Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան

Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (մինչև 2002 թվականը՝ Տաշքենդի էկեկտրատեխնիկական համալսարան), հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն Ուզբեկստանում։ Մասնաճյուղեր ունի երկրի այլ քաղաքներում` Ֆերգանա, Ուրգենչ, Կարշի, Սամարղանդ, Նուկուս։ Կազմավորվել է 1955 թվականին։ Խորհրդային շրջանում եղել է ԽՍՀՄ-ի կապի նախարարության ենթակայության ներքո։ Եղել է ԽՍՀՄ կապի վեց առկա ինստիտուտներից մեկը և միակը Կենտրոնական Ասիայում[1]։ 2017 թվականին Ուզբեկստանի նախագահի որոշմամբ համալսարանը անվանվել է Մուհամմադ Ալ-Խորեզմի անունով[2]։

Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան
ռուս.՝ Ташкентский университет информационных технологий имени Мухаммада аль-Хоразмий
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1955
Երկիր Ուզբեկստան
ՏեղագրությունՏաշքենդ
Կայքtuit.uz
Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (Ուզբեկստան)##
Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (Ուզբեկստան)
Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան, Ուզբեկստան
 Tashkent University of Information Technologies Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

  • 1955 թվական - ձևավորվում է Տաշքենդի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ՏԿԷԻ)
  • 1960 թվական - հեռահաղորդակցման ինժեներների առաջին սերնդի թողարկումը
  • 1978 թվական - ՏԿԷԻ-ի թղթակցային ֆակուլտետի օժանդակ կետերը կազմակերպվել էին Ֆրունզե (այժմ՝ Բիշքեկ) քաղաքում, Դուշանբեում, Ալմաթիում և Ֆերգանայում։
  • 1993 թվական - ինստիտուտում ստեղծվել է հատուկ բաժանմունք կապի պատասխանատուներինվերապատրաստելու համար
  • 1994 թվական - ինստիտուտին կից ձևավորվել է Կենտրոնական Ասիայի հեռահաղորդակցման դասընթացների կենտրոնը (ԿԱՀԴԿ) Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, ինչպես նաև Մոնղոլիայի, Պակիստանի և Հնդկաստանի հաղորդակցական բնագավառի կապի ոլորտի ինժեներա-տեխնիկական աշխատողների հմտությունները բարձրացնելու համար։
  • 1997 թվական - ինստիտուտի գիշերօթիկ հաստատությունը սկսեցին իր գործունեությունը
  • 1999 թվական - ինստիտուտում սկսեց գործել ակադեմիական ճեմարանը
  • 2002 թվական - Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ՏԿԷԻ-ն վերանվանվեց Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (ՏՏՏՀ)
  • 2005 թվական - կազմակերպվել են ՏՏՏՀ-ի տարածաշրջանային մասնաճյուղեր Կարսիում, Նուկուսում, Սամարկանդում, Ուրգենչում և Ֆերգանայում։

Ֆակուլտետներ խմբագրել

 
Համալսարանի շենքը 2005 թվականի փոստային նամականիշի վրա
  • ՏՀՏ մասնագիտական կրթություն
  • ՏՀՏ տնտեսագիտություն և կառավարում
  • Տեղեկատվություն և գրադարանագիտություն
  • Համակարգչային տեխնիկա
  • Ծրագրային ապահովում
  • Հեռուստատեսային տեխնոլոգիա
  • Հեռահաղորդակցման տեխնոլոգիա
  • Փոստի տեխնոլոգիաներ
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Մայրաքաղաք Ուզբեկստանի պաշտպանության նախարարություն

Մասնաճյուղեր խմբագրել

2005 թվականին Ուզբեկստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կազմակերպվել են ՏՏՏՀ-ի տարածաշրջանային մասնաճյուղեր՝ Քարշիում, Նուկուսում, Սամարկանդում, Ուրգենչում և Ֆերգանայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БСЭ
  2. «ТУИТ присвоено имя аль-Хорезми». Газета.uz. 2017 թ․ մարտի 15. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  3. «Ташкентский университет информационных технологий имени Мухаммада ал-Хоразмий». Официальный сайт университета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան» հոդվածին։