Տաբարե Վասկես (իսպ.՝ Tabaré Ramón Vázquez Rosas, հունվարի 17, 1940(1940-01-17)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - դեկտեմբերի 6, 2020(2020-12-06)[4][5][6], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի պետական գործիչ, Ուրուգվայի նախագահը 2015 թվականի մարտի 1-ից։

Տաբարե Վասկես
իսպ.՝ Tabaré Vázquez
 
Կուսակցություն՝ Socialist Party of Uruguay? և Լայն ճակատ
Կրթություն՝ Հանրապետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ, պրոֆեսոր և ուռուցքաբան
Ծննդյան օր հունվարի 17, 1940(1940-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Վախճանի օր դեկտեմբերի 6, 2020(2020-12-06)[4][5][6] (80 տարեկան)
Վախճանի վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Թաղված Cementerio de La Teja
Քաղաքացիություն  Ուրուգվայ[6]
Ի ծնե անուն իսպ.՝ Tabaré Ramón Vázquez Rosas
Ամուսին María Auxiliadora Delgado?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

2005 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի մարտի 1-ը զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, այդ պաշտոնում ընտրվել է 2004 թվականի հոկտեմբերի 31-ին։ Երկրորդ անգամ երկրի նախագահ է ընտրվել 2014 թվականի նոյեմբերին[10], պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 1-ին[11]։ Մասնագիտությամբ ուռուցքաբան Վասկեսը ձախ կենտրոնամետ Լայն ճակատի անդամ է։

Կենսագրություն խմբագրել

Գալիսիական ծագում ունի, ձախ հայացքների կրող արհմիութենական ակտիվիստի որդի է։ 1972 թվականին Վասկեսն ավարտել է Ուրուգվայի բժշկական համալսարանը՝ ուռուցքաբանի մասնագիտությամբ։ 1976 թվականին արժանացել է Ֆրանսիայի կառավարության դրամաշնորհին, ինչը նրան թույլ է տվել լրացուցիչ կրթություն ստանալ Փարիզի Գյուստավ Ռուսսիի ինստիտուտում, որը համարվում է աշխարհի լավագույն ուռուցքաբանական կենտրոններից մեկը։ 1986 թվականին հիմնադրել է ուռուցքաբանության և ռադիոթերապիայի կենտրոնը (Centro de Oncología y Radioterapia, COR)՝ երկրում քաղցկեղի դեմ պայքարի առաջատար հաստատություններից մեկը։

1983 թվականին անդամակցել է Ուրուգվայի ընդհատակյա Սոցիալիստական կուսակցությանը, 1987 թվականին ընդգրկվել է դրա կենտրոնական կոմիտեի կազմում։ 1990-1995 թվականներին Վասկեսը Մոնտեվիդեոյի առաջին քաղաքապետն էր ձախ և ձախակենտրոնամետ կուսակցությունների Լայն ճակատ կոալիցիայից։ Քաղաքապետի պաշտոնում բարելավել է կոմունալ ծառայությունների աշխատանքը և ավելացրել սոցիալական ոլորտի աշխատողների աշխատավարձը՝ մասամբ մայրաքաղաքի գանձարանի պարտքի ավելացման հաշվին։

1994 թվականի ընտրություններում եղել է Ուրուգվայի նախագահի թեկնածու, բայց հավաքել է ընդամենը 30,6 % ձայն և պարտվել։ 1996 թվականին ընտրվել է Լայն ճակատի առաջնորդ՝ փոխարինելով Լիբեր Սերենյիին։ 1999 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին, սակայն երկրորդ փուլում հավաքելով 45,9 %, պարտվել է Խորխե Բատլե Իբանյեսին։ 2004 թվականին, ստանալով 51,7 %, դարձել է Ուրուգվայի առաջին նախագահը, որը չի պատկանում ո՛չ Կոլորադոյի լիբերալ կուսակցությանը, ո՛չ էլ աջ Բլանկոյին։

Որպես նախագահ Վասկեսը կյանքի է կոչել Լայն ճակատի ծրագիրը՝ հանդես գալով հարկման համակարգի բարեփոխման, բնակչության սոցիալական պաշտպանության ավելացման, այդ թվում՝ պարենի օգնության և առողջապահության աջակցության ավելացման օգտին։ Իրականացրել է հարկային (2007) և կենսաթոշակային (2009) բարեփոխումներ։ Ժամկետից շուտ (2006 թվականին) մարել է ԱՄՀ-ի վարկը։ Վասկեսի օրոք նկատվել է երկրի ՀՆԱ-ի կայուն աճ և աղքատության մակարդակի կրճատում։  Իրականացվել է 1970-ականների ռազմական խունտայի հանցագործությունների ակտիվ հետաքննություն։

Վասկեսն ակտիվորեն կարգավորում է արտաքին քաղաքական կապերը, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայում. արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեյնալդո Գարգանոյի գործողությունների շնորհիվ վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ[12]։ Խորհրդարանը փորձել է աբորտների օրինականացման մասին օրենք ընդունել, որն Ուրուգվայում արգելված է 1938 թվականից։ Վասկեսն, այնուամենայնիվ, բազմիցս հայտարարել է, որ կարող է օգտագործել վետոյի իրավունքը խորհրդարանի հետ անհամաձայնության դեպքում։

2008 թվականին դուրս է եկել Ուրուգվայի Սոցիալիստական կուսակցությունից։ 2009 թվականի վերջին երկրի նոր նախագահ է ընտրվել նրա կուսակից Խոսե Մուխիկան, և 2010 թվականի մարտի 1-ին Տաբարե Վասկեսն ավարտել է նախագահական գործունեությունը (Սահմանադրությունն արգելում է նախագահի պաշտոնում առաջադրվել երկու անընդմեջ ժամկետով)։

2014 թվականի նոյեմբերի 30-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Տաբարե Վասկեսը հաղթել է իր պահպանողական մրցակից Լուիս Ալբերտո Լակալե Պոուին և հռչակվել նորընտիր նախագահ։ Երկրորդ անգամ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 1-ին։

2015 թվականի հոկտեմբերին պաշտոնական այցով դեպի Ֆրանսիա թռիչքի ժամանակ օգնություն է ցուցաբերել և մասնակցել է ավիաչվերթի ուղևորուհու կյանքը փրկելուն[13]։

Ընտանիք խմբագրել

 
Տաբարե Վասկեսը և Ուգո Չավեսը

Ամուսնացած է Մարիա Դելգադոյի հետ։ Ամուսինները չորս երեխա ունեն, որոնցից մեկին որդեգրել են (Իգնասիո, Ալվարո, Խավիեր և որդեգրված Ֆաբիան)։

Պարգևներ խմբագրել

  • Արժանիքների շքանշանի ասպետ (Կատար, 03.05.2007)[14]
  • Սան Լորենսո ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ (Բոլիվիա, 07.09.2010)[15]
  • Օմար Տորրիխոս Էրրերի շքանշանի հատուկ դասի Մեծ խաչի ասպետ (Պանամա, 2008)[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Weinstein M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Murió el expresidente Tabaré Vázquez
  5. 5,0 5,1 5,2 Falleció el expresidente Tabaré Vázquez
  6. 6,0 6,1 6,2 6,3 National Library of Uruguay — 1815.
  7. Ex Presidentes recibieron medalla al mérito militar en la categoría Oficial General — 2011.
  8. OTORGAMIENTO DE MEDALLA AL MERITO MILITAR. JULIO MARIA SANGUINETTI. LUIS ALBERTO LACALLE. JORGE BATLLE. TABARE VAZQUEZNational Directorate of Official Printings and Publications.
  9. https://saladeprensa.usal.es/node/42561
  10. Лидер Уругвая Хосе Мухика поздравил Васкеса с победой на выборах.
  11. Избранный президент Уругвая Табаре Васкес вступит в должность.
  12. Chronicle on Cuba — November 2004 Foreign Affairs Արխիվացված 2007-03-12 Wayback Machine // Cubasource
  13. Президент Уругвая спас молодую француженку на борту самолёта
  14. Vázquez, condecorado por príncipe heredero de Qatar Lr21.com.uy, 3 May 2007 (Իսպաներեն)
  15. «ECUADOR CONDECORA AL EX PRESIDENTE TABARÉ VÁSQUEZ». Ministerio de Relaciones Exteriores, Comercio e Integración - Ecuador. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին. (Իսպաներեն)
  16. «Actividades del Presidente Vázquez y Comitiva Oficial en su visita de Estado a Panamá». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբարե Վասկես» հոդվածին։