Վյաչեսլավ Լիպինսկի

ուկրաինացի պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա ու հրապարակախոս

Վյաչեսլավ Կազիմիրովիչ Լիպինսկի (ուկրաիներեն՝ В'ячеслав Казимирович Липинський, լեհ.՝ Wacław Lipiński, ապրիլի 5 (17), 1882[1], Զատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լոկաչինի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 14, 1931(1931-06-14)[1], Պերնից, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), լեհական ծագմամբ ուկրաինացի պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա ու հրապարակախոս, Տ. Շևչենկոյի անվան գիտական միավորման անդամ (1914 թվականից), ուկրաինական պահպանողականության գաղափարաբան («Հետմանական շարժում»)։

Վյաչեսլավ Լիպինսկի
ուկրաիներեն՝ В'ячеслав Казимирович Липинський և լեհ.՝ Wacław Lipiński
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5 (17), 1882[1]
ԾննդավայրԶատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լոկաչինի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էհունիսի 14, 1931(1931-06-14)[1] (49 տարեկան)
Մահվան վայրՊերնից, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԶատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և Վոլինի մարզ
Քաղաքացիություն Ուկրաինական պետություն
ԿրթությունԿրակովի համալսարան և Ժնևի համալսարան
ԵրկերQ28705510?
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ
Ստորագրություն
Изображение автографа
 Vyacheslav Lypynsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վոլին պատմական մարզի Լուցկի մոտ գտնվող Զատուրցի գյուղում, լեհերի ընտանիքում։ Ծագումով հին լեհական արքունական տոհմից է։ Կազիմիր Լիպինսկու և Կլարա Ռոկիցկայայի ավագ որդին էր։ Կրտսեր եղբայրները Ստանիսլավը (ապագայում հայտնի գյուղատնտես-սելեկցիոներ) և Վլադիմիրն էին, կրտսեր քույրը՝ Վանդան։ Մինչև 12 տարեկանը սովորել է տանը, իսկ հետո՝ Ժիտոմիրի, Լուցկի և Կիևի գիմնազիաներում։ Հասունության վկայական ստացել է Կիևում։ 1902-1903 թվականներին Կրեմենցում միամյա ծառայության է եղել դրագունական գնդում։ 1903 թվականին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն շուտով կորցրել է հետաքրքրությունը գյուղատնտեսական գիտությունների հանդեպ և տարվել պատմությամբ ու հասարակական գիտություններով։ 1905 թվականին թողել է ուսումը և քաղաքի գրադարաններում ու արխիվներում զբաղվել պատմական հետազոտություններով։ 1906 թվականի օգոստոսի 30-ին ամուսնացել է Կազիմիրա Շումինսկու հետ։ Նույն թվականի հոկտեմբերին ընդունվել է Ժնևի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ, սակայն 1907 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով ստիպված էր եղել թողնել ուսումը։

1908 թվականին վերադարձել է Ուկրաինա, բնակվել Ումանյու խուտորում, որտեղ զբաղվել է գիտական գործունեությամբ։ Այդ շրջանում են գրվել նրա առաջին աշխատությունները՝ «Դանիիլ Բրատկովսկի» (1909), «Լիտովսկի մեծ իշխանության հրետանու գեներալ» (1909)։ Լեհերեն գրված պատմա-փիլիսոփայական «Ուկրաինայի լեհական ազնվականություն» (1909) գրքով Լիպինսկին հիմնավորեց լեհական ազնվականության որոշիչ դերը ուկրաինական պետականության ձևավորման գործընթացում և Ուկրաինայի վերածնման պայքարում։ 1910 թվականին տեղափոխվել է Կրակով (Լեհաստան1912 թվականին այստեղ լույս է տեսել նրա հիմնական գիտական աշխատանքների և պատմական փաստաթղթերի «Z dziejów Ukrainy» («Ուկրաինայի պատմությունից») ժողովածուն, որը նրա վաղ տարիների ստեղծագործությունների պատմական հետազոտությունների յուրահատուկ արդյունք էր, որում ներառվել էին այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ «Ռուս և Ուկրաինա անվանումները և դրանց պատմական նշանակությունը», «Ստանիսլավ Միխայիլ Կրիչևսկի», «Բոգդանովյան ճանապարհով» և այլն։ Հեղինակը նվիրել է դրանք Վ. Անտոնովիչին (որին համարում էր իր ուսուցիչը), Պ. Սվեցիցկուն և Տ. Ռիլսկուն։

1912 թվականին եղել է Ուկրաինական տեղեկատվական կոմիտեի նախաձեռնողը, որի նպատակն էր արտասահմանում Ուկրաինայի անկախ պետության ստեղծման գաղափարների տարածումը։

1917—1921 թվականներին ուկրաինական անկախ պետության գործիչ է եղել, Ուկրաինայի դեսպանը Ավստրո-Հունգարիայում։ 1921 թվականին Չեխոսլովակիա և Ավստրիա գնալուց հետո եղել է Պրահայի Ուկրաինական համալսարանի հիմնադիրներից մեկը։ Տոհմական միապետության գաղափարների և հանուն ազգային միասնականության տարբեր հասարակական շերտերի համաձայնության պաշտպան էր։ Հանդես է եկել Դմիտրի Դոնցովի հայացքների և նրա «անքակտելի ազգայնականության» տեսության սուր քննադատությամբ։

Մահացել է 1931 թվականին Պերնիցի մոտ գտնվող առողջարաններից մեկում։

Աշխատություններ խմբագրել

  • Szlachta na Ukrainie. Udział jej w życiu narodu na tle jego dziejów (1909)
  • Stanisław Michał Krzyczewski. Z dziejów walki szlachty ukraińskiej w szeregach powstańczych pod wodzą Bohdana Chmielnickiego (1912)
  • Z dziejów Ukrainy. Księga pamiątkowa ku czci Włodzimierza Antonowicza, Paulina Święcickiego i Tadeusza Rylskiego, wydana staraniem dr. J. Jurkiewicza, Fr. Wolskiej, Ludw. Siedleckiego i Wacława Lipińskiego (1913)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Լիպինսկի» հոդվածին։