Տանտիա Տոպի (մարաթհի՝ तांत्या टोपे, իրական անունը Ռամչանդրա Փանդուրանգ; ծնվել է մոտ 18141859 թ. ապրիլի 18-ին։ Հանդիսանում է 1857—1859 թթ. Հնդկական ժողովրդական ապստամբության գլխավոր ղեկավարներից մեկը։

Տանտիա Տոպի
तांत्या टोपे
1814-1859
ԾննդավայրՄահարաշտրա
Մահվան վայրՍիփրի
Հրամանատարն էրապստամբած սիփահիներ
Մարտեր/
պատերազմներ
Հնդկական ժողովրդական ապստամբություն

Ծնվել է Մահարաշթրա նահանգի Եոլա գյուղում։ Ազգությամբ մարաթհի է։ Ծագում է փեշվա (հնդկական տիտղոս համապատասխանում է վարչապետի պաշտոնին) Բաջի Ռաո II-ին մտերիմ ընտանիքից։ Եղել է Բաջի Ռաոյի որդու՝ Նանա Սահիբի մանկության ընկերը։

Հնդկական ժողովրդական ապստամբության ընթացքում այն բանից հետո, երբ Կանպուրում ապստամբեց սիփահիների կայազորը, Նանա Սահիբը գլխավորեց ապստամբներին, իսկ Տանտիա Տոպիին նշանակեց զորահրամանատար[1]։ Տոպին լուրջ քայլեր ձեռնարկեց տեղի առաջնորդներին մոբիլիզացնելու և ուղորդելու նպատակով։ Հանդիսանում է Կանպուրի պաշարման ղեկավարներից մեկը[2]։

Անգլիացիների զորքերի կողմից Կանպուրի գրավումից հետո։ 1857 թվականին ղեկավարում է Գվալիորի ապստամբներին և շարժվում դեպի հարավ՝ ամրապնդվում է Կալպի քաղաքում։ Քաղաքից սկսում է լուրջ վնաս հասցնել ապստամբության ճնշման համար ուղարկված անգլիացիներին։ Լակշմի Բայի և այլ ռազմական գործիչների հետ Կալպիում, Կանպուրում և Գվալիորում վարում է պարտիզանական պատերազմ։ Ճկուն խելքը, անգլիացիների դեմ տածած անսահման ատելությունը և հնարամտությունը նրան մեծ փառքի են հասցնում։

1858 թվականի աշնանը փորձ է կատարում ներխուժել Դեկանի սարահարթ և ապստամբություն կազմակերպել, սակայն անհաջողության մատնվելով ստիպված է լինում նահանջել։ 1859 թվականին Գվալիորում ֆյոդալներից մեկի կողմից մատնվում է և հանձնվում է անգլիացիներին։ Ըստ անգլիական դատարանի դատավճռի Տանտիա Տոպին մահապատժի է ենթարկվում։

Գրականություն խմբագրել

  • Caleb Wright (1863). Historic Incidents and Life in India. J. A. Brainerd. էջ 239. ISBN 978-1-135-72312-5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. East India Company
  2. Mukherjee, Rudrangshu (February 1994). «The Kanpur Massacres in India in the Revolt of 1857: Reply». Past and Present. 142: 178–189. doi:10.1093/past/142.1.178.