Վրացերեն Վիքիպեդիան (վրաց.՝ ქართული ვიკიპედია, Քարթուլի վիկիպեդիա) Վիքիպեդիայի վրացերեն լեզվով բաժանումն է։ Առաջին հոդվածը գրվել է 2004 թվականի փետրվարի 24-ին։ Իսկ 2006 թվականի օգոստոսի 16-ին հոդվածների թիվը անցել է 10000 սահմանը։ Ըստ 2009 թվականի նոյեմբերի 11-ին Վրացերեն Վիքիպեդիայում գոյություն ուներ 34 452 հոդված (հոդվածների քանակով 50-րդ տեղը)։ Որակի ոչ պաշտոնական ցուցանիշը՝ «խորությունը» (m:Depth) Վրացերեն Վիքիպեդիայի համար հավասար է 32, ինչը 10 մինչև 100 հազար հոդվածով Վիքիպեդիաների ամենալավ ցուցանիշն է։

Վրացերեն Վիքիպեդիա
Изображение логотипа
ka.wikipedia.org
ՏեսակՎիքիպեդիայի լեզվաբաժին և MediaWiki instance?
Լեզուվրացերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Բացվածնոյեմբեր 2003
 Georgian Wikipedia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վիքիպեդիայի վրացերեն բաժինը ստեղծվել է 2003 թվականին՝ վրացի էսպերանտիստ Ավթանդիլ Աբուլաձեի խնդրանքով[1], որով նա դիմել էր ամերիկացի էսպերանտիստներ Չակ Սմիթին (Chuck Smith, eo) և Բրայն Վիբբերին (Brion Vibber, en)։ Վիքիպեդիայի առաջին տարիներին նոր հոդվածներ ստեղծելու գործընթացքը բավականին պարզ էր։ Աբուլաձեն այդ ժամանակ ակտիվ մասնակցում էր Վիքիպեդիայի Էսպերանտո բաժնի խմբագրումներին, որտեղ նա ստեղծել է հարյուրավոր հոդվածներ ճշգրիտ գիտությունների և Կովկասի աշխարհագրության վերաբերյալ[2]։ Վիքիպեդիայի վրացերեն բաժնին նա վերադարձել է միայն 2005 թվականի փետրվար ամսին, երբ բաժնում կար ընդամենը 26 հոդված։

Ավթանդալ Աբուլաձեն հանկարծամահ է եղել 2005 թվականին, նրան հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Վրացերեն Վիքիպեդիայի մասնակիցները՝ տեղադրելով նրա շրջանակով նկարը Վրացերեն բաժնի գլխավոր էջում[3]։ Ավթանդիլ Աբուլաձեի մասին Վիքիպեդիայում վրացերենով կա հոդված, ինչպես նաև էսպերանտո լեզվով։

Ադմինիստրատորներ խմբագրել

Վրացերեն Վիքիպեդիան այժմ ունի 3 ադմինիստրատոր և 2 բյուրոկրատ։ Գրանցված է ավելի քան 49 հազար մասնակից։

Ներքոնշյալ աղյուսակը ցույց է տալիս 2013 թվականի դրությամբ ներկա, նախկին և մահացած ադմինիստրատորների ցանկը.

  •      ներկա
  •      նախկին
  •      մահացած

Բաժնի ձեռքբերում խմբագրել

  • 7 հունիսի 2011 - 50 000 հոդվածներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել