Տապակած կաղամբ և կարտոֆիլ

Տապակած կաղամբ և կարտոֆիլ (անգլ.՝ Bubble and squeak), անգլիական ավանդական ուտեստ, որը տապակած բանջարեղեն է և կիրակնօրյա ճաշին մատուցվում է Մեծ Բրիտանիայում։

Տապակած կաղամբ և կարտոֆիլ
Տեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
 Bubble and squeak Վիքիպահեստում

Բաղադրիչներ խմբագրել

Հիմնական բաղադրիչները կաղամբն ու կարտոֆիլն են։ Ուտեստին կարելի է ավելացնել գազար, ոլոռ, կամ որևէ բանջարեղեն։

Պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

 
Տապակած կաղամբ և կարտոֆիլի բաղադրիչները

Կտրատված բանջարեղենը (կարելի է ավելացնել նաև սառցրած աղացած միս) կարտոֆիլի պյուրեի կամ մանրացված կարտոֆիլի հետ տապակում են թավայի մեջ, մինչև խառնուրդը կողքերից չի ոսկեզօծվել։

Ուտեստի անվանումը բառացի թարգմանությամբ անգլերենից նշանակում է «պղպջակ և ծվոց»։ Այս անվանումը ծագել է այն բանից, որ կաղամբը պատրաստման ընթացքում տարբեր ձայներ է հանում[1]։ Ուտեստը հաճախ մատուցվում է սառը մսի հետ, սոուսի, կամ էլ մտնում է լրիվ իռլանդական նախաճաշի կազմի մեջ։

Առաջ ուտեստին ավելացվում էր միս, սակայն ներկայումս այս ուտեստը հաճախ պատրաստվում է առանց մսի։ Ուտեստի ամենավաղ բաղադրատոմսը նկարագրվում է տնային խոհարարության նոր համակարգ գրքում, որը 1806 թվականին գրել է Մարիա Ռանդելլը[2]։

Ուտեստը հիմնականում պատրաստվում է Անգլիայում (Շոտլանդիայում և Իռլանդիայում[3] կան նմանատիպ ուտեստներ), համագործակցության որոշ երկրներում և ԱՄՆ-ում[4][5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս ուտեստը շատ հայտնի էր, քանի որ այն շատ հեշտ էր պատրաստվում։ Ուտեստի համար վերցվում էր ցանկացած բանջարեղեն, ինչը կարևոր էր ապրանքի պակասի ժամանակ։

Նմանատիպ ուտեստներ խմբագրել

Տարբեր երկրներում կան անգլիական ուտեստին նման ուտեստներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pickett, Joseph P. (2000), American Heritage Dictionary of the English Language, Houghton Mifflin
  2. Rundell, Maria Eliza Ketelby (1808). Bubble and Squeak. In A new system of domestic cookery:Third edition. p. 42
  3. «Scottish Recipes: Rumbledethumps Recipe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. Hearty Luncheon and Supper Dishes Reading Eagle, Jul 17, 1913
  5. Forbes Lifestyle, Wine and Food Forbes, Nov 17, 2004
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապակած կաղամբ և կարտոֆիլ» հոդվածին։