Տապաս (իսպաներեն tapas, հոգնակի, tapa -... «կապարիչ»[1]), Իսպանիայում՝ ցանկացած նախուտեստ, որը մատուցվում է բարում գարեջրի կամ գինու հետ։ Դա կարող է լինել ընդեղեն, չիպսեր կամ ձիթապտուղ և անկախ ուտեստներ, օրինակ, «pintxos moruno» խոզի խորոված կամ «pintxos donostyarras» Սան Սեբաստիանում՝ մի շարք տարբեր տաք և սառը նախուտեստներ։ Հաճախ Իսպանիայի տարբեր մասերում (իսկ երկրի հարավ-արևելքում՝ Ալմերիայում և Գրանադայում միշտ) նախուտեստները ընդգրկված են խմիչքի գնի մեջ։

Տապաս
Tapas
գինու կամ գարեջրի հետ մատուցվող խաորտիկ
Իսպանիա
Ծագում
Տեսակխորտիկ
Ենթատեսակնախուտեստ
Առաջացման երկիրՍան Սեբաստիան
Բաղադրամասեր
Հիմնականհաց
Հնարավորսխտոր, սոխ
 Tapas Վիքիպահեստում
Տապաս բար և ռեստորան Պլասա Մայոր, Մադրիդում

Պատմականորեն, թեթև նախաճաշ՝ հաց կամ խոզապուխտ, դրվում էր մատուցվող բաժակի կամ գինով կուժի վրա՝ ծածկելով իր պարունակությունը ճանճերից ու փոշուց։ Բայց երբ թագավոր Ալֆոնսո X Կաստիլիացին հրամայել էր իր զինվորներին ցանկացած պանդոկում պարտադիր մատուցել գինու հետ նաև անվճար նախուտեստներ, որպեսզի զինվորները չհարբեին, խորամանկ պանդոկատերերը սկսեցին պատրաստել այդ անվճար ուտեստները որքան հնարավոր է փոքր։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել է նման ճաշատեսակների, նախուտեստների ավանդույթը[2]։

Իսպանացիների համատարած ժամանցն է տեղափոխել բարից բար՝ խմելով յուրաքանչյուրում գինի կամ մի բաժակ գարեջուր և փորձելով բարի ֆիրմային տապաս խորտիկները։ Տարածված ավանդույթ է, որ բարը կամ տեղական փոքր ռեստորանն ունենա 8- 12 տարբեր տեսակի տապաս` սկուտեղների վրա տաքացած և ապակե կապարիչներով ծածկված նախուտեստները։ Դրանք հաճախ շատ ուժեղ համեմված են սխտորով, չիլիով կամ պապրիկայով, չամանով, աղով, պղպեղով, շաֆրանով, երբեմն էլ `առատ ձիթայուղով։ Հաճախ տեսականու մեջ լինում է մեկ կամ մի քանի ծովամթերք, որը կոչվում է «մարիսկոս» («mariscos»), ընդգրկելով այդ թվում անչոուսներ, սարդինաներ կամ սկումբրիա ձիթապտղի յուղի կամ լոլիկի սոուսով, երբեմն` կարմիր կամ կանաչ պղպեղով կամ այլ համեմունքներով։ Տարածված է նաև տապասի այն տեսակը, որը պարունակում է մեկ կամ մի քանի տեսակի ձիթապտուղ։ Բացի այդ մեկ կամ մի քանի տեսակի հաց մատուցվում է որպես տապաս տարբեր սոուսներով[3]։

Իսպանիայում գոյություն ունեն տապասի բազմաթիվ մրցույթներ, սակայն միայն Տապասի ազգային մրցույթն[4] է, որը տոնում են ամեն տարի նոյեմբերին։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tapas, the Little Dishes of Spain». Living Language (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  2. Plunkett-Hodge, Kay (2016 թ․ հուլիսի 1). «The history of the Spanish tapas». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  3. «Gildas (Anchovy, olive and guindilla skwewers)». Spain Recipes. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին.
  4. «Concurso nacional e internacional de pinchos y tapas ciudad de Velladolid» [National and international contest of skewers and tapas city of Velladolid] (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապաս» հոդվածին։