Տալլինի ֆոնդային բորսա (Nasdaq Tallinn AS), ֆոնդային բորսա Էստոնիայի Տալլին քաղաքում։ Ստոկհոլմի, Երևանի, Կոպենհագենի, Ռեյկյավիկի, Ֆիլադելֆիայի, Հելսինկիի, Ռիգայի, Վիլնյուսի և NASDAQ-ի բորսաների հետ ընդգրկված է NASDAQ OMX Group բորսաների խմբի մեջ, NASDAQ Baltic ենթախմբում (տես՝ Եվրոպական ֆոնդային բորսաների ցանկԷստոնիայի միակ կարգավորվող բորսան է, որի բաժնետոմսերը 100%-ով պատկանում են Nasdaq Nordic, Ltd ընկերությանը։ Բորսայի գլխավոր ֆոնդային ինդեքսը համարվում է OMX Tallinn-ը (OMXT), նախկին անվանումը՝ TALSE: Ինդեքսում ընդգրկված են հիմնական և լրացուցիչ ցուցակի բոլոր ընկերությունները (ինդեքսի կազմը)։ Nasdaq Tallinn-ը օգտագործում է NasdaqINET և SAXESS առևտրային հարթակները, որոնք օգտագործում են նաև Ստոկհոլմի, Կոպենհագենի, Ռեյկյավիկի, Ռիգայի և Վիլնյուսի բորսաները։ Բորսայում վաճառվում են բաժնետոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր, ֆոնդեր։

Բորսայի կառավարում խմբագրել

2016 թվականին վարչության նախագահն է եղել Kaarel Ots-ը, վարչության անդամ՝ Daiga Auziņa-Melalksne, խորհրդի նախագահ Nasdaq-ից՝ Arminta Saladžienė, խորհրդի նախագահի տեղակալ Nasdaq-ից՝ Teuvo Rossi, խորհրդի անդամ Nasdaq-ից՝ Christina Werner-ը։

Բորսայի պատմություն խմբագրել

Էլեկտրոնային եղանակով առաջին առևտրական գործարքը կայացել է 1996 թվականի մայիսի 31-ին 11 ընկերությունների բաժնետոմսերի գնանշմամբ։ 1996 թվականի հունիսի 3-ին կայացել է TALSE բորսային ինդեքսով առաջին հաշվարկը 100 բազային գնահատմամբ, որը թարմացվում է մեկ րոպեի ընթացքում։ Ինդեքսում ընդգրկված են առաջին և երկրորդ ցուցակի ընկերություններ, որոնք վերահսկում են թողարկված բաժնետոմսերի առնվազն 90% -ը։ Ինդեքսը սակարկման ենթակա չէ։

2000 թվականի հոկտեմբերին Տալլինի բորսան (Tallinna börs) և Էստոնիայի արժեթղթերի ռեեստրը (Eesti Väärtpaberikeskus) միավորվեցին AS Tallinna Väärtpaberibörs ընկերությունների խմբում, միասնական ռազմավարական կառավարման ներքո։ 2001 թվականի ապրիլին ֆիննական HEX Group-ը ձեռք է բերում Tallinn Stock Exchange Group-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը. Էստոնական արժեթղթերի վաճառքը HEX առևտրային հարթակում սկսվեց 2002 թվականի փետրվարի 25-ին։ 2003 թվականի սեպտեմբերի 4-ին Tallinn Stock Exchange Group-ը սկսեց կոչվել HEX Tallinn, շվեդական OM և ֆիննական HEX ընկերությունների հետ միավորվելուց հետո։ 2004 թվականի ապրիլին HEX Tallinn-ը դարձավ Սկանդինավյան բալթիական NOREX բորսաների դաշինքի անդամ և սկսվեց կոչվել OMX Tallinn: 2008 թվականին OMX-ը միավորվեց NASDAQ-ի հետ NASDAQ OMX Group, Inc: OMX Tallinn սկսեց կոչվել NASDAQ OMX Tallinn: 2014 թվականին NASDAQ OMX Group, Inc.-ը փոխեց իր անվանումը և Nasdaq, Inc. NASDAQ OMX Tallinn-ը սկսվեց կոչվել Nasdaq Tallinn:

Ընկերություններ, որոնց բաժնետոմսերը վաճառվում են ֆոնդային բորսայում[1] խմբագրել

Հիմնական ցանկ խմբագրել

  • Arco Vara (ARC1T) - անշարժ գույք
  • Baltika Group (BLT1T) - fashion արդյունաբերություն
  • Ekspress Grupp (EEG1T) - СМИ
  • Harju Elekter (HAE1T) - էլեկտրոէներգետիկա
  • LHV Group (LHV1T) - բանկային ոլորտ
  • Merko Ehitus (MRK1T) - շինարարություն
  • Nordecon (NCN1T) - շինարարություն
  • Olympic Entertainment Group (OEG1T) - կազինո
  • PRFoods (PRF1T) - ձկների վերամշակում
  • Silvano Fashion Group (SFG1T, ранее PTA Grupp, PTAAT)) - ներքնազգեստի կարում
  • Skano Group (SKN1T, ранее Viisnurk, VSN1T и VNU1T) - փայտամշակում
  • Tallink Grupp (TAL1T) - ծովային առաքում
  • Tallinna Kaubamaja Grupp (TKM1T) - առևտուր
  • Tallinna Vesi (TVEAT) - ջրի փոխադրում և բաշխում

Լրացուցիչ ցանկ

  • Pro Capital Grupp AS(PKG1T) (ранее AS Pro Capital) - անշարժ գույք
  • Trigon Property Development (TPD1T) - ներդրումային ֆոնդ

Բալթյան First North (այլընտրանքային շուկա)

  • Linda Nektar (LINDA)

Նախկին կազմակերպություններ ցանկից

  • Eesti Telekom (ETLAT)
  • Eesti Ühispank
  • Estiko
  • Hansapank
  • Kalev (KLV1T), позже Luterma AS
  • Norma (NRM1T)
  • Saku Õlletehas (SKU1T)
  • AS Starman (SMN1T)
  • Tallinna Farmaatsiatehas (TFA1T)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nasdaq Baltic Index». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել