Տալաս (վերին հոսանքում՝ Ուչատ, Կարակոլ), գետ Ղրղզստանում և Ղազախստանում։ Երկարությունը 661 կմ է, ավազանը՝ 52,7 հազար կմ2։ Կազմվում է Կիրգիզական լեռնաշղթայից սկիզբ առնող Կարակոլ և Ուչկոշոյ գետերի միախառնումից, հոսում Տալասի հովտով, կորչում Մույունկում ավազներում։ Սնումը ձնասառցադաշտային է։ Վարարում է ապրիլի վերջերից սեպտեմբեր։ Ջրի միջին ծախսը վերին հոսանքում 27,4 մ3/վրկ է։ Սառցակալման երևույթներ նկատվում են դեկտեմբերից մարտ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Տալասի վրա կառուցվել է Կիրովի ջրամբարը։ Ափերին են Տալաս, Ջամբուլ քաղաքները։

Տալաս
Տալաս գետ
Բնութագիր
Երկարություն661
Ավազանի մակերես52 700 կմ²
Ջրի ծախս27,4
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKara-Buura?
Ջրի մարմիններKirov Reservoir?
ԵրկիրՂրղզստան Ղրղզստան
Ղազախստան Ղազախստան
ԵրկրամասԹալասի մարզ և Ժամբիլսկայա շրջան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 544