Տանգայի մարտ (անգլ.՝ Battle of Tanga; գերմ.՝ Schlacht bei Tanga), հայտնի է նաև որպես Մեղուների ճակատամարտ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աֆրիկական թատերաբեմում 1914 թվականի նոյեմբերի 3-5-ը տեղի ունեցած ճակատամարտ։

Տանգայի մարտ
Թվական1914 թվականի 3-5
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՏանգա, Գերմանական Արևելյան Աֆրիկա
ԱրդյունքԳերմանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
  • Բրիտանական Հնդկաստան Բրիտանական Հնդկաստան
  • Հրամանատարներ
    Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն Լետով ՖորբեկՄիացյալ Թագավորություն Արթուր Էյթկեն
    Կողմերի ուժեր
    1000 մարդ8000 մարդ
    Ռազմական կորուստներ
    16 գերմանացի[1]
    և 55 ասկարի[1]
    76 գերմանացի և ասկարի գերի[1]
    360 զոհ[2]
    487 գերի[2]
    148 անհետ կորած[3]

    Ճակատամարտը սկսվեց գեներալ-մայոր Այտեկենի հրամանատարությամբ գործող բրիտանական հնդկական էքսպեդիցիոն «Б» կորպուսի անհաջող հարձակմամբ, որի նպատակը Գերմանական Արևելյան Աֆրիկայի նվաճումն էր (ներկայիս Ռուանդա, Բուրունդի և Տանզանիայի մայրցամաքային մասը)։ Կիլիմանջարո լեռան լանջերին մարտական գործողություններին համատեղ մասնակցել է նաև «C» կորպուսը։ Դա Աֆրիկայում առաջին լուրջ ճակատամարտն էր և բրիտանացիների առաջին պարտությունը թվով առավել քիչ գերմանացի ասկարիների և գաղութարար- կամավորներ կողմից։

    Նախադրյալներ խմբագրել

     
    Տանգան 1914 թվականին

    Տանգան, որը Բրիտանական Արևելյան Աֆրիկայի սահմանից գտնվում է 80 կիլոմետր հեռավորության վրա, եղել է Գերմանական Արևելյան Աֆրիկայի գլխավոր նավահանգիստը և ծառայել է որպես Ուսամբարյան երկաթուղու ծովային տերմինալ։ Առաջին համաշխարհայինի սկզբին Տանգան, ըստ անգլիացիների նպատակադրման, պետք է գնդակոծվեր բրիտանական նավատորմի նավերի կողմից, բայց արդեն որոշ ժամանակ անց նախատեսված պլանը վերանայվեց։ Անգլիացիների և գերմանացիների միջև ողջ պատերազմում երկրի և Դար-էս Սալամի ու Տանգայի չեզոքությունը երաշխավորող պայմանագիր կնքվեց [4]։ Սակայն, չնայած դաշնագրի կնքմանը, բրիտանացիները չհրաժարվեցին Գերմանական Արևելյան Աֆրիկան գրավելու մտքից.

      «Գործողության նպատակն է հպատակեցնել Գերմանական Արևելյան Աֆրիկայի տարածքների հպատակեցումը անգլիացիներին.»
    See Farwell 1989, p. 163
    - Էյթկեն
     

    Գործողությունը նախատեսված էր անցկացնել՝ օգտագործելով ծովային դեսանտային ուժերը։ Սակայն այդ դեսանտային գործողությունը ողբերգական ավարտ ունեցավ բրիտանացիների համար։ Նոյեմբերի 2-ին Տանգային մոտեցավ HMS Fox[en] հածանավը, որի հրամանատար Կոլֆիլդը ափ իջավ և հրամայեց քաղաքի կայազորին անձնատուր լինել մոտակա 1 ժամվա ընթացքում, ինչպես նաև տեղեկացնել իրեն նավահանգստի հնարավոր ականապատված վիճակի մասին[5]։ Երեք ժամ անցավ, բայց պատասխան չկար, իսկ Գերմանիայի դրոշը շարունակում էր ծածանվել քաղաքում։ HMS Fox-ը 14 ռազմական փոխադրամիջոցներով հեռացավ [6], որի հետևանքով գերմանացիները կարողացան պատրաստվել հարձակման։ Տանգայի հարձակմանը աջակցեց Լետեր Ֆորբեկը իր լրացուցիչ 1000-անոց բանակով։

    Ճակատամարտի ընթացքը խմբագրել

     
    Ասկարիները փոխհրաձգության ժամանակ, ենթադրվում է, որ՝ 1914 թվական, Տանգա

    Նոյեմբերի 2-ին և 3-ին բրիտանացի տրալերները փորձեցին գտնել քաղաքում տեղակայված ականները, բայց ապարդյուն։ Միաժամանակ անգլիացիները սկսեցին զորքերին ափ իջեցնել և զինամթերք բաժանել երկու տեղով. նավահանգստում և քաղաքից 3 քայլ հեռավորության վրա գտնվող ծովափում[7]։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ափ իջան գրեթե բոլոր զինվոները, բացառությամբ 27-րդ լեռնային հրետանային գումարտակի և հնդկական սակրավորների խմբի[8]։ Նոյեմբերի 4-ի կեսօրին զորքերը գեներալ Էյթկենի գլխավորությամբ շարժվեցին քաղաք։ Շուտով նրանց ուղղությամբ կրակ արձակվեց և հարձակումը կասեցվեց։ Ջունգլիներում և քաղաքում սկսվեց ճակատամարտը։ Կաշմիրյան հետևակային ջոկատը՝ կռվելով ծովափում հաջողության հասավ։ Նրանք մտան քաղաք և գրավեցին մաքսատան շինությունը և գերմանական «Գերմանական Կայզեր» (գերմ.՝ Hotel «Deutscher Kaiser») հյուրանոցը՝ բարձրացնելով այնտեղ Մեծ Բրիտանիայի դրոշը։ Բայց այդ հաղթանակից հետո անգլիացիները կանգ առան[9]։ Վատ պատրաստված և զինված հնդկական 24-րդ Բանգալորյան գումարտակը ցրվեց և փախուստի դիմեց ռազմի դաշտից։ 98-րդ հետևակային ջոկատի վրա հարձակվեց մեղուների մի պարս, որի պատճառով նրանք կորցրեցին մարտական կարգը։ Մեղուները հարձակվեցին նաև գերմանացիների վրա, և հենց դրա համար ճակատամարտը այդպիսի անվանում է ստացել[10]։ Բրիտանական քարոզչությունը առավել ուշ հաստատեց, որ մեղուների հարձակումը, իբր նենգաբար, կազմակերպված է եղել գերմանացիների կողմից[11]։ 13-րդ Ռաջպուտյան ջոկատը կարևոր նշանակություն չունեցավ մարտի ընթացքի վրա, քանի որ նրա մարտական ոգին կոտրվել էր 63-րդ Պալամկոտյան ջոկատի փախուստի հետ կապված։

    Շուտով գերմանացիներին որպես օգնություն երկաթուղով հասան 7-րդ և 8-րդ հրաձգային վաշտերը։ Նոյեմբերի 4-ի երեկոյան Լետտով Ֆորբեկը մարտի դաշտ ուղարկեց իր պահեստային բոլոր ուժերը (Ասկարիների 13-րդ և 4-րդ վաշտերը)։ Թագավորական Ծառայության առնվազն երեք գումարտակներ կոչնչանային, եթե փախուստի չդիմեին մարտի դաշտից։ Հնդկացիների ջոկատում ողջ մարտական կարգուկանոնը կոտրված էր[12] վերջիններիս նահանջը վերածվեց խուճապային փախուստի։

    Անգլիացիները թվով 8 անգամ գերազանցում էին գերմանացիներին։ Դրսևորելով ողջամիտ զգուշություն ասկարիները և գերմանացիները որոշեցին դուրս գալ մարտից՝ ամրանալով Տանգայից մի քանի կիլոմետր արևմուտք։ Իմանալով այդ մասին՝ Լետով Ֆորբեկը զորքը ուղարկեց քաղաք և ճակատագրի հեգնանքով այն անպաշտպան մնաց մինչև նոյեմբերի 5-ի լուսաբացը։ Բայց Էյթկենը հրամայեց հեռանալ[13]։

    Հետևանքներ խմբագրել

    Բրիտանական զորքերի էվակուացումը նրանց նավերի վրա ձգվեց մինչև ուշ գիշեր։ Նրանց համար ափում թողնվել էր մեծ պաշարով զինամթերք։ Դրա շնորհիվ Լետով Ֆորբեկը վերազինեց Ասկարիների երեք վաշտի։ Նոյեմբերի 5-ի առավոտյան բրիտանացի հետախույզ կապիտան Ռիչարդ Մայերցհագենը մտավ քաղաք սպիտակ դրոշով՝ տրամադրելով գերմանացիներին դեղորայք և նամակ Էյթկենից, որի մեջ նա ներողություն է խնդրել գերմանական հիվանդանոցը գնդակոծելու համար։ Տանգայի փողոցներում «սփռված» էին մահացած և վիրավոր մարդիկ։ Գերմանացի բժիշկները և աֆրիկացի սանիտարները աշխատում էին անխոնջաբար՝ ցուցաբերելով մարդկանց բժշկական օգնություն[2]։

    Տանգայի հաջող պաշտպանությունը Լետով Ֆորբեկի բազմաթիվ ձեռքբերումներից առաջինն էր ողջ Արևելա-Աֆրիկյան կամպանիայի ընթացքում։ Բրիտանացիների համար ճակատամարտը հավասար էր աղետի. նրանք կորցրել են 360 զինվոր և ունեցել 487 վիրավոր[2]։ Պաշտպանվողների՝ գերմանացիների կորուստը կազմել է 16 գերմանացիներ և 55 ասկարի սպանվածներ և 79 վիրավոր[1]։

    Հետագայում գերմանացիները ազատ են արձակել գերեվարված բրիտանացի սպաներին, որոնց նրանք գերի էին վերցրել ճակատամարտի ժամանակ, պայմանով՝ չմասնակցել հետագա ռազմական գործողություններին[14]։

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,0 1,1 1,2 1,3 Miller, 1974, էջ 71
    2. 2,0 2,1 2,2 2,3 Miller, 1974, էջ 70
    3. Harvey, Kenneth J. — A thesis presented to the Faculty of the U.S. Army Command and General Staff College (2003). «The Battle of Tanga, German East Africa, 1914» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
    4. Farwell, 1989, էջ 166
    5. Farwell, 1989, էջ 167
    6. Miller, 1974, էջ 58
    7. Miller, 1974, էջ 59
    8. Farwell, 1989, էջ 168
    9. Farwell, 1989, էջ 170
    10. Farwell, 1989, էջ 171
    11. Hoyt, 1981, էջ 50
    12. Miller, 1974, էջ 68
    13. Hoyt, 1981, էջ 52
    14. Von Lettow-Vorbeck, Paul. Meine Erinnerungen aus Ostafrika. — Hase & Köhler, 1920. — P. 39-40.

    Գրականություն խմբագրել

     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգայի մարտ» հոդվածին։
    • Farwell, Byron. The Great War in Africa, 1914—1918. — New York: W. W. Norton & Company, 1989. — ISBN 0-393-30564-3
    • Hoyt, Edwin P. Guerilla: Colonel von Lettow-Vorbeck and Germany’s East African Empire. — New York, London: MacMillan Publishing Co., Inc. (New York); Collier MacMillan Publishers (London), 1981. — ISBN 0-02-555210-4
    • Miller, Charles. Battle for the Bundu: The First World War in German East Africa. — London, New York: Macdonald & Jane’s (London); MacMillan Publishing Co., Inc. (New York), 1974. — ISBN 0-02-584930-1
    • Paice, Edward. Tip and Run: The Untold Tragedy of the Great War in Africa. — London: Weidenfeld & Nicolson, 2007. — ISBN 0-297-84709-0

    Արտաքին հղումներ խմբագրել