Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում

Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում, ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել 1993 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը Սուխում քաղաքում Վրաստանի և Աբխազիայի զինված ուժերի միջև։ Այն հանդիսանում է 1992-1993 թվականներին տեղի ունեցած վրաց-աբխազական հակամարտության ընթացքում՝ այսպես կոչված Սուխումի համար երրորդ ճակատամարտի շրջանակներում։ Աբխազական զինված ուժերին հաջողվեց փակել ցամաքային բոլոր ուղիները, որոնցով Սուխումում շրջափակման մեջ գտնվող վրացական զորքերին մատակարարվում էր անհրաժեշտ միջոցներ՝ զենք-զինամթերք, սնունդ, այլ բեռներ[1]։

Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում
Վրաց-աբխազական հակամարտություն
(1992-1993)

65001 բորտային համարն ունեցող Տու-134A այրվող ինքնաթիռը Սուխումի Բաբուշարա օդանավակայանում
Թվական 1993 թվականի սեպտեմբերի 20-23
Վայր Բաբուշարա օդանավակայան, Սուխում Աբխազիա/
Արդյունք 5 օդանավի ոչնչացում, 100-ավոր զոհեր
Հակառակորդներ
Աբխազիա Աբխազիա Վրաստան
Սուխումի Բաբուշարա օդանավակայան

Ստեղծված իրավիճակում Վրաստանի կառավարությունը շրջափակման մեջ գտնվող իր զորքերին աջակցելու նպատակով սկսեց օգտագործել Սուխումի դեռևս իր վերահսկողության տակ գտնվող Բաբուշարա օդանավակայանը՝ ներգրավելով նաև քաղաքացիական ինքնաթիռներ։ Ի պատասխան այդ քայլի՝ աբխազական զինված ստորաբաժանումները սկսեցին գրոհել վրացական ինքնաթիռները։ Հիմնականում հարվածները լինում էին ծովի կողմից, երբ ինքնաթիռները վայրէջք էին կատարում։ Հայտնի է, որ նշված ժամանակահատվածում ոչնչացվել է վրացական «Transair Georgia» և «ORBI Georgian Airways» ընկերությունների 5 ինքնաթիռ[1][2][3]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

Սեպտեմբերի 20 խմբագրել

Աբխազական հրետանու կրակոցից ոչնչացվում է «ORBI Georgian Airways» ընկերության պատկանող գործարանային 3352110 և CCCP-65809 բորտային համարներն ունեցող Տու-134А ինքնաթիռը, որը շահագործման էր հանձնվել 1974 թվականի հունվարի 21-ին։ Ոչնչացման ժամանակ փաստաթղթերով ինքնաթիռն արդեն դուրս էր գրվել շահագործումից։ Հարձակման ընթացքում ոչ ոք չի զոհվել[4][5]։

Սեպտեմբերի 21 խմբագրել

 
65893 բորտային համարն ունեցող Տու-134А-3 ինքնաթիռը (առջևում) աղետից 1 տարի առաջ

Վրացական «Transair Georgia» ընկերությանը պատկանող գործարանային 5340120 և CCCP-65893 բորտային համարներն ունեցող Տու-134А-3 ինքնաթիռը, որը շահագործման էր հանձնվել 1975 թվականի սեպտեմբերի 25-ին[6], չվերթ իրականացնում էր Սոչի օդանավակայանից։ Ինքնաթիռը ղեկավարվում էր օդաչու Գ. Գ. Տաբուև, երկրորդ օդաչու Օ. Գ. Շենգելի, նավիգատոր Ս. Ա. Շախի կողմից։ Օդանավի սրահում էին գտնվում բորտուղեկցորդներ Գ. Կ. Կվարցխելիան և Օ. Ի. Մորգունովան։ Ինքնաթիռում գտնվում էին նաև 22 ուղևորներ, որոնց գերակշիռ մասը լրագրողներ էին, այդ թվում՝ ռուսական։ Ինքնաթիռը վայրէջք էր կատարում, երբ 16:25-ին հրթիռային հարձակման է ենթարկվում։ Զենիթահրթիռային Ստրելա-2 հրթիռը արձակվել էր ծովում գտնվող աբխազական մոտորանավակից, որի հրամանատարն էր Տորիա Աչբան։ Կորցնելով կառավարումը՝ ինքնաթիռը 300 մետր բարձրությունից ընկնում է ծովը։ Օդանավում գտնվող բոլոր 27 ուղևորները զոհվում են[7](ռուս.): Որոշ աղբյուրներում նշվում է 28 զոհերի մասին (անձնակազմի 6 անդամ և 22 ուղևոր)[1][2][8][9]։

Սեպտեմբերի 22 խմբագրել

 
Վրացական Տու-154Б-2 ինքնաթիռը, որը, համաձայն որոշ տվյալների, իրականացնում էր վերջին չվերթը՝ Սուխումից Թբիլիսի տեղափոխելով 542 մարդ[10]

Վրացական «Transair Georgia» ընկերությանը պատկանող գործարանային 76А-163 և 85163 բորտային համարներն ունեցող Տու-154Б ինքնաթիռը, որը շահագործման էր հանձնվել 1976 թվականի օգոստոսի 25-ին[11], չվերթ էր իրականացնում Թբիլիսիի օդանավակայանից։ Օդանավում գտնվում էին անձնակազմի 12 անդամ և 120 ուղևոր, որոնք հանդիսանում էին վրացական ոստիկանության աշխատակիցներ։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հարձակման է ենթարկվում աբխազական մոտորանավակից։ Հրթիռը դիպչում է ինքնաթիռի շարժիչին, ինչի հետևանքով օդանավը թեքվում է։ Օդաչուները կարողանում են ուղղել ինքնաթիռը և փորձել վայրէջք կատարել։ Սակայն ժամը 18:36-ին, հարվածելով թռիչքուղուն, Տու-154-ը դուրս է գալիս թռիչքուղուց։ Օդանավում գտնվող մեծ քանակությամբ վառելիքը թափվում է, և խոշոր հրդեհ է բռնկվում։ Զոհվում են 108 մարդ՝ անձնակազմի 8 անդամ և 100 ուղևոր[8][12][13][14]։ Այս աղետը մինչ օրս համարվում է Վրաստանի և Աբխազիայի ամենախոշոր օդային աղետը[15]։ Որոշ աղբյուրներում նշված է, որ ինքնաթիռը ոչ թե ժամանում էր Թբիլիսիից, այլ մեկնում էր Սուխումից, և որի մեջ գտնվում էին փախստականներ[16]։

Նույն օրը երեկոյան հարձակման է ենթարկվում վայրէջք կատարող մեկ այլ Տու-154 ինքնաթիռ, որը այս անգամ չի տուժում[17]։

Սեպտեմբերի 23 խմբագրել

Վրացական «Transair Georgia» ընկերությանը պատկանող գործարանային 42235 և CCCP-65001 բորտային համարներն ունեցող Տու-134А ինքնաթիռը, որը շահագործման էր հանձնվել 1975 թվականի դեկտեմբերի 8-ին[18], գտնվում էր № 2 թռիչքուղու մոտ։ Անձնակազմը օդանավը նախապատրաստում էր թռիչքի։ Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 6 անդամ և 24 ուղևոր, երբ աբխազները ԲՄ-21 Գրադ հրթիռային կայանքից սկսում են հրթիռակոծել օդանավակայանը։ Հրթիռներից մեկը դիպչում է օդանավին և հրդեհ է առաջացնում։ Շնորհիվ անձնակազմի գործողությունների՝ մինչև օդանավի պայթելը բոլոր ուղևորները տարհանվում են։ Այնուամենայնիվ անձնակազմի 1 անդամ զոհվում է[17][19]։

Հրթիռնով գնդակոծվել է նաև վրացական «ORBI Georgian Airways» ընկերությանը պատկանող գործարանային 79A-359 և 85359 բորտային համարներն ունեցող Տու-154Б-2 ինքնաթիռը (շահագործման հանձնված 1979 թվականի սեպտեմբերի 3-ին)[20], որը կայանված էր։ Օդանավում ոչ ոք չկար։ Այն ամբողջությամբ ոչնչացվել է[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Жирохов, Михаил (2005 թ․ հունվարի 21). «Авиация в абхазском конфликте» (ռուսերեն). Уголок неба. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  2. 2,0 2,1 «VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA'S ROLE IN THE CONFLICT» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Georgia air safety profile» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  4. «Aircraft accident Tupolev 134A 65809 Sukhumi-Babusheri Airport (SUI)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  5. «Туполев Ту-134А Бортовой №: 65809». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  6. «Туполев Ту-134А-3 Бортовой №: 65893». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  7. «Уничтожение трёх самолётов а/к Transair Georgia в ходе вооружённого конфликта в Абхазии (борт 4L-65893), 21 сентября 1993 года». AirDisaster.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 «Ад в раю. Часть 4. Последний штурм Сухуми. Хроника». ArtOfWar. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  9. Катастрофа Ту-134 под Сухуми. Грузины и абхазы выдвинули взаимоисключающие версии.(ռուս.)
  10. «Легенда за последний рейс из Сухумского аэропорта или сказ за запас прочности советских самолетов Ту-154» (ռուսերեն). Байки из командировок. 2014 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.(ռուս.)
  11. «Туполев Ту-154Б Бортовой №: 85163». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Уничтожение трёх самолётов а/к Transair Georgia в ходе вооружённого конфликта в Абхазии (борт 4L-85163), 22 сентября 1993 года». AirDisaster.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  13. «Последний день Сухуми». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  14. Катастрофа Ту-154 в Сухуми. На счету у катера-убийцы уже три пассажирских самолета // Газета «Коммерсантъ» № 183 от 24.09.1993.(ռուս.)
  15. «Aircraft accident Tupolev 154B 85163 Sukhumi-Babusheri Airport (SUI)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  16. «Абхазы сбивают самолёт с грузинскими беженцами» (ռուսերեն). YouTube. 2012 թ․ փետրվարի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.(ռուս.)
  17. 17,0 17,1 «Катастрофа Ту-154 в Сухуми. Ракетные атаки на Сухумский аэропорт продолжаются» (ռուսերեն). Коммерсантъ. 1993 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  18. «Туполев Ту-134А Бортовой №: CCCP-65001». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  19. «Уничтожение трёх самолётов а/к Transair Georgia в ходе вооружённого конфликта в Абхазии (борт 4L-65001), 23 сентября 1993 года». AirDisaster.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  20. «Туполев Ту-154Б-2 Бортовой №: 85359». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(ռուս.)
  21. {{cite web|url=http://aviation-safety.net/database/record.php?id=19930923-0%7Ctitle=Aircraft accident Tupolev 154B-2 85359 Sukhumi-Babusheri Airport (SUI)|publisher=Aviation Safety Network|lang=en|accessdate=2013-10-27}(անգլ.)}