Վյաչեսլավ Շիլոբրեև (ռուս.՝ Вячеслав Михайлович Шилобреев, մայիսի 17, 1939(1939-05-17) - ապրիլի 4, 2014(2014-04-04)), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր։ ՌԽԴՍՀ վաստակավոր նկարիչ (1987 թվական)։

Վյաչեսլավ Շիլոբրեև
Ծնվել էմայիսի 17, 1939(1939-05-17)
Մահացել էապրիլի 4, 2014(2014-04-04) (74 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1939 թվականի մայիսի 17-ին։

1952-1956 թվականներին սովորել է №1 մանկապատանեկան գեղարվեստական դպրոցում։

1956-1959 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպլկատորների կուրսում։

1958-2001 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինսոտուդիայում։

Մասնակցել է ավելի քան 150 ծավալային մուտֆիլմերի ստեղծմանը, աշխատել է փոխադրման տեխնիկայով։

1960-ական թվականների վերջին կատարելագործել է տիկնիկային կինոնկարների նկարահանման տեխնոլոգիան։

1973-1984 թվականներին աշխատել է Կիևի, Մինսկի, Ալմա-Աթայի, Թբիլիսիի և այլ կինոստուդիաներում, ղեկավարել է Կինոսիրողների կենտրոնական ակումբին կից «Մւլտիպլիկացիոն ֆիլմերի արհեստանոցը», մասնակցել է ԽՍՀՄ հանրապետությունների անիմատորների վերապատրաստման դասընթացների աշխատանքներին։

1987 թվականին արժանացել է ՌԽԴՍՀ վաստակավոր նկարիչ կոչմանը։

1979-1980 թվականներին դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից տիկնիկային ֆիլմերի անիմատորների դասընթացում։

1992-1996 թվականներին համագործակցել է «Christman Films» ստուդիայի հետ։

1990-ականներին նա աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչությունում։ 1996-1999 թվականներին եղել է Կառավարման նախագահ։

1998 թվականին հիմնադրել է «Սոյուզմուլտֆիլմ միավորում» ասոցիացիան, ընտրվել է ասոցիացիայի նախագահ 2 տարի ժամկետով (վերընտրություն տեղի չի ունեցել)։

1999 թվականից եղել է «Սոյուզմուլտֆիլմ միավորման» փոխտնօրեն։

2000-ական թվականներին ղեկավարել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի թանգարանը։

Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել
Մուլտիպլիկատոր-տիկնիկավար խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգիր (դեկտեմբերի 2, 2011 թվական)` ռուսական անիմացիայի զարգացման գործում մեծ ներդրման, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков «Энциклопедия отечественной мультипликации». — М.: Алгоритм, 2006. — С. 731-732. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել