ կրակում է նրա վրա, ինչից հետո առերեսվում է մարդասպանի հետ, ով նրան ասում է, որ ինքն ընդունել է դանադաղ ազդող թույն և, երբ մահանա, Վերային չի մնա այլ ելք, քան ինքնասպանությունը։ Այդ պահին հայտնվում է Լոմբարդը, սպանում մարդասպանին։

Էկրանավորում խմբագրել

Վեպն էկրանավորվել է մի քանի անգամ։ Առաջին էկրանավորումն էր ամերիկական «ԵՎ ոչ-ոք չմնաց» կինոնկարը, որը նկարահանվել է 1945 թվականին Ռենե Կլերի կողմից։ Վեպից հիմնական տարբերությունը լավ վերջաբանն էր, որի հիմքը Ագաթա Քրիստիի պիեսն էր միայն մեկ տարբերությամբ՝ Լոմբարդը նախօրոք առաջարկում է Վերային կեղծել սպանությունը, ինչից հետո Վերան միտումնավոր կրակելիս չի վիրավորում Լոմբարդին, քանի որ նրանք տանից բավականին հեռու էին, և մարդասպանը չէր կարող նկատել այդ մանրուքը։ Վեպի հետագա վերանկարահանումները տեղի են ունեցել 1965, 1974, 1989 թվականներին․ որոնք կոչվել էին «Տասը փոքրիկ հնդիկներ» և վերջանում էին նույն կերպ։ Միայն Ստանիսլավ Գովորուխինի համանուն սովետական ֆիլմը (1987 թվական) օգտագործել է օրիգինալ վեպը և ամբողջովին ներկայացրել նրա մռայլությունը։

2015 թվականի դեկտեմբերին BBC One հեռուստաալիքը լույս ընծայեց բրիտանական «Եվ ոչ-ոք չմնաց» մինի-սերիալը, որը դարձավ առաջին անգլերեն էկրանավորումը՝ օգտագործած օրիգինալ վերջաբանը։

Հեռուստախաղ խմբագրել

2005 թվականի հոկտեմբերին լույս տեսավ «Agatha Christie: And Then There Were None» համակարգչային խաղը, որը Ռուսաստանում հայտնի է որպես «Ագաթա Քրիստի։ Եվ ոչ-ոք չմնաց»։ Խաղը ստեղծվել է «AWE Games, The Adventure Company» ընկերության կողմից[3]։ Այն իրենից դետեկտիվի մասնիկներով քվեստ է ներկայացնում։ Ի տարբերություն վեպի այլ ադապտացումներից՝ խաղում կան ոչ տասը սևամորթներ, ոչ տասը հնդիկներ, այլ տասը ծովահեններ, սակայն գլխավոր իմաստը մնում է նույնը։ Նաև պահպանվել են օրիգինալ կերպարները և նրանց անունները։ Գլխավոր հերոսը Փաթրիկ Նարակոտն է՝ Ֆրեդ Նարակոտի եղբայրը։ «Սևամորթերի կղզին» անվանումը դարձել է «Նավախորտակման կղզի»։ Խաղն ունի 4 վերջաբան, որոնցից ոչ-մեկը ոչ-մի ընդհանուր բան չունի վեպի հետ։ Մարդասպանի էությունը նույնպես փոփոխված է։

Ազդեցությունը մշակույթի վրա խմբագրել

«Տաս փոքրիկ սևամորթները» հանդիսանում է իդեալական մարդասպանության սցենար։ Բացի այդ, այն տվեց մի շարք դետեկտիվ գրքեր գրելու և հոգեբանական ֆիլմեր նկարահանելու գաղափար, որոնցում մասնակիորեն կամ ամբողջությամբ օգտագործվել են այդ վեպի բովանդակությունը․ մարդասպանի դերը տրվում է զոհերից մեկին, սպանությունները կատարվում են սյուժեի զարգացմանը զուգընթաց, մնալով «կադրի ետևում», գործողությունները զարգանում են սպանություններին զուգընթաց և սահմանափակ տարածությունում։

Վեպի սյուժեն հիմք հանդիսացավ «Նույնականացում» (2003 թվական) և «Սատանան» (2010 թվական) ֆիլմերի համար։

Նշումներ խմբագրել

  1. Երբ վեպը լույս էր տեսել «Եվ ոչ ոք չմնաց» վերնագրով, տասը նեգրերը փոխարինվել են տասը հնդիկներով կամ զինվորիկներով։ Իսկ համանուն խաղում դրանք կոչվել են տասը ծովահեններ։
  2. Կերպարներն նշված են այն հերթականությոմբ, որով մահացել են (վերից վար)։ Մարդասպանի մտադրությամբ առաջինը պետք է մահանային ամենաքիչ մեղավորները՝ Մարստոնը երեխաներին վրաերթի է ենթարկել միամիտ, տիկին Ռոջերսը գործել է ամուսնի ազդեցության ներքո և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եվ ոչ ոք չմնաց… - Ագաթա Քրիստի
  2. Остап Родний (2008 թ․ սեպտեմբերի 29). «Американская расовая политкорректность дошла и до Эстонии». «Կոմսոմոլսկայա պրավդա». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  3. Нина Белявская. Agatha Christie. And Then There Were None на сайте ЛКИ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվ ոչ ոք չմնաց...» հոդվածին։