Վրադուկ (սերբախորվաթ․՝ Vranduk), գյուղ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական և իրավական տարածք հանդիսացող Սերբական Հանրապետությունում։ Վարչականորեն մտնում է Զենիցայի շրջանի կազմի մեջ։

Գյուղ
Վրանդուկ
Vranduk
Վրանդուկի ամրոցը
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանԶենիցա
Առաջին հիշատակում1410
ԲԾՄ372 մետր
Բնակչություն463 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 32
Պաշտոնական կայքzemuzej.ba/?page_id=133&lang=en
Վրանդուկ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Վրանդուկ (Բոսնիա և Հերցեգովինա)

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 463 մարդ։ Այն գտնվում է շրջկենտրոն Զենիցայից 12 կմ հեռավորության վրա՝ Բոսնա գետի ձախ ափին։

Գյուղի տարածքով անցնում է 1530 մետր երկարություն ունեցող Շամաց-Սարաևո երկաթգիծը։

Անվանում խմբագրել

Վրանդուկ քաղաքի անվանումը ծագել է սերբախորվաթերեն «վրատա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դարպասներ»։ Հնում կոչվել է Վրատնիկ, որից էլ առաջացել է բնակավայրի ներկայիս անվանումը։

Պատմություն խմբագրել

Բնակավայրի մասին առաջին հիշատակումներն եղել է 1410 թվականի մարտի 23-ին՝ Հունգարիայի թագավորի թողած գրառման մեջ, որտեղ նա նշում է, որ գրավել է ժամանակակից Խորվաթիայի մաս կազմող Դուբրովնիկ քաղաքը։

Վրանդուկը միջնադարյան ժամանակահատվածում եղել է արքունի քաղաք։ Թոմաս թագավորն ապրել է Վրանդուկում 1446-1449 թվականներին։ 1447 թվականին այստեղ կառուցվում է կաթոլիկ եկեղեցի։

Թուրքերի կողմից Բալկանյան թերակղզու գրավման ընթացքում Վրադնուկը 1463 թվականին աանցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Մինչև 1887 թվականը այստեղ կենտրոնացված է եղել ռազմական կայազոր։

Օսմանյան ժամանակահատվածում բնակավայրի տարածքում կառուցվել է նաև մզկիթ, որը կրում է սուլթան Մեհմեդ II-ի անունը։

Բնակչություն խմբագրել

Բնակչություն 1971 1981 1991
Ընդհանուր 972 (100 %)[1] 935 (100 %) 625 (100 %)
Բոսնիացիներ 878 (94 % ) 890 (95 %)[2] 617 (99 %)
Սերբեր 49 (5 %) 33 (3 %)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991» (PDF). // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.