Տառապանք, կենդանի էակի ծայրահեղ տհաճ, ծանր և տանջալից զգացողությունների ամբողջություն, որի ժամանակ նա զգում է ֆիզիկական և զգացմունքային անհանգստություն, ցավ, սթրես, տանջանք։

Ողբերգական դիմակ Ստոլկհոլմի թագավորական թատրոնի ճակատամասում

Ըստ Օժեգովի բառարանի՝ տառապանքը ֆիզիկական կամ բարոյական ցավ է, տանջանք[1]։ ՆՖՀ-ն սահմանում է տառապանքը որպես «գործունեության հակադրություն, ցավի, հիվանդության, վշտի, տխրության, վախի, թախծի և անհանգստության վիճակ[2]։ Միևնույն ժամանակ, դա մարդու ֆիզիկական և հոգևոր-բարոյական ուժերի ակտիվ լարվածության կամ անհատների համակցության ձև է։ Նրա հատկությունների մեջ հիշատակվում են նաև հուսահատությունը, երկվությունը, կրքերը[3]։ Նշում են նաև, որ տառապանքին այս կամ այն չափով իմանենտ է իմացության փորձը[3]։

Ստուգաբանություն խմբագրել

Հոգեբանության մեծ հանրագիտարանը (2-րդ հրատ․, 2012) որպես ծագում բերում է ընդհանուր սլավոնական՝ страда  «աշխատանք, կարիք», լատին․՝ sterno «վհատության մեջ գցել, կեղեքել»[4]։

Ի․Վ Դրոբիշևան մատնանշում է հուն․՝ πάθημα, πάσχω «տառապանք, հիվանդություն, տանջանք», որը հարազատ է համարվում հուն․՝ στρηνής, στρηνός «սուր, կոպիտ», լատին․՝ strēnuus «ջանասեր, ձեռներեց»[5]։

Փիլիսոփայությունում խմբագրել

Ըստ Արսենի Չանիշևի՝ «անտիկ աշխարհընկալման համար տառապանքի իմաստի հարցը (նպատակների, արդարացման) գրեթե անհնարին է», այն «բաժին է ընկնում մարդուն օրենքով, որը անտարբեր է առանձին անձի նկատմամբ (ճակատագիր[2]։

Արիստոտելի ժամանակներից ի վեր տառապանքը կատեգորիկ կարգավիճակ է ստանում․ դա նրա առանձնացրած 10 փիլիսոփայական կատեգորիաներից մեկն է[6]։

Էպիկուրոսը կարծում էր, որ իմաստնությունը, որպես փիլիսոփայության ուսումնասիրության արդյունք, բուժում է հոգևոր տառապանքներից[6]։

Գրականությունում խմբագրել

Ռուս գրականությունում

Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից» վիպակում արտահայտվում է այն միտքը, որ տառապանքը գիտակցության միակ պատճառն է «… տառապանքը կասկածանքն է, ժխտումն է։ Տառապանք՝ գիտակցության միակ պատճառը։ <…> գիտակցություն, իմ կարծիքով մարդու համար մեծագույն դժբախտությունը, բայց ես գիտեմ՝ մարդն այն սիրում է և չի փոխում ոչ մի բավարարվածության հետ»[7]։ Փիլիսոփայական գիտություններ թեկնածու Կլիմովան գրում է․ «Ընդհատակյա մարդը ընդունում է գիտակցությունը (գիտակցություն-տառապանք) որպես ըմբռնողության պատիժ, այն բացել է մտքի ազատությունը, բայց բոլորովին չգիտի՝ ինչ անի նրա հետ»[8]։

Տառապանքն էլ հոգևոր վիճակ է՝ լուսավոր և թևավորող․ այն բացում է հոգու խորքերը և միավորում է մարդկանց կիսահրեշտակային երղբայրությունում, այն հաղթահարում է կենդանական գոյությունը, բացում է Աստծո հեռուները, տանում է մարդուն Աստծո մոտ, հաղթահարում է հուսահատությունը, տալիս է հույս և ամրացնում է հավատը։ Տառապանքի մեջ հալվում է խավարը և անհետանում է վախը։

Հոգեբանություն խմբագրել

Հոգեբանությունում տառապանքը դիտվում է որպես մարդու ներքին ուժեղ հակասություն, երբ տարաբնույթ ներքին ցանկությունները կամ մղումները հակասության մեջ են մտնում միմյանց հետ՝ մասերի բաժանելով կամ կաշկանդելով մարդուն ներսից։ Տառապանքի ծայրահեղ լարումը տանջանքն է։

Հոգեբանների մեծ մասի աշխատանքներում տառապանքը բնութագրվում է որպես մարդու առողջությանը սպառնացող վիճակ, որը հանգեցնում է նևրոզների և հոգեկան խանգարումների[6]։

Ուսումնասիրող Դմիտրի Տակարևը նշում է, որ մարդու վերաբերմունքը տառապանքի հանդեպ ուղղակիորոն կապված է նրա՝ կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, բարդ և հակասական աշխարհում հենման կետ գտնելու կարողությունից[9]։

Իսկ ուսումանիրող Մարիա Բաբալևայի կարծիքով՝ տառապանքը հաղթահարվում է սիրով, դեպի երջանկությունը մարդու բոլոր ձգտումներով[10]։

Կրոն խմբագրել

Քանի որ, ուղեկցելով մարդկությանը ողջ պատմության ընթացքում, տառապանքները, որպես այդպիսին, ընկալվել են որպես շրջակա օբյեկտիվ իրականության ակնհայտ և առավել սուր արտացոլում, նրանք հատուկ տեղ են զբաղեցրել բազմաթիվ դավանանքներում և փիլիսոփայական համակարգերում։ Մասնավորապես տառապանքին առանձին տեղ է հատկացվում բուդդայական փիլիսոփայությունում, քրիստոնեությունում, հուդիզմում և այլն։

Քլայվ Սթեյփլս Լյուիսը իր «Տառապանք» տրակտատում տառապանքին նայում է քրիստոնեական դավանանքի տեսանկյունից․ տառապանքը որպես բուժում, տառապանքը որպես հատուցում, տառապանքը որպես երջանկության ճանապարհ, տառապանքը որպես իմացություն, տառապանքը որպես փորձություն[6]։

Տես Նաև խմբագրել

  Ընթերցե՛ք «տառապանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Значение слова: СТРАДАНИЕ - в словарях на ЧТО-ОЗНАЧАЕТ.РФ
  2. 2,0 2,1 Новая философская энциклопедия (см. ссылку ниже)
  3. 3,0 3,1 «Феномен страдания в культуре современности». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  4. Страдание
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Страдание как философская категория». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  7. Часть 1/Глава 9
  8. С.М.Климова «Страдание у Достоевского: сознание и жизнь» http://cyberleninka.ru/article/n/stradanie-u-dostoevskogo-soznanie-i-zhizn#ixzz473K2WNbc
  9. «∆изненные смыслы страдани€». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Виктор Франкл: философское истолкование смысла страдания». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառապանք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառապանք» հոդվածին։