Վոն (անգլ.՝ Vaughan), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Յորք մունիցիպալիտետի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 300 557 մարդ (2011 թ․-ի հունիսի 30-ի մարդահամարի արդյունքներով)[1]։

Քաղաք
Վոն
անգլ.՝ City of Vaughan
Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
ՄունիցիպալիտետՅորք
ՆահանգՕնտարիո
ՔաղաքապետՄաուրիցիո Բևիլակուա
Հիմնադրված է1792 թ.
Տվյալ կարգավիճակում1991 թվականից
Մակերես273,56 կմ²
ԲԾՄ180 մ
Բնակչություն306 233 մարդ (2016)
Խտություն1098,6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ905, 289
Պաշտոնական կայքvaughan.ca (անգլ.)
Վոն (Օնտարիո) (Կանադա)##
Վոն (Օնտարիո) (Կանադա)

Աշխարհագրություն խմբագրել

Վոն քաղաքը գտնվում է Օնտարիո նահանգի հարավային հատվածում, նույնանուն՝ Օնտարիո լճի մերձակայքում։ Ամենամոտ քաղաքներն են Տորոնտոն, Մարկեմը և Ռիչմոնդ Հիլլը։

Պատմություն խմբագրել

Մինչև եվրոպացիների հայտնվելը ներկայիս Վոնի տարածքում բնակվում էին հնդկացիական հուրոնները։ 16-րդ դարում այստեղ ապրում էին մոտ 2000 հուրոններ[2]։ 1970 թ․-ին քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են այն ժամանակաշրջանին վերաբերող ոսկրատներ, երբ այստեղ բնակվում էին հնդկացիները[3]։

Այս տեղանք այցելող առաջին եվրոպեացին եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Էտեն Բրյուլեն։ 1615 թ․-ին նա շրջում էր Հուրոնների գոտով։ Սակայն տարածքը սպիտակամորթներով (եվրոպացիներ) բնակեցվեց միայն 1972 թ․-ին Հյուսիսային Կանդայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Սիմքոյի հրամանով[4]։ Քաղաքի անունը դրվել է ի պատիվ Բենջամին Վոնի։ Նա հայտնի է այն բանով, որ 1783 թ․-ին մասնակցել է Փարիզյան հաշտության պայմանագրին (Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միև ընթացող պատերազմ)՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիան։

19-րդ դարում քաղաքը աստիճանաբար աճեց․ եթե 1800 թ․-ին այստեղ ապրում էր ընդամենը 54 մարդ ապա 1840 թ․-ին քաղաքի բնակչության թիվը արդեն հասնում էր 4300-ի։ Այստեղ եկած վերաբնակիչների մեջ կային և՛ անգլիացիներ, և՛ ֆրանսիացիներ, և՛ գերմանացիներ։ 1850 թ․-ին Վոնը ստացավ թաունշիփի (Township) կարգավիճակ։ Նույն թվականին էլ գցվեց Վոնը Տորոնտոյին միացնող ճանապարհը[5]։

Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը Վոնի բնակչության թիվը նվազեց (1940 թ․-ին այստեղ ապրում էին 4873 մարդ), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նոր Աշխարհում ներգաղթը աճեց, և համապատասխանաբար սկսեց աճել նաև քաղաքի բնակչությունը՝ 1960 թ․-ին հասնելով 15 957 մարդու։ Ներգաղթյալների մեջ մեծ թիվ են կազմում իտալացիները, հրեաները և Արևմտյան Եվրոպայի գաղթականները։

1991 թ․-ին Վոնը ստացավ քաղաքի կարգավիճակ (անգլ.՝ city)[6]։

2009 թ․-ին տորնադոյից քաղաքը ծանր վնասներ կրեց, կործանվեցին մոտ 200 տներ[7][8]։ Զոհեր չեն եղել։

Տեղական իշխանություն խմբագրել

Քաղաքի գլուխ կանգնած է քաղաքապետը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Կանադայի լիբերալական կուսակցության անդամ Մաուրիցիո Բևիլակուան (ընտրված 2010 թ․-ի հոկտեմբերի 25-ին)[9]։ Քաղաքապետը գլխավորում է քաղաքային խորհուրդը, որի կազմված է 8 հոգուց[10]։

Չեզոք տարածքներ խմբագրել

Վոնի սահմաններում կա 5 չմիավորված տարածք․ Վուդբրիջ, Մեյփլ, Թորնհիլ, Քոնքորդ, Քլեինբուրգ։

Առողջապահություն խմբագրել

 
Բժշկական առևտրի կենտրոն

Ամբողջ պատմության ընթացքում Վոնում չի գործել հիվանդանոց և տեղի բնակիչները ու հարակից բնակավայրերի բնակիչները ստիպված էին օգտվել Համբեր գետի հիվանդանոցից, որ գտնվում էր հարավային Տորոնտոյում, կամ էլ Նորթ-Յորքի արևելքում գտնվող North York General Hospital հիվանդանոցից։ Այժմ (2019թ.) կառուցվում է հիվանդանոց, որն ըստ պլանավորածի հիվանդների համար իր դռները կբացի 2020թ.ին։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում գրանցված են բիզնեսի ոլորտում աշխատող 9000 իրավաբանական անձ։ Բոլորը միասին վերցված այդտեղ աշխատում է 160 հազար մարդ`Վոնի բնակչության կեսից ավելին[11]։ 2001-2006 թթ. հաշվեգրումների արդյունքների համաձայն քաղաքում մասնավոր բիզնեսի 25 000 աշխատավայր կա (22,2 % աճ)։ Քաղաքում աշխատող ամենախոշոր ընկերություններն են[11]։

  • Bausch & Lomb Canada
  • Cara Operations
  • Jones New York/Jones Apparel
  • MDS Analytical Technologies
  • Miele Canada
  • Royal Group Technologies
  • Sanyo Canada
  • Toromont Industries
  • Concord Confections
  • Adidas Solomon Canada

Առավել զարգացած արդյունաբերական բնագավառներից մեկը Վոնում շինարարությունն է։ 2010 թ.-ին գումարային շրջանառությունը կազմել է 1,406 մլրդ դոլար[12]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «First Nations want say in the preservation of important archaeological sites in Ontario» (անգլերեն). Toronto News. 2010 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Main Seed Barker Page» (անգլերեն). Seed-Barker. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «History Briefs. Bulletin # 8» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «The Tollkeepers Cottage and Early Roads such as Vaughan Road» (անգլերեն). Lost River Walks IUrban Ecology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Bulletin #4: Settlement, Education, Social and Political History. City of Vaughan Archives, Cultural Services Division. 1992.
  7. «Relief and disbelief in Vaughan» (անգլերեն). CNews. 2009 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Rob Roberts (2009 թ․ օգոստոսի 21). «Vaughan man suffers heart attack after tornado injuries; McGuinty visits damaged neighbourhood Read more: http://network.nationalpost.com/np/blogs/toronto/archive/2009/08/21/vaughan-man-suffers-heart-attack-after-tornado-injuries-mcguinty-visits-damaged-neighbourhood.aspx#ixzz1ULushCFE» (անգլերեն). National Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին. {{cite news}}: External link in |title= (օգնություն)
  9. «Mayor Maurizio Bevilacqua Profile» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Members of the council» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  11. 11,0 11,1 «Business in Vaughan» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Development & Construction» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  13. http://wb.yangzhou.gov.cn/yzwb/yhjw/2018-01/29/content_948a2076cc7d4d919f3f13bbcdbad525.shtml
  14. https://www.canadainternational.gc.ca/japan-japon/bilateral_relations_bilaterales/sistercity-jumelage.aspx?lang=eng

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

Բիզնեսը Վոնում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոն (Օնտարիո)» հոդվածին։