Վոկալիզ (ֆրանսերեն՝ vocalise, լատիներեն՝ vocalis ՝ ձայնավոր հնչյուն, հնչող, երգող), առանց բառերի՝ ձայնավոր հնչյունով երգվող ստեղծագործություն (վոկալիզացիա)։ Վոկալիզը սովորաբար վոկալ տեխնիկան զարգացնող էտյուդ կամ վարժություն է (Ջ․ Կոնկոնեի, Հ․ Պանոֆկայի, Մ․ Ի․ Գլինկայի և այլոց վոկալիզները)։ Երբեմն վոկալիզի ձևով են գրվում համերգային կատարման համար նախատեսված պիեսներ (Ռախմանինովի«Վոկալիզ»-ը, Ռավելի «Խաբաներայի ձևով գրված վոկալիզ»-ը, Մետների «Սյուիտ֊վոկալիզ»-ը, Գլիերի ձայնի և նվագախմբի կոնցերտը և այլն)։

Միխայիլ Գլինկա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 494