Վեվելխեմ, համայնք և քաղաք Բելգիայի Թագավորության Արևմտյան Ֆլանդրիա պրովինցիայում։ Համայնքի կազմում ընդգրկված են Խուլլեխեմ, Մուրսել և Վեվելխեմ քաղաքները։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքն ընդհանուր առմամբ ուներ 31 հազարից մի փոքր ավելի բնակիչ և զբաղեցնում էր 38,76 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում էր 800 մարդ[3]։

Բնակավայր
Վևելգեմ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես38,76 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն31 412 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ056
Փոստային դասիչ8560[2]
Պաշտոնական կայքwevelgem.be(նիդեր.)
Վևելգեմ (Բելգիա)##
Վևելգեմ (Բելգիա)

Քաղաք կարելի է հասնել ավտոմեքենայով, նավով, ինքնաթիռով, գնացքով։ Լինելով Գենտ-Վեվելխեմ ամենամյա հեծանվավազքի միջազգային մրցումների վերջնակետը՝ դարձել է բավականին հանրաճանաչ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի՝ մեզ հայտնի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1197 թվականին։ Այդ տարիներին այստեղ էր գտնվում ցիստերցիան հոգևոր միաբանության Գուլդենբերգի աբբայությունը, որին շրջակա մի շարք վայրերում ալրաղացներ էին պատկանում[4]։ 1278-1310 թվականներին միանձնուհիների վանքի մայրապետը Իդա անունով մի կույս է եղել[5], թեև Մարկ Բրիոնի ցուցակում աբբայությունը հիշատակված է որպես արական[6]

Քաղաքի միջով անցնող նավարկելի Դե Լեյ գետը հին ժամանակներում օգտագործվել է ևս մեկ կարևոր նպատակով. այս գետի ջրերում թրջել են դաշտերից հնձած վուշը, նախնական մշակման ենթարկել՝ նախքան գործարաններից մեկում հիմնական մշակման ենթարկելը։ Այդ պատճառով էլ Դե Լեյն ստացել է Ոսկեգետ մականունը (նկատի է առնվել ոչ միայն վուշի գույնը, այլև գետի շնորհիվ մեծ գումար վաստակելու հնարավորությունը)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները Վևելգեմի մերձակայքում ռազմական օդանավակայան են կառուցել, որն այսօր էլ կա, սակայն արդեն օգտագործվում է մասնավոր նպատակներով։ Պահպանվել է նաև գերմանական զինվորական գերեզմանոցը, որտեղ թաղված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված 47,864 զինվոր։ Դա գերմանական ամենախոշոր շիրմատունն է Բելգիայում։ Գերեզմանատնից այն կողմ գերմանացիները կառուցած են եղել նաև կեղծ օդանավակայան՝ փայտե մեծ ինքնաթիռներով. դա արել են՝ հակառակորդի ուշադրությունը իսկական ռազմական օդանավակայանից շեղելու նպատակով։ Պահպանվել են այդ կեղծ օդակայանի մնացորդները, երկաթգծի մոտ՝ մեծ ու փոքր մեկական բունկեր։ Վերականգնվել է Բելգիական Lauwe-ն Վևելգեմին կապող կամուրջը, որն ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռմբակոծության հետևանքով։

Անվանի վևելգեմցիներ խմբագրել

  • Annelien Coorevits, Միսս Բելգիա, 2007 թ.
  • Justine De Jonckheere, Միսս Բելգիա, 2011 թ.
  • Steak Number Eight, 2007 թ.հիմնադրված ռոք երաժշտախումբ
  • Dag Otto Lauritzen, նորվեգացի նախկին հեծանվաարշավորդ, որը երկար տարիներ ապրել է Gullegem-ում
  • Aagje Vanwalleghem, 2004 թ. օլիմպիական խաղերի որակավորման փուլը հաղթահարած մարմնամարզիկ
  • Steven Vanackere (Dutch: [ˈsteːvə(n) vɑnˈɑkərə]), Վեվելգեմում ծնված ֆլամանդացի քաղաքական գործիչ
  • Jean-Claude Van Geenberghe, ձիարշավորդ, որը երկար տարիներ ապրել է Մուրսելում
  • Gaston Rebry junior (1933−2007 թթ.), նկարիչ
  • Serge Dorny (* 1962), բելգիացի օպերային դիրիժոր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. Crossroads Bank for Enterprises
  3. «Population per municipality as of 1 January 2016 (XLS; 397 KB)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Kortrijk, Geschied- en Oudheidkundige Kring van. Handelingen. էջ 231. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  5. Warlop, E. (1976). The Flemish Nobility Before 1300: Historical study. v. 1, Text. v. 2, Notes. G. Desmet-Huysman. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  6. Brion, Marc (2010). «Het archeologische onderzoek in Belgische Cistercienzerinnencontexten, een vergelijkende studie». Novi Monasterii. 10: 75–87.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վևելգեմ» հոդվածին։