Վոլգայի ծովալճակներ (նկար)

Ֆեոդոր Վասիլևի նկար

«Վոլգայի ծովալճակներ» (ռուս.՝ Волжские лагуны), ռուս նկարիչ, բնանկարի վարպետ վաղամեռիկ Ֆեոդոր Վասիլևի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1870 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 70 × 127 սմ[2]։ «Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Վոլգայի ծովալճակներ
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1870
բարձրություն71,8 սանտիմետր[1]
լայնություն134 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1870 թվականի ամառային ամիսներին քսանամյա նկարիչ Ֆեոդոր Վասիլևը մեկնել է դեպի Վոլգա գետի հովիտ։ Ճամփորդությանը մասնակցում էին նաև նկարիչներ Իլյա Ռեպինն ու Եվգենի Մակարովը, ինչպես նաև երաժիշտ Վասիլի Ռեպինը (Իլյա Ռեպինի կրտսեր եղբայրը)[3]։ Արվեստագետները ճանապարհորդության զգալի մասն անցկացրել են ներկայիս Ժիգուլյովսկ քաղաքային օկրուգի Շիրյաևո գյուղում, որն ընկած է Վոլգայի աջ ափին՝ Ժիգուլյովյան լեռների ստորոտին[4]։

Այդ ճամփորդությունից վերադառնալուց հետո Ֆեոդոր Վասիլևը նկարել է մի քանի ստեղծագործություններ՝ օգտագործելով Վոլգայում արված էտյուդներից։ «Վոլգայի ծովալճակներ» կտավի հետ միասին հեղինակը վրձնել է նաև այլ նկարներ՝ «Վոլգայի տեսարան։ Բեռնանավեր» և «Վոլգայի ափն անձրևից հետո»[5]։

«Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նկարչի հետմահու ցուցահանդեսի ժամանակ, որը կայացել է 1874 թվականի հունվար ամսին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում[6]։ Պավել Տրետյակովն այս նկարը ձեռք է բերել անձնական հավաքածուի համար (դրա հետ միասին նաև «Ձմեռը Ղրիմում», «Ղրիմի լեռները ձմռանը», «Նավակում Ղրիմի ափեր մոտ» և «Երեկո» նկարները) պարտքի դիմաց, որը հեղինակը չէր կարողանում հետ վերադարձնել հիվանդության, հետո նաև մահվան պատճառով[7]։

Նկարագիր խմբագրել

«Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է բնության լարված վիճակը՝ նախքան ամպրոպի սկսվելը։ Թանձրացած մուգ ամպերը կախված են մերձափնյա ծովալճակի և հետին պլանում պատկերված բլուրի վրա[8]։

Այսօր «Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում. գույքագրման համարն է № 902:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tretyakovgallery.ru/collection/volzhskie-laguny-35770/
  2. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 100. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  3. «Письмо И. Е. Репина П. В. Алабину (26 января 1895 года)» (HTML). Музей истории Самарской области — museum.samgd.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «Волжская Швейцария или жемчужина Жигулей» (HTML). gubernya63.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  5. Г. В. Дятлева Мастера пейзажа. — Москва: Вече, 2002. — 304 с.
  6. Ф. С. Мальцева Федор Александрович Васильев. — Л.: Художник РСФСР, 1986. — С. 42. — 214 с.
  7. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Брук, Яков Владимирович, Иовлева, Лидия Ивановна. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 100. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  8. Ф. С. Мальцева Федор Александрович Васильев. — М.: Искусство, 1984. — С. 145—149. — 272 с.