«Տանգո անդունդի վրա» (ռուս.՝ «Танго над пропастью»), 1997 թվականի ռուս-մոլդովական գեղարվեստական ֆիլմ։ Ունի շարունակություն՝ «Տղամարդկային բնավորություն, կամ Տանգո անդունդի վրա 2»։

Տանգո անդունդի վրա
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորIgor Talpa?

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1995 թվականին Ռումինիայում՝ Բրաշով քաղաքում։ Վադիմն իր հարսնացուի՝ Յուլիայի հետ հանգստանում է հանգստավայրում։ Այնտեղ նրանք ականատես են լինում ծեր սպայի ինքնասպանության։ Այնուհետև, վերադառնալով հայրենիք՝ ԱՊՀ երկրներից մեկը, Յուլիան ու Վադիմն ականատես են լինում ավտոբուսի կողոպուտի ավազակային խմբավորման կողմից։ Ավելի ուշ ավազակները ծեծում են Վադիմին ու բռնաբարում Յուլիային։ Վադիմը՝ որպես նախկին սպա, սկսում է վրեժխնդիր լինել։ Դրա համար նա արժանանում է հանցագործների խմբավորման պատվիրատուների ընտանիքի վստահությանը։ Բայց օրինական ճանապարհով հանցագործներին պատժելն այնքան էլ հեշտ չէ[1]։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Շումեյկո, Իգոր Տալպա, Ռոզաննա Կլետինիչ
  • Ռեժիսոր՝ Իգոր Տալպա
  • Օպերատոր՝ Յուրի Զենին
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Ալյաբով
  • Նկարիչ՝ Իգոր Գրիգորաշչենկո[2]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմը մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին 1997 թվականին, ԱՊՀ ֆորումին, «Գրականություն և կինո-98» կինոփառատոնի մրցութային ծրագրին (Գատչինա)։

Նույնիսկ շատ լավ, իրատեսական և տեղ-տեղ սարսափելի ֆիլմ է ուժեղ սյուժեով և հարակից երկխոսություններով, որ դիտվում է մեկ շնչով։ Դրանում գլխավորը ոչ թե արդար վրեժխնդրությունն է, այլ ահարկու հանգամանքների բավականին ճշգրիտ պատկերը, որոնցում մեր մարդիկ ստիպված են փնտրել իրենց ճակատագիրը։ Ցավոք, իրականությունը ստիպում է նրանց չհավատալ օրենքին, այլ միայն իրենց։ Չնայած որոշ թերություններին, ժապավենը կգնահատեն նաև նրանք, ում ճակատագիրը ստիպել է դառնալ ավազակ։

— Միխայիլ Իվանով, «Видеогид»-ի խմբագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Танго над пропастью (1997). Фильм. Ру». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Տանգո անդունդի վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում