Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան (Վարշավա)

Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան (լեհ.՝ Pomnik Tadeusza Kościuszki), լեհ քանդակագործ Անտոն Պոպելի կողմից 1910 թվականին ստեղծված հուշարձան, որը տեղադրվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2010 թվականին։

Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան
Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանը, 2010 թվական
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
Ստեղծումնոյեմբերի 16, 2010
Երկիր Լեհաստան
ԲնակավայրՎարշավա
Շինության ձև10 մետր բարձրությամբ
բրոնզե և մարմարե հուշարձան
Նյութբրոնզ և մարմար
Ներկա վիճակկանգուն
 Tadeusz Kościuszko Monument in Warsaw Վիքիպահեստում

Կոստյուշկոյի կյանքն ու պայքարը խմբագրել

 
Տադեուշ Կոստյուշկոյի դիմանկար, հեղինակ՝ Կազիմեժ Վոյնյակովսկի

Անջեյ Տադեուշ Բոնավենտուրա Կոստյուշկոն (1746-1817) իր ողջ կյանքն անցկացրել է ազատության համար պայքարում, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ իր հայրենի Լեհաստանում։ Ծնվել է 1746 թվականին Լիտվական Մեծ դքսության Մերեչևշչինայում (այժմ՝ Բելառուսիայի Բրեստի մարզի Իվացևիչսկի շրջան)։ Ավարտել է Վարշավայի ասպետական դպրոցը։ Ֆրանսիայում ճարտարագիտական և հրետանային դասընթացներն ավարտելուց հետո Բենջամին Ֆրանկլինի երաշխավորությամբ Կոստյուշկոն հրավիրվում է ԱՄՆ՝ գեներալ Ջորջ Վաշինգտոնի մոտ, հեղափոխությանը մասնակցելու համար։ 1776 թվականին նա նշանակվում է Կոնտինենտալ բանակի գնդապետ, որից հետո օգտագործելով իր ճարտարագիտական մասնագիտական գիտելիքները՝ օգնում է ամերիկյան ուժերին ամրություններ կառուցելու Սարատոգայի և Ուեսթ Փոյնթի մոտ, ինչպես նաև՝ Դելավեր գետի երկայնքով։ 1781 թվականին Կոստյուշկոն պատասխանատվություն էր կրում գեներալ մայոր Նաթանիել Գրինի ռազմավարական նահանջի տրանսպորտային սպասարկման ապահովման համար։ 1783 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը նրան շնորհեց բրիգադի գեներալի կոչում և Օհայոյի նահանգում նվիրեց հողատարածք։ Հետագայում Կոստյուշկոն վաճառում է իր ունցվածքը և ստացված միջոցներով Նյու Ջերսի նահանգի Նյուարկում հիմնում դպրոց աֆրոամերիկացիների համար։ Այդ ժամանակ էլ նա դարձավ Ցինցինատի Ընկերության համահիմնադիր և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։ 1784 թվականին Կոստյուշկոն վերադարձավ հայրենիք, իսկ 1789 թվականին դարձավ լեհական բանակի գեներալ-մայոր։ 1794 թվականին նա ստացավ գործնական դիկտատորական լիազորություններ, ղեկավարելով Ռուսաստանից Լեհաստանի ազատագրության ապստամբությունը, տարավ առաջին հաղթանակը Ռացլավիցամի ճակատամարտում։ Մոտենալով Վարշավային՝ Կոստյուշկոն աջակցեց 1794 թվականի ապրիլի 17-18-ը Յան Կիլինսկու ղեկավարած ապստամբության զինված պայքարին, որի ընթացքում ռուսական զորքերը ստիպված եղան թողնել մայրաքաղաքը։ Վարշավա ժամանելուց հետո նա ձեռնամուխ եղավ քաղաքի ամրապնդմանը, այնուհետև կազմակերպեց ռուսական և պրուսական զորքերի դեմ երկարատև և ակտիվ դիմադրություն, որը տևեց 1794 թվականի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 6-ը։ Մացեյովիցամի ճակատամարտում պարտությունից և Պրահայի պաշարման ժամանակ լեհերի նկատմամբ ռուսների դաժան հաշվեհարդարից հետո Կոստյուշկոն բանտարկվեց, բայց 1796 թվականին ազատ արձակվեց։ 1797 թվականին նա մեկնեց Ամերիկա, իսկ 1798 թվականին հիմնավորվեց Ֆրանսիայում։ Կոստյուշկոն շարունակեց պայքարը ազատության համար մինչև մահ՝ 1817 թվականին Շվեյցարիայում ձիուց ընկնելուց առաջացած վնասվածքների հետևանքներից[1][2][3]։

Հուշարձանի պատմություն խմբագրել

 
Հուշարձանի ապամոնտաժումը, 1991 թվական

Վարշավայում Կոստյուշկոյի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը նրա մահից հետո՝ 1817 թվականին, առաջ քաշվեց իշխան Ադամ Չարտորիսկին, սակայն ցարական իշխանությունները համաձայնություն չտվեցին։ Լեհաստանի անկախության վերականգնումից հետո մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին այդ գաղափարը անուշադրության մատնեց։ Նրա մահից հետո Վարշավայի քաղաքապետ Ստեֆան Ստարժինսկու կողմից նախապատրաստվեց նախագիծ, որը ներկայացվեց Փարիզի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսին, սակայն սկսված պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ հուշարձանի կառուցման համար ստեղծվեցին յոթ կոմիտեներ, որոնք իրենց ճանապարհին հանդիպելով տարբեր դժվարությունների, այդ թվում ֆինանսական խնդիրները և հարևան երկրների զավթողական քաղաքականությունը, չիրականացրին իրենց մտադրությունները[4]։

Այն տեղում, որտեղ այժմ գտնվում է Կոստյուշկոյի հուշարձանը, 1985 թվականի հուլիսի 20-ին բացվել է «Ժողովրդական Լեհաստանի պաշտպանության և ծառայության ընթացքում զոհվածների» (լեհ.՝ Poległym w Służbie i Obronie Polski Ludowej) հուշարձանը, որը կառուցվել էր կոմունիստական կառավարության պատվերով, ճարտարապետ Բոգդան Խմելևսկու կողմից, Գլիվիցեի տեխնիկական աշխատանքների գործարանում և իրենից պատկերում էր «զինվորների, ԼԱԿ-ի և ԵՊՄ-ի անդամների, ոստիկանների, քաղաքացիական կամավորական ոստիկանների, բանվորների, գյուղացիների և մտավորականների խորհրդանշական խումբ, որոնք բարձրացնում են լեհական արծվին»[5][6][7]։ 6 տարի անց, 1991 թվականին այն ապամոնտաժվեց, բաժանվեց 483 մասերի, որոնք ներկայումս գտնվում են ԼԺՀ հուշարձանների թանգարանում, Ռուդա Սլյոնսկայայում[5][8]։

2003 թվականին Վարշավայում Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանի կառուցման Ասոցիացիայի նախագահ Մարիան Մարեկ Դրոզդովսկին դիմեց քաղաքային իշխանություններին, տարբեր միավորումների, այդ թվում արտասահմանյան, հուշարձանի ստեղծման նախագծի մրցույթի և դրա կառուցման ծախսերը հոգալու համար։ Առաջարկին արձագանքեց միայն «Bank Handlowy» առևտրական բանկը, որի ղեկավարությունը ամերիկյան բանկերի հետ միասին հատկացրեց մեկ միլիոն զլոտի, խնդրանքով, որ այդ միջոցներով Վարշավայում կառուցվի վաշինգտոնյան հուշարձանի կրկնօրինակը։ Մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը բավարարեցին խնդրանքը և համապատասխան որոշում կայացրին ևս մեկ միլիոն զլոտի հատկացնելու վերաբերյալ։

Ամերիկյան հուշարձանի կրկնօրինակը պատրաստեցին կրակովցի ճարտարապետներ Աննա և Վոյցեխ Սեկովները։ Հուշարձանի Բրոնզե տարրերը ձուլվեցին Գլիվիցի տեխնիկական աշխատանքների գործարանում, իսկ հիմքը և պատվանդանը պատրաստեց «Piast» ձեռնարկությունը[9][10][11][12][13][14]։ Ոմանք քննադատեցին ապագա հուշարձանը այն փաստի համար, որ նրա նախագիծը մրցույային կարգով չէր ընտրվել այլ դարձել էր «ամերիկյան հուշարձանի կլոնը»[15]։

Հուշարձանը Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ պուրակում 1910 թվականին բացված լեհ քանդակագործ Անտոն Պոպելի հեղինակած Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանի ճշգրիտ կրկնօրինակն էր[9][11]։ Հուշարձանի կառուցման նախաձեռնությունը պատկանում էր Լեհական ազգային դաշինքին և ԱՄՆ-ում բնակվող լեհ քաղաքացիներին, արձանը ձուլվել էր Ժյուլ Բերհեմի «American Art Foundry» արտադրությունում, իսկ ամբողջ հուշարձանը կառուցող կապալառուն Մ. Ջ. Ֆալվին էր «Kyle Granite Company» ընկերությունից[2]։ Բացման արարողության մասնակիցները պարտավորվեցին, որ Կոստյուշկոյի հուշարձանը կտեղադրվի նաև Վարշավայում Լեհաստանի անկախացումից հետո, սակայն այդ նախագծին անդրադարձան հարյուր տարի հետո[13][16]։

 
Կոստյուշկոյի հուշարձանը Վարշավայում
 
Կոստյուշկոյի հուշարձանը Վաշինգտոնում

2010 թվականի սեպտեմբերի 27-ին կայացավ հուշարձանի հիմնարկեքի արարողությունը[17]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացավ 2010 թվականի նոյեմբերի 16-ին, որին մասնակցեցին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը, Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Լի Ֆայնստայնը, «Bank Handlowy» բանկի նախագահ Սլավոմիր Սիկորան և Մարիաննա Մարեկ Դրոզդովսկու հուշարձանի շինարարության ընկերակցության նախագահը[11][18]։ Կոմարովսկին նշեց, որ «Տադեուշ Կոստյուշկոն հանդիսանում է ողջ երկրի և ողջ լեհ ժողովրդի նշանավոր գործիչ։ Կոստյուշկոն համարվում է ազատության համար պայքարի խորհրդանիշ ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև ԱՄՆ-ի համար։ Նա խորհրդանշում է այն փաստը, որ լեհերը կարող են աշխատել և պայքարել, որպեսզի պաշտպանեն իրենց և այլ երկրների ազատությունը, Ձեր և մեր ազատությունը»[19]։ Չնայած վատ եղանակին, արարողությանը մասնակցում էին մայրաքաղաքի բնակիչներ, Կոստյուշկոյի անունը կրող տեղական դպրոցների աշակերտներ, երեք զորատեսակների պատվո պահակային շարասյուներ, որոնք ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի պատվանդանին և այն օծեց Վարշավայի արքեպիսկոպոս, կարդինալ Կազիմեժ Նիչը[14][16][20][21][22]։ Հուշահամալիրը դարձավ Կոստյուշկոյի առաջին արձանը Վարշավայում, որը հիմնադրվեց հուշարձանի կառուցման կոմիտեի հիմնադրումից 193 տարի հետո[10][20]։

 
Կոստյուշկոյի արձանը

Ճարտարապետություն խմբագրել

Բրոնզե արձանը պատկերում է գեներալ Կոստյուշկոյին Կոնտինենտալ բանակի ռազմական համազգեստով, որը բաղկացած է երկար վերարկուից, ծոպերիզավոր ուսադիրներից, գոտուց, երկարաճիտ կոշիկներից և գլխարկից։ Աջ ոտքով քայլ կատարելով առաջ՝ աջ ձեռքով ոտքի վրա է դնում Սարատոգայի ամրությունների քարտեզը, ձախ ձեռքում բռնելով սուրը։ Քանդակը կանգնած է մարմարե քառակուսի պատվանդանի վրա, հայացքն ուղղված դեպի հարավ և բոլոր կողմերից զարդարված բրոնզե արձանիկներով։ Քանդակի չափերը կազմում են 10-ը 4-ի վրա ոտնաչափ, իսկ տրամագիծը 4 ոտնաչափ։ Պատվանդանի չափերը կազմում են 15x20 ոտնաչափ, տրամագիծը՝ 20 ոտնաչափ։ Հյուսիսային կողմում տեղադրված է երկրագնդի մանրակերտը, որի վրա նստած արծիվը տարածել է իր թևերը՝ պաշտպանելով դրոշը, վահանը և սուրը ուղղված են դեպի Ամերիկա։ Հարավային կողմում արծիվը կատաղի պայքար է մղում օձի հետ երկրագնդի վերին մասում, ցույց տալով Լեհաստանը։ Արևելյան կողմում տեղադրված են Կոստյուշկոյի երկու զինվորների պատկերները, որոնք հագել են ամերիկյան զինվորական համազգեստ։ Նրանցից մեկի ձախ ձեռքում դրոշ է, աջ ոտքի մոտ դրված է թմբուկ։ Աջ ձեռքով նա արձակում է ամերիկացի զինվորի գոտկատեղից կապված պարանը, որն էլ խորհրդանշում է ԱՄՆ-ի բանակը։ Արևմտյան կողմում տեղակայված են Կոստյուշկոյի երկու զինվորների պատկերները, որոնք հագել են լեհական զինվորական համազգեստ։ Նրանցից մեկը պառկած է գետնին և աջ ձեռքով ցույց է տալիս հեռուն, ցանկանալով վերադառնալ մարտի դաշտ, լեհ զինվորի օգնությամբ, որը գյուղացիական արտահագուստով է և խորհրդանշում է Լեհաստանի բանակը։ Վաշինգտոնի հուշարձանից միակ տարբերությունը համարվում է պատվանդանի ճակատային մասում առկա «TADEUSZ KOSCIUSZKO» մակագրությունը և «Bank Handlowy»-ի լոգոտիպը, որը նվիրված է հուշարձանի բացման 140-ամյակին[16][23].:

       
Հուշարձանի տեսքն առջևից Հուշարձանի տեսքը ձախից Հուշարձանի տեսքն աջից Հուշարձանի տեսքը հետևի կողմից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tadeusz Kosciuszko statue, Washington DC». Washington DC City Pages. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  2. 2,0 2,1 «Brigadier General Thaddeus Kosciuszko, Washington DC». Смитсоновский музей американского искусства. Վերցված է 1 октября 2015-ին.
  3. «Odsłonięcie pomnika Tadeusza Kościuszki – akredytacje prasowe». Городской совет Варшавы. 28 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  4. «Pomnik Kościuszki stanie w Warszawie». Podroze.onet.pl. 27 сентября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  5. 5,0 5,1 «Poległym w Służbie i Obronie Polski Ludowej (Warszawa)». Музей ПНР. Վերցված է 1 октября 2015-ին.
  6. «Poległym w Służbie i Obronie Polski Ludowej». Sztuka.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  7. «Pomniki nie są na zawsze». Gazeta Wyborcza. 17 апреля 2014. Վերցված է 1 октября 2015-ին.
  8. «Pomnik Poległym w Służbie i Obronie Polski Ludowej». Polskie Radio. 1 апреля 2014. Վերցված է 1 октября 2015-ին.
  9. 9,0 9,1 «W Warszawie stanął pomnik Tadeusza Kościuszki». Командный гарнизон Варшавы. 26 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  10. 10,0 10,1 «Naczelnik Kościuszko nareszcie w Warszawie». Городской совет Варшавы. 16 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 11,2 «Pomnik Tadeusza Kościuszki odsłonięty». MMWarszawa.pl. 16 ноября 2016. Վերցված է 1 октября 2015-ին.
  12. «Odsłonięcie pomnika Tadeusza Kościuszki». Warszawa NaszeMiasto. 16 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  13. 13,0 13,1 «Традиции великого литвина». Историческая правда. 22 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  14. 14,0 14,1 «Обретение Костюшко». Вечерний Брест. 19 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  15. «Pomnik Tadeusza Kościuszki stanie w październiku na pl. Żelaznej Bramy». Gazeta Wyborcza. 12 октября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Pomnik Tadeusza Kościuszki wreszcie w Warszawie». Bankier.pl. 17 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  17. «Pomnik Tadeusza Kościuszki». Городской совет Варшавы. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  18. «Kosciuszko Monument Unveiled in Warsaw». Посольство США в Польше. 16 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  19. «Warszawa: pomnik Kościuszki odsłonięty». TVP Info. 16 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  20. 20,0 20,1 «Polish, US officials unveil Kosciuszko monument». San Diego Union-Tribune. 16 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  21. «Odsłonięto pomnik Kościuszki». Wiadomosci.onet.pl. 16 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 1 октября 2015-ին.
  22. «Pomnik zamiast UB-elisku. Czekaliśmy na niego 200 lat». Gazeta Wyborcza. 17 ноября 2010. Վերցված է 1 октября 2015-ին.
  23. «W maju w Warszawie stanie kopia pomnika Kościuszki». Gazeta Wyborcza. 4 января 2010. Վերցված է 1 октября 2015-ին.