Վյաչեսլավ Շումսկի (ռուս.՝ Вячесла́в Дми́триевич Шу́мский, օգոստոսի 27, 1950(1950-08-27)), ռուս դիվանագետ։

Վյաչեսլավ Շումսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 27, 1950(1950-08-27) (73 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։

  • 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների ղեկավարման բաժանմունքի վարիչ։
  • 1991-1996 թվականներին եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական, իսկ հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական։
  • 1996-ից 1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, գլխավոր խորհրդական։
  • 1998 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 20-ը Նամիբիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանորդի պաշտոնը[1][2]։
  • 2003 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2006 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 2008 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2013 թվականի հունիսի 3-ը Կիպրոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի ապրիլի 18)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի փետրվարի 9)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել