Տաուտենբուրգի աստղադիտարան

Տաուտենբուրգի աստղադիտարան, կամ Կառլ Շվարցշիլդի աստղադիտարան (գերմ.՝ Karl-Schwarzschild-Observatorium, ՄԱՄ կոդը՝ 033), գտնվում է Գերմանիայի Թյուրինգիա մարզի Տաուտենբուրգ քաղաքում (Ենայից ոչ հեռու)՝ ծովի մակերևույթից շուրջ 350 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1960 թվականին որպես ԳԴՀ Գիտությունների Ակադեմիայի Աստղաֆիզիկայի կենտրոնական ինստիտուտի աստղադիտարան, և անվանվել է գերմանացի աստղագետ և ֆիզիկոս Կառլ Շվարցշիլդի (1873–1916) պատվին։ 1992 թվականին աստղադիտարանը վերանվանվեց Թյուրինգիայի պետական աստղադիտարան (Thüringer Landessternwarte, TLS).[3]

Տաուտենբուրգի աստղադիտարան
Thüringer Landessternwarte Tautenburg
(«Karl Schwarzschild» Tautenburg)
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և կազմակերպություն
ԿառավարողԲեռլինի գիտությունների ակադեմիա
Աստղադիտարանի կոդ033
Երկիր Գերմանիա[1]
ՎայրՏաուտենբուրգ
ԲԾՄ341 մետր
Հիմնադրվել է՝1960
Անվանված էԿարլ Շվարցշիլդ
Գերմանիայի հետազոտական ցանց[2]
Կայքtls-tautenburg.de/TLS
 Thüringer Landessternwarte Tautenburg Վիքիպահեստում
Ալֆրեդ Յենշի աստղադիտակ

Տաուտենբուրգի աստղադիտարանում տեղակայված է եզակի աստղադիտակ, որը Կասեգրենի և Կուդեի համակարգերից բացի ունի նաև Շմիդի տիպի համակարգ։ Հայելու տրամագիծը 2 մ է, ուղղիչ ոսպնյակինը՝ 134 սմ[4]։ Աստղադիտակը այս պահին հանդիսանում է ամենամեծը Գերմանիայում և անվանվում է Ալֆրեդ Յենշի աստղադիտակ։ Այն ստեղծվել է ՎԵԲ Զեյց Ենա կազմակերպությունում (Կառլ Զեյց ընկերության Ենայի մասնաճյուղում Արևելյան Գերմանիայում

Աստղադիտարանում հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ[5], ինչպես նաև HD 8673, 30 Արիետիս, 4 Մեծ Արջ և HD 13189 աստղերի շուրջ պտտվող էկզոմոլորակներ և գորշ թզուկներ[6][7]։ Աստղադիտարանում է գտնվում նաև LOFAR ռադիոաստղադիտակը[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  3. «General». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «2m-Alfred-Jensch-Telescope». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Thüringer Astronom weist erstmals extrasolaren Planeten mit Teleskop in Deutschland nach» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «A giant planet around the massive giant star HD 13189». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «German LOFAR stations». ASTRON. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 628