Տանկը կամ Հրասայլը, «Զրահասայլը» զրահապատ թրթուրավոր ռազմական մեքենա է, որի հիմնական զենքը սովորաբար հրանոթն է։

Աբրամս Մ1 տանկը

Տանկաշինության սկզբնական ժամանակաշրջաններում տանկերը շատ դեպքերում արտադրվում էին միայն գնդացրային զենքով, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փորձեր էին արվում ստեղծելու հրթիռային հիմնական զենքով զինված տանկեր։ Հայտնի են տանկերի տեսակներ, որոնք ունեցել են հրանետ։

Տանկը ճշգրիտ բնորոշում չունի, քանի որ զանազան բանակներում տարբեր ժամանակաշրջաններում տանկերի դերն ու կիրառման եղանակները փոփոխվել են[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տանկերն առաջին հայացքից կարող են անճանաչելի թվալ (ինչպես, օրինակ, Սեն Շամոն տանկը), քանի որ չափազանց քիչ են նմանվում ժամանակակից տանկերին։ Մի շարո շվեդ փորձագետներ Strv-103 մեքենան որակում են որպես տանկեր ոչնչացնող, այլ ոչ թե տանկ[2][3]։ Որոշ մեքենաներ (օրինակ՝ 94 տիպը), որոնք ռուսաստանյան գրականության մեջ անվանվում են «փոքր տանկեր», արևմտյան գրականությունում անվանվում են տանկետկաներ։ Դրանք սկզբնապես նախատեսված էին հետևակին աջակցելու համար, սակայն թույլ զինվածության և զրահի բարակության պատճառով հարմար չհամարվեցին այդ նպատակով գործածվելուն և ներկայումս կիրառվում են զուտ հետախուզության և ռազմական օբյեկտների պահպանության նպատակներով[4] :

ժամանակակից բանակների զինանոցում այժմ համարյա թե կա միայն մեկ տեսակի տանկ՝ այսպես կոչված հիմնական մարտական տանկը։ Այսպիսի տանկի դերը երկակի է՝ վարել ինքնուրույն մարտական գործողություններ հակառակորդի տանկային ուժերի դեմ և սատարել ռազմական մյուս ենթաուժերին իրենց մարտական խնդիրներում այսպես կոչված «միավորված ուժեր» (combined arms) տակտիկայով։

Տանկի նախագիծը խմբագրել

Ընթացքային մասը խմբագրել
Արտադրող երկիրը Տանկի մոդելը Մարտական զանգվածը, տ Տեսակարար գրունտային ճնշումը, կգ/սմ²
Գերմանիա Լեոպարդ-2 62,5 0,94
Ռուսաստան Տ-90 46,5 0,88
Ռուսաստան Տ-80Ու 46,0 0,85
Ուկրաինա Տ-84Ու 48 0,93
Մեծ Բրիտանիա Չելլենջեր-2 62,5 0,98
Ֆրանսիա Լեկլերկ 54,6 1,00
ԱՄՆ Աբրամս Մ1 62,5 1,07

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Антонов А. С., Артамонов Б. А., Коробков Б. М., Магидович Е. И. Танк Արխիվացված 2012-01-11 Wayback Machine М.: Воениздат, 1954 г.
  • Бабаджанян А. Х. (ред.) Танки и танковые войска Արխիվացված 2012-01-11 Wayback Machine М.: Воениздат, 1980. 432 с.
  • Энциклопедия бронетанкового вооружения и техники. Колесные и полугусеничные бронеавтомобили и бронетранспортеры
  • Военный энциклопедический словарь / В 2 томах. Редкол.: А. П. Горкин, В. А. Золотарев, В. М. Карев и др. — М: Большая Российская энциклопедия; РИПОЛ КЛАССИК, 2001. — Том 1. — 848 с. — Тираж 5000 экз.; Том 2. — 816 с. — Тираж 5000 экз. ISBN 5-85270-219-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Танковая война. Военный энциклопедический словарь. 2001 Сайт Министерства обороны Российской Федерации
  2. Ю. Спасибухов. Основной боевой танк Strv-103 // Танкомастер. — Москва: Техника — молодёжи, 2000. — № 2. — С. 32.
  3. М. Барятинский. Средние и основные танки зарубежных стран (Часть 2). — Москва: Моделист-конструктор, 2002. — 32 с. — (Бронеколлекция № 2 (41) / 2002). — 4500 экз.
  4. Танкетка. Военный энциклопедический словарь Сайт Министерства обороны Российской Федерации]

Արտաքին հղումներ խմբագրել