Տապակած կաթ (իսպ.՝ leche frita, лече фрита), իսպանական աղանդեր՝ կաթից, լցոնված ալյուրով, ապա տապակված։ Մատուցելուց առաջ նրան պատում են շաքարաշերտով և դարչին են ցանում։

Տապակած կաթ
իսպանական աղանդեր
Ծագում
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիրԻսպանիա
Հիմնականկաթ, ալյուր և շաքար
 Leche frita Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ուտեստի ծագման վայրը իսկապես հայտնի չէ։ Ուտեստի ծագմանը հավակնում են մի քանի Իսպանիայի շրջաններ, բայց ընդհանուր առմամբ համարում են, որ այն առաջացել է Տոլեդոյում, որտեղից տարածվեց ամբողջ աշխարհում[1]։

Պատրաստում խմբագրել

Քանի որ աղանդերը պատրաստվում է տան պայմաններում, գոյություն ունի պատրաստման շատ բաղադրատոմսեր։ Ամբողջը նրանում է, որ կաթը մարմանդաեռ են տալիս շաքարավազով և համեմունքով, դարչինի ձողիկով և երբեմն ցիտրուսակեղևով։ Հետո այդ կաթը խառնվում է ալյուրով, շաքարավազով և ձվի դեղնուցներով։ Խառնուրդը եփվում է միջին տաքության վրա մինչև թանձրանալը։ Ստացված խմորը բաժանում են փոքրիկ կտորների՝ կլոր, ուղղանկյան կամ շեղանկյան ձևով։ Կտորները թաթախում են ձվի մեջ, պատում ալյուրով և տապակում։ Մատուցելուց առաջ նրան պատում են շաքարաշերտով և դարչին են ցանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jimenez Lozano, José Libro de la Gastronomía de Castilla y León. — 2.ª. — Valladolid: Junta de Castilla y León, 1987. — С. 245. — ISBN 84-505-4108-5