Տանտալոս (հին հունարեն՝ Τάνταλος), հին հունական դիցաբանության մեջ Փռյուգիայի Մանիսա քաղաքի թագավորը՝ դատապարտված հավիտենական տանջանքների[5]։

Տանտալոս
Տանտալոսը ստորգետնյա թագավորությունում
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
ՀայրԶևս[1][2]
ՄայրPlouto?[1]
ԱմուսինԴիոնե, Euryanassa?, Clytia? և Eurythemiste?
ԶավակներNiobe?[1], Pelops?[1][3][4], Broteas? և Dascylus?
 Tantalus Վիքիպահեստում

Առասպելներ խմբագրել

Տանտալոսը Զևսի և Փռյուգիայի Պլուտո թագուհու (կամ Թմոլի[6], ըստ Քսանֆու Լիդիսկոյի՝ Հիմենիայի[7]) որդին է, նրա կինը Դիոնան[8] է եղել կամ Ստերոպան[9], կամ Եվրիանասան, Պելոպսի և Նիոբիի, ինչպես նաև Բրոտեասի հայրն է։

Որպես աստվածների սիրելի՝ Տանտալոսը կարողացել է նրանց խորհուրդներ տալ և մասնակցել նրանց խնջույքներին[10]։ Նա մեծամտացավ իր ձեռք բերած բարձր դիրքով, և աստվածներին վիրավորելու համար նետվեց հադես[11]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա բացահայտել է Զևսի գաղտնի որոշումները, կամ պատմել է մարդկանց աստվածների գաղտնիքները, ըստ մյուսի՝ նա աստվածների սեղանից նեկտար է գողացել, որպեսզի տա իր ընկերներին։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա երդմնազանց է եղել, որպեսզի տիրի ոսկե շանը, որն իր համար գողացվել էր Զևսի տաճարից։

Կա ևս մեկ առասպել, ըստ որի Տանտալոսը, ցանկանալով փորձել աստվածների ամենագիտությունը, սպանել է իր որդուն՝ Պելոպսին և նրա մսից պատրաստված ուտեստ հյուրասիրել խնջույքի ժամանակ ներկա աստվածներին։ Նրանք, սակայն, հասկանում են Տանտալոսի մտադրությունը և վերակենդանացնում սպանվածին։

Տանտալոսյան տանջանքներ խմբագրել

 
Ժառանգները

Նրա գերեզմանը գտնվում է Մանիսայում։ Այն տեսել է Պավսանիասը[12]՝ Տանտալոսի լճի մոտ։

Ըստ Նիկոլայ Կունի (նա հետևում է Սենեկայի «Ֆիեստ» պիեսին), Տանտալոսը ապրում է ստորգետնյա թագավորությունում՝ տառապելով անտանելի սովից և ծարավից։ Նա կանգնած է ջրի և շքեղ պտուղների առաջ, սակայն չէր կարող դրանցից օգտվել։ Նա հենց բերանը բացում էր, որպեսզի ջուր խմի կամ ինչ-որ պտուղ քաղի, ջուրը հոսում էր և ճյուղերը պտուղներով հետ էին քաշվում[13]։

Ատրիդ սերունդի անեծքը խմբագրել

Տանտալոսի ամբողջ գերդաստանը անիծվել է։ Նրա թոռները Ատրեյը և Ֆիեստան թշնամացել են։ Ատրեյը հաղթել է, սակայն դա նրան քիչ է եղել, նա սպանել է Ֆիեստայի երեխաներին, և նրանց մսով պատրաստված սնունդով հյուրասիրել է աստվածներին։ Ֆիեստաի և Պելոպիեյ դստեր կապից ծնվել է Եգիսֆը, որը սպանել է Ատրեյին և նրա որդուն՝ Ագամեմնոնին։ Երբ Ագամեմնոնը վերադարձել է Տրոյական պատերազմից, նրա կինը, Քլիտեմնեստրան իր սիրեցյալի՝ Եգիսֆեայի հետ սպանել է նրան։ Ագամեմնոնի և Քլիստեմնեստրայի երեխաները, Էրեքտրան և Օրեստը, իրենց որոշմամբ սպանել են իրենց մորը և նրա սիրեցյալին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Обнорский Н. П. Тантал (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 608.
  2. Любкер Ф. Tantalus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1342.
  3. Любкер Ф. Pelops (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1002—1003.
  4. Н. О. Пелопс (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIII. — С. 124.
  5. «Тантал | Мифы и легенды древней Греции». world-of-legends.su. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. Николай Дамасский. История, фр.10 Якоби
  7. Стефан Византийский. Этника // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.102, 286; Николай Дамасский. История, фр.18 Якоби
  8. Гигин. Мифы 82
  9. Первый Ватиканский мифограф III 1, 24
  10. Е. Г. Рабинович. Мерное бремя Արխիվացված 2012-05-04 Wayback Machine // Ноосфера и художественное творчество. М.: Наука, 1991, с. 139—153
  11. Гомер. Одиссея XI 582—592
  12. «Танталовы муки». bibliotekar.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. «Танталовы муки - это... Что такое Танталовы муки?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.