Վճռական աջակցություն (գործողություն)

«Վճռական աջակցություն» գործողություն (անգլ.՝ Resolute Support Mission), ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելություն[1], որը միտված է Աֆղանստանի կառավարական ուժերին օգնություն ցույց տալուն։ Առաքելությունը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից[2]։

Վճռական աջակցություն
Изображение логотипа
Գործողության դրոշ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՕպերացիա
Երկիր Աֆղանստան
Մտնում էԱֆղանական պատերազմ
ՏեղաբաշխումՔաբուլ և Աֆղանստան
Հրամանատարներ
Ներկա հրամանատարԱՄՆ բանակի գեներալ
Օսթին Միլլեր
Հայտնի հրամանատարներԱՄՆ բանակի գեներալ
Ջոն Քեմփբել
Կայքrs.nato.int(անգլ.)

Գրոծողությունը պաշտոնապես փոխարինել է անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործողությանը, որի գործունեությունն ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին[3]։ Այդ օրը համարվում է 2001-2014 թվականների պատերազմի պաշտոնական ավարտ[4]։ Փաստորեն, մարտական գործողությունները շարունակվել են, բայց արդեն աֆղան զինվորականների գլխավոր դերակատարմամբ։

Պատմություն խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց № 2189 բանաձևը՝ ի աջակցություն նոր առաքելության։

2014 թվականի դեկտեմբերի 30-ին Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցիչ Մորիս Յոհեմսը ստորագրեցին ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր[5]։

2015 թվականի հունվարին առաքելության ընդհանուր թվաքանակը կազմել է 12,5 հազար զինծառայող և քաղաքացիական անձ, առաքելության պլանավորվող տևողությունը այդ ժամանակ գնահատել են երկու տարի (թեև հիշատակվել է, որ անհրաժեշտության դեպքում առաքելությունը կարող է շարունակվել)[6]։

Դաշինքի զինծառայողները մարտական գործողություններին չեն մասնակցում՝ զբաղվելով աֆղանական ուժային կառույցների պատրաստմամբ և խորհրդատվությամբ[7]։ ՆԱՏՕ-ն իր ուժերը տեղակայելու համար Քաբուլում, Բաղրամում, Ջելալաբադում և Քանդահարում տեղակայված ռազմակայաններ է ընտրել[8]։

2017 թվականի մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել 12 000-ից ավելացնել զորակազմի թվաքանակը 15 000-ից՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով[9] (2017 թվականի փետրվարին պաշտոնական իշխանությունները վերահսկում էին տարածքի 60 %-ից պակաս[7]

2018 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը հայտարարել էր 2019 թվականին ԱՄՆ-ի զորակազմը 50 %-ով կրճատելու պլանների մասին[10][11]։

2019 թվականի հունիսի սկզբի դրությամբ «Վճռական աջակցություն» գործողության կազմում գործող օտարերկրյա զորակազմի թվաքանակը կազմել է 25 հազար զինծառայող և քաղաքացիական մասնագետ, 177 մարտական զրահապատ մեքենա, շուրջ 4500 զրահամեքենա, 24 մարտական ինքնաթիռ, 80 ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքերի զգալի քանակ[12]։

Օտարերկրյա ռազմական կոնտինգենտի կազմում չեն մտնում ՄԱԿ-ի աշխատակիցները (այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության զինված աշխատակիցները) և ՄԱԿ-ի տեխնիկան, որոնք Աֆղանստանում են United Nations Assistance Mission in Afghanistan առաքելության շրջանակներում։

Հրամանատարություն խմբագրել

Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Քաբուլում

Դրոշ Անուն Լիազորությունների սկիզբ Լիազորությունների ավարտ
1.   ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Քեմփբել 2015 թվականի հունվարի 1 2016 թվականի մարտի 2
2.   ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Նիկոլսոն 2016 թվականի մարտի 2 2018 թվականի սեպտեմբերի 2
3.   ԱՄՆ բանակի գեներալ Օսթին Միլլեր 2018 թվականի սեպտեմբերի 2 մինչ օրս

Մասնակից երկրներ խմբագրել

 
ԱՄՆ-ի զինծառայողները և Աֆղանստանի ոստիկանները (2015)

Գործողությանը մասնակցում է 38 պետություն, այդ թվում․

  •   Ավստրալիա - 300 զինծառայող
  •   Ավստրիա - 16 զինծառայող
  •   Ադրբեջան - խաղաղապահ ուժերի գումարտակի ստորաբաժանում (120 զինծառայող)[13]
  •   Ալբանիա - 83 մարդ[14]
  •   Բելգիա - բելգիական զորակազմն Աֆղանստանում (83 զինծառայող)
  •   Բուլղարիա - բուլղարական զորակազմն Աֆղանստանում (159 զինծառայող)
  •   Միացյալ Թագավորություն - 1100 զինծառայող
  •   Գերմանիա - 1300 զինծառայող
  •   Հունաստան - 11 զինծառայող
  •   Վրաստան - վրացական զորակազմն Աֆղանստանում[1] (871 զինծառայող)
  •   Դանիա - դանիական ռազմական զորակազմ Աֆղանստանում (155 զինծառայող)
  •   Իսլանդիա - 3 մարդ
  •   Իսպանիա - իսպանական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (66 զինծառայող)
  •   Իտալիա - իտալական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (895 զինծառայող)
  •   Լատվիա - լատվիական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (40 զինծառայող)
  •   Լիտվա - լիտվական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (50 զինծառայող)
  •   Լյուքսեմբուրգ - 2 զինծառայող
  •   Նիդերլանդներ - հոլանդական ռազմական զորակազմ Աֆղանստանում (160 զինծառայող)
  •   Նոր Զելանդիա - 13 զինծառայող
  •   Ռումինիա - ռումինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (797 զինծառայող)
  •   Սլովակիա - սլավոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (51 զինծառայող)
  •   Սլովենիա - 7 մասնագետ[15]
  •   ԱՄՆ[14] - 2017 թվականի հոկտեմբերից անվտանգության աջակցության ուժերի 1-ին բրիգադ տեղափոխված 10,8 հազար զինծառայողներ և քաղաքացիական անձինք[16]։ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական զորակազմի մեջ չի մտնում շուրջ հազար մարդ (ԱՄՆ զինծառայողներ և մասնավոր պահնորդական և ռազմական ընկերությունների աշխատակիցներ), որոնք ապահովում են Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունը[17]։
  •   Ուկրաինա - ուկրաինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (21 զինծառայող)
  •   Ֆինլանդիա - ֆիննական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (67 զինծառայող)
  •   Չեռնոգորիա - 27 զինծառայող
  •   Շվեդիա - 25 զինծառայող
  •   Էստոնիա - էստոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (42 զինծառայող)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Военнослужащие Грузии будут участвовать в миссии НАТО в Афганистане // РИА Новости, 25.12.2014
  2. «Afghanistan: Security Council backs agreement on new non-combat NATO mission». UN News Centre. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «U.S. formally ends the war in Afghanistan». No. online. CBA News. Associated Press. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. Resolute Support Mission in Afghanistan // официальный сайт НАТО от 28 февраля 2015
  6. НАТО начинает в Афганистане небоевую миссию "Решительная поддержка" // ИТАР-ТАСС от 1 января 2015
  7. 7,0 7,1 Бернд Ригерт, Александра Ёлкина. Почему НАТО снова наращивает военное присутствие в Афганистане(չաշխատող հղում) "Deutsche Welle", 30.06.2017
  8. «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Увеличение миссии в Афганистане РИА Новости, 10 мая 2017
  10. США хотят сократить свой воинский контингент в Афганистане РИА Новости, 21 декабря 2018 года
  11. США готовы сократить контингент в Афганистане до 8,6 тысяч военных Коммерсантъ, 29 августа 2019 года
  12. подполковник А. Яковлев. Особенности развития внутриполитической обстановки в Афганистане // журнал "Зарубежное военное обозрение", № 6 (867), 2019. стр.24-29
  13. Azerbaijani peacekeepers sent to Afghanistan // Azerbaijan State News Agency (3 April 2018)
  14. 14,0 14,1 TAAC - West Արխիվացված 2015-02-12 Wayback Machine // официальный сайт НАТО
  15. подполковник С. Курский. Состояние и перспективы развития вооружённых сил Республики Словении // журнал "Зарубежное военное обозрение", № 10 (823), 2015. стр. 23-27
  16. "Решительная поддержка" - новая миссия НАТО в Афганистане // "Вести.RU" от 1 января 2015
  17. О военном присутствии США и НАТО в Афганистане // "Зарубежное военное обозрение", № 6 (819), июнь 2015. стр. 92